Եղնիկը մի խարտյաշ ու մատաղ կենդանի էր, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն ու նուրբ թարթիչների տակ: Նա շատ նուրբ էր, և նրա խորունկ աչքերում թաքնված էր թաքուն կարոտ: Չնայած նա շատ նուրբ էր, բայց ի վերջո կարոտը կարողացավ նրան հաղթել և նա ուժ գտնելով իր մեջ կարողացավ քամու հետ սլանալ դեպի իր հայրենիքը, դեպի իր ընկերներն ու ընտանիքը: Նա ի սկզբանե ստեղցված էր բնության մեջ ապրելու համար, չնայած իր հետ շատ լավ էին վարվում, կերակրում, խախում, բայց ի վերջո կարոտը նրան հաղթեց և նա գնաց միանալու իր տարերքին:
Վարժություն 2
ուշագրավ – ուշադրություն գրավող, ուշադրության արժանի դարձած, նշանակալից, ակնառու
վերջալույս- արևի մայր մտնելու և մթնշաղն իջնելու պահը
խարտյաշ-ոսկեգույն դեղինին և բալ շագանակագույնին տվող գույն
հուժկու- ուժեղ, հուռթի
սարսռալ- դող զգալ, դողդողալ
մակաղել – հանգստի, շոգից պատսպարվելու և կթվելու համար հավաքվել ՝ մակատեղ գալ, ոչխարներին ստվերոտ տեղ հավաքել՝ հանգստի և շոգից պատսպարվելու համար
Հասմիկ կամ Նազվարդ (լատ.՝ Jasmínum), ձիթենազգիների ընտանիքի թփերի կամ լիանների ցեղ։ ՀՀ-ում (Սյունիք, Լոռի, Տավուշ, Երևան) տարածված է 1 տեսակ՝ թփուտային հասմիկ (J. fruticans), որը 1 մ բարձրությամբ թուփ է։
Տերևները հակադիր են կամ եռմասնյա, հերթադիր, հազվադեպ՝ պարզ, ծաղիկները՝ երկսեռ, հոտավետ, դեղին, միայնակ կամ վահանիկում հավաքված։ Պտուղը հատապտուղ է՝ գնդաձև, սև, փայլուն։ Ծաղկում է մայիս-հուլիսին։ Բազմանում է սերմերով, արմատային մացառներով։ Օգտագործվում է անտառապատման, կանաչապատման և գեղազարդիչ նպատակներով։
Հասմիկ թփային (լատ.՝ Jasminum fruticans), ձիթենազգիներիընտանիքից եկած թուփ է, ունի 1-1,5 մ բարձրություն։ Մշտադալար, կիսամշտադալար կամ տերևաթափ թուփ է՝ նուրբ, աղեղնաձև թեքվող կամ ուղղահայաց ճյուղերով։ Տերևները դասավորված են պարուրաձև, բարդ եռամասնյա։ Աճում է ամենուրեք՝ խառն անտառներում, անտառի ստորին եզրերից մինչև վերին սահմանները։ Պահանջկոտ է աճման պայմանների նկատմամբ։ Դիմանում է մինչև—20 աստիճան սառնամանիքներին, լուսասեր է, շոգադիմացկուն, ջերմասեր, պահանջկոտ է հողի նկատմամբ։ Բավականին երաշտադիմցկուն է, սակայն Արարատյան դաշտի պայմաններում առատ ոռոգում է պահանջում։ Բազմանում է սերմերով, կտրոններով, անդալիսով և արմատային մացառներով։ Պիտանի է Հայկական ՍՍՀ–ի միայն ցածրադիր գոտում մշակելու համար։ Պարունակում է ալկոլոիդներ, դաբաղանյութեր։ Ուժեղ արտահայտված մանրէասպան հատկություն ունի: Ընձյուղները ունեն կանաչ գույն, մերկ և անկյունավոր են։ Տերևները էլիպսաձև են, 0,6-2 սմ երկարությունը։ Ծաղիկները աճում են կողմնային ճյուղերին՝ հավաված 2-5ական խմբերով։ Հատապտուղը գնդաձև է 0,3-0,8մմ, ունեն սև գույն։
Հասմիկ ծաղկի հոտն ունի հանգստացնող ազդեցություն
Գերմանիայի Ռուրսկի համալսարանի գիտնականները պարզել են, որ հասմիկ ծաղկի հոտն ունի ուժեղ հանգստացնող ազդեցություն: Ըստ «Здоровье» ամսագրի` այդ ծաղիկի բույրն ազդում է գլխուղեղի այն շրջանառության վրա, որը պատասխանատու է էմոցիաների համար և օգնում էազատվել ագրեսիայից և ներվային սթրեսից:
Միաժամանակ, հասմիկի բույրի «չափից շատ չափաբաժինը» հնարավոր է առաջացնի դեպրեսիա, գլխապտույտ, հիպերտոնիա, մկանային թուլություն:
Նշվում է նաև, որ այդ ծաղկից պատրաստված յուղերը օգտագործվել են արոմաթերապիաների ժամանակ դեռ հին եգիպտացիների և անտիկ հույների ժամանակաշրջանում:
Այն հաճախ խորհուրդ է տրվում և բնական միջոց է համարվում ինչպես սթրեսի, դեպրեսիայի, հոգնածության, այնպես էլ դաշտանային ցավերի ժամանակ:
Սկսած մոտ 1850 թվականից, Եվրոպայի և Ասիայիաշխարհագրական ջրբաժանը համարվումեն Ուրալյան և Կովկասյան լեռները, Ուրալգետը, Կասպից և Սև ծովերը, ինչպեսնաև Սևծովյան նեղուցները[1]։Չնայած«մայրցամաք» տերմինը ասոցացվում է ֆիզիկական աշխարհագրության հետ, ցամաքային սահմանը որոշակի առումովկամայական է և մի քանի անգամվերաձևավորվել է, սկսած առաջինձևավորումից, որն իրականացվել է դեռ անտիկդարաշրջանում։ Եվրասիայի բաժանումը երկուաշխարհամասերի արտացոլում է արևելք-արևմուտք մշակութային, լեզվական և էթնիկտարբերությունները, որոնք տարբերվում ենտարածաշրջաններով, այլ ոչ բաժանարարգծով։ Աշխարհագրական սահմանը հաշվի չիառնում նաև քաղաքական սահմանաբաժինը, քանիոր Թուրքիան, Ռուսաստանը և Ղազախստանը համարվում են միջմայրցամաքային երկրներ։ Սահմանաբաժան հանդիսացող Կովկասյանլեռներն անցնում եննաև Վրաստանի և Ադրբեջանի տարածքներով, ինչը ենթադրում է, որ այս պետություններիտարածքների մի մասը նույնպես գտնվում է Եվրոպա աշխարհամասում։
Եվրոպայի ընդհանուր տարածքը կազմում է 10,180,000 կիլոմետր քառակուսի (3,930,000 քառակուսի մղոն) կամ Երկիր մոլորակիմակերեսի 2 %-ը (ցամաքային տարածքի 6․8 %-ը)։ Քաղաքական տեսանկյունից Եվրոպանբաժանված է հիսուն ինքնավարպետությունների։ Տարածքով և բնակչությամբամենամեծ պետությունը ՌուսաստանիԴաշնությունն է։ Ռուսաստանի տարածքըկազմում է Եվրոպայի տարածքի 39 %-ը, իսկբնակչությունը՝ մոտ 15 %-ը։ 2016 թվականիտվյալներով, Եվրոպայի բնակչությանընդհանուր թվաքանակը կազմում է 741 միլիոնմարդ կամ երկրագնդի բնակչության 11 %-ը։ Եվրոպական կլիմայի վրա մեծապես ազդում ենԱտլանտյան տաք հոսանքները։ Ամառները շոգեն, իսկ ձմեռները՝ ցուրտ։ Ի տարբերություն Ասիայի և ՀյուսիսայինԱմերիկայի, որտեղ կլիման ավելի խիստ է, Եվրոպայում այն ավելի մեղմ է։ Ծովից հեռուգտնվող շրջաններում կլիմային սեզոնայինտատանումներն առավել տեսանելի են, քանմերձափնյա հատվածներում։
Ջրային զանգված Եգիպտոսի և Արաբիայիմիջև: Նրա հյուսիսային երկու ծովածոցերըկազմում են Սինայ թերակղզու ջրափնյա գիծը: Տերը հրաշքով բաժանեց Կարմիր ծովը, այնպեսոր Իսրայելացիները, Մովսեսիառաջնորդությամբ, կարողացան անցնել չորհողի վրայով:
Կարմիր ծովը Համաշխարհային օվկիանոսիծովերից ամենատաքն ու ամենաղին է։ Ջրիմակերեսային շերտերի ջերմությունըսեպտեմբերին հասնում է 35°, իսկ ձմռանամիսներին՝ 30°: Քանի որ Կարմիր ծով ոչ մի գետչի թափվում, այս պատճառով էլ աղիություննայս ծովում բարձր է; Ամենամեծ խորությունում(առավելագույնը 2500մ) ջրի ջերմությունըհասնում է 55°-ի, իսկ աղիությունը՝ 30%- ի։
Կարմիր ծովը նաև հայտնի է իր ջրիթափանցիկությամբ և մաքրությամբ, նույնիսկանզեն աչքով կարող ես տեսնել ջրի հատակը: Իսկ անվանումը ստացել է ջրում եղածջրիմուռներից, նրանք ունեն կարմիր գույն:
Սևանա լիճը գտնվում է ծովի մակարդակից մոտ 1900 մետր բարձրության վրա։ Դա աշխարհի՝ քաղցրահամ ջուր ունեցող երկրորդ ամենախոշոր բարձրադիր լիճն է՝ Հարավային Ամերիկայի Տիտիկակա լճից հետո։ Լիճը բաղկացած է երկու հատվածից՝ Մեծ Սևան (37.7 մ միջին խորություն) և Փոքր Սևան (50.9 մ միջին խորություն)։ Բաժանման հատվածն անցնում է Նորատուսի ու Արտանիշի թերակղզիների միջև գտնվող նեղուցով։ Հյուսիս-հարավ երկարությունը 70 կմ է, առավելագույն լայնությունը՝ 55 կմ։ Հայելու մակերեսը կազմում է 1260 կմ2, որով ամենախոշորն է Հարավային Կովկասի տարածքում։ Միջին խորությունը 26.8 մ է, ամենախորը վայրը՝ 83 մ։ Ջրի ծավալը 32, 92 մլրդ մ3 է։ Լիճը շրջապատող լեռներ` արևմուտքից՝ Գեղամա լեռներ, հյուսիսից՝ Արեգունու լեռներ, արևելքից՝ Սևանա լեռներ, հարավից՝ Վարդենիսի լեռներ : Սևանա լիճը հայտնի է իր սիգ և իշխան ձկնատեսակներով: Սիգ այստեղ բերել են Օմեգա և Լադոգա լճերից: Հայտնի են Իշխան ձկան 4 տեսակ՝ Գեղարքունի, Բոջակ, Ամառային և Ձմեռային Բախտակ տեսակները: Սևանա լիճը շատ կարևոր բնական ռեսուրս է հանդիսանում, այն հեշտությամբ կարելի է փոխարինել խմելու ջրի: Սևանա լճի անվանման հետ կա առասպել, ըստ որի Վանա գաղթականները գալով Սևան տեսնում են ջուր և ոգևորված լողում են ջրում ասելով՝ <<Վանա լիճն է>>, բայց հանկարծ փոթորիկ է բարձրանում և նրանք մազապուրծ եղած փախնում են գոչելով՝<<Սև Վան եկավ մեր գլխին>>: