Posted in Մայրենի

Մայրենի

1. Առանձնացրեք գոյականների վերջավորությունները և գոյականները գրեք ուղիղ ձևով: Մեքենայով, ավազից, անտառում քաղաքից, տառերին, սեղանի, լուսամուտից, մարդկանցով, երեխաների, գրչատուփին, մատներով, ստեղնաշարին:

Մեքենա-այով

Ավազ – ից

Անտառ-ում

Քաղաք-ից

Տառեր-ին

Սեղան-ի

Լուսամուտ-ից

Մարդկանց-ով

Երեխաներ-ի

Գրչատուփ-ին

Մատներ-ով

Ստեղնաշար-ին

2. Փորձեք առանձնացնել վերջավորություն և ածանց ունեցող գոյականները: Գրքային, գրքից, մեքենայով, քաղաքից, անգլուխ, մսոտ, մսից, քաղաքային, յուղոտ, բախտից, անբախտ, գլխավոր, գլխով, մարմնին, անմարմին:

Գրք-ային

Գրք -ից

Մեքենա-այով

Քաղաք-ից

Ան-գլուխ

Մս-ոտ

Մս-ից

Քաղաք-ային

Յուղ-ոտ

Բախտ-ից

Ան-բախտ

Գլխ-ավոր

Գըլխ-ով

Մարմն-ին

Ան-մարմին

3. Բայերից ություն ածանցի միջոցով ստացեք գոյականներ: Լավանալ, մեծանալ, թանկանալ, չորանալ, բարձրանալ, տաքանալ, գեղեցկանալ, վատանալ:

Լավություն

Մեծություն

Թանկություն

Չորությոն

Բարձրություն

Տաքություն

Գեղեցկություն

վատություն

4. Որոշեք, թե որ հոլովով են դրված հետևյալ գոյականները և մեկական օրինակ դուք ավելացրեք: Փողից, ձեռքով, փշին, սրտում, աչքի:

Փողից-բացառական հոլով – հացից

Ձեռքով- գործիական- գրչով

Փշին – տրական հոլով- սրտին

Սրտում- ներգոյական հոլով- բակում

Աչքի-սեռական հոլով-մայրիկի

<<Իմ Երգը>> բանաստեղծությունից դուրս գրել 4 ածանցավոր բառ

Անհուն, վերուստ, անծեր, անտակ

<<Իմ Երգը>> բանաստեղծությունից դուրս գրել 10 գոյական

Գանձեր, ծով, երկյուղ , սեր , օրեր, գող, աշխարհք, բարձունք, փորձանք, հանք

Աղջկա խնդրանքը

Առաջադրանքներ

1. Տեքստից դուրս գրեք մեկական գոյական և ածական:

Արև-գոյական, փոքրիկ-ածական

2.Դուրս գրեք մեկ բարդ բառ և նրա արմատներով ստացեք մեկական նոր բառ:

Վերջալույս-վերջ-ա-լույս, վերջակետ, լուսաբաց ,լուսամփոփ

3.Դուրս գրեք մայրամուտ, զմայլվել բառերի հոմանիշները:

Զմայլվել-հիանալ մայրամուտ-վերջալույս

4.Կոչական ունեցող նախադասությունը գունավորեք::

Սիրելի՛ արև, մարդկանց անձրև է պետք:

Posted in Բնագիտություն

Իմ կենդանին

Ես երազում էի մի տնային կենդանի  ձկնիկ կամ շնիկ ունենալ: Մայրս և հայրս խիստ դեմ էին, նրանք չեն սիրում տանը կենդանիներ պահել: Ես և քույրիկս արդեն հաշտվել էինք այդ մտքի հետ, երբ մի օր մայրս և հայրս աշխատանքից վերադարձան 2 ձկնիկով: Մեզ անակնկալ էին մատուցել: Ես և քույրս աշխարհով մեկ էինք եղել: Շատ էինք ոգևորվել: Անմիջապես նրանց կոչեցինք մեր անուններով՝ Մանե և Գայանե: Նրանք շատ փոքրիկ էին, ես այնպես վախենում էի նրանց համար, պառկում էի և գիշերները մտածում նրանց մասին, թե արդյո՞ք կկարողանանք նրանց խնամել, կերակրել, ճիշտ պահել: Ես և քույրիկս հոգ էինք տանում նրանց մասին, կերակրում, փոխում ջուրը, խախում, խոսում նրանց հետ: Մի օր էլ հերթական անգամ հայրիկիս հետ գնում էինք կեր գնելու, հայրս մեզ կրկին անակնկալ մատուցեց, ասաց ընտրեք ևս երկու ձկնիկ, մենք այնքան ուրախ էինք, գնեցինք 2 կապույտ պոչիկներով ձկնիկներ, բերեցինք և  բաց թողեցինք ջրում, մի վայրկյան էլ չանացավ և մենք տեսանք, թե ինչպես այս նոր ձկնիկները ընկերացան մյուսների հետ: Իմ ձկնիկները հիմա շատ են մեծացել ու շատ գեղեցկացել: Նրանց հիմա խնամում է մեր ընկերուհին, երբ վերադառնամ անպայման իմ ձկնիկներին ետ կբերեմ: 

Սա իմ ձկնիկներից մեկի լուսանկարն է` 

Posted in Մայրենի

Հովհաննես Թումանյան

ՀԱՄԵՐԳ

Վըտակը ժայռից ներքև է թըռչում,
Թափ առած ընկնում քարերի գըլխին,
Զարկում ավազին, շաչում է, ճըչում,
Ճըչում անհանգիստ, փըրփուրը բերնին։

Ինչպես ծերունին, ձենով պառաված,
Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին,
Այնպես է ծերուկ անտառը կամաց
Արձագանք տալի ջըրի աղմուկին։

Այնինչ բընության զըվարթ համերգի

Ունկընդիրն անխոս ու հավերժական,
Ժայռը մտախոհ՝ իր մըռայլ մըտքի
Ետևից ընկած լըսում է նըրան։

Posted in Մայրենի

Մայրենիի առաջադրանք

1.Բացատրել այս բառերի իմաստը 

Դերվիշ – մահմեդականների թափառական կրոնավոր, անհասկացող բթամիտ /փոխաբերական/ 

Կարպետ- գործվածք, հիմնականում բրդե, մազե և բամբակե 

Զվարճանալ- ուրախանալ 

Փինաչի-հնարարկատ, վատ անշնորհք վարպետ 

Մունետիկ- հրապարակներում բարձր ձայնով որևէ  նորություն ազդարարող անձնավորություն 

Բիզ- այն գործիք է , որը օգտագործում են ձևարարները և կոշկակարներ վարպետները 

Վզակոթ- վզի ետևի մասը, ծոծրակի ստորին մասը 

Տիկ- անասունների/այծ, ձի և այլն/ամբողջական մորթուց պատրաստված պարկ՝ հեղուկների համար/ջուր, գինի, օղի թան և այլն/ 

2. Բառակազմորեն վերլուծել 

Ջրկիրներ – ջր-կիր-ներ 

Կեսգիշեր- կես-գիշեր 

Անհնազանդներ- ան-հնազանդ-ներ 

Անպակաս-ան-պակաս 

Ամենաչնչին-ամենա-չնչին 

Ապրուստ-ապր-ուստ 

Խոնհարհություն-խոնարհ-ություն 

Տանտիրոջ-տան-տիրոջ 

3.Բնութագրեք Հասանին 

Հովհաննես Թումանյանի <<Քեֆ անողի քեֆ չի պակսիլ>> հեքիաթի հերոս Հասանը բարի էր, ուրախ և հնարամիտ: Ինձ շատ դուր եկավ, թե ինչպես էր նա ամեն անգամ կարողանում հնարամտորեն աշխատանք գտնել և առանց գումար քեֆ անել, դա ցույց է տալիս, որ բոլորովին էլ առիթ պետք չէ ուրախանալու համար, այլ պետք է ուղղակի մարդ ուրախ ծնվի: Նա նաև շատ հնարամիտ էր, երբ թագավորը հրամայեց սպանել մարդու նա հմտորեն կարողացավ այդ ամենի տակից դուրս գալ, հա՛մ այնպես արեց, որ չմտածեն պողպատը վաճառել է տեղը փայտե թուր է դրել, հա՛մ էլ ցույց տվեց, որ ինքը աստվածավախ և սուրբ մարդ է, այդ կերպ գրավեց թագավորի սերն ու հարգանքը:   

4.Բացատրել այս բառերի իմաստը տեքստում 

Դերվիշի շոր մտած- թափառականի շորեր հագած 

Ածել-պարել 

Բարեմաղթել-բարի խոսքեր ասել, մաղթել 

Սիրտը երկյուղ ընկնել-վախենալ 

Չնչին-քիչ, փոքրիկ 

Ապրուստ-ապրելու միջոց 

Խուլ փողոց- նեղլիկ, դատարկ փողոց 

Ճամփա դնել- ճանապարհել 

Ընթրիքի շուրջ բոլորած-ընթրել 

 5.Գոյականի հոլովում 

Ուղղական ով, ինչ տղա, գրիչ, սեղան, քաղաք, գիրք, քար, տուն, մազ 

Սեռական ում, ինչի տղայի, գրչի, սեղանի, քաղաքի, գրքի, քարի, տան, մազի 

Տրական ում, ինչին, տղային, գրչին,սեղանին, քաղաքին, գրքին, քարին, տանը, մազին 

Հայցական-ում, ինչը տղային, գրիչը , սեղանը, քաղաքը, գիրքը, քարը, տունը, մազը 

Բացառական ումից ինչից  տղայից, գրչից,  սեղանից, քաղաքից, գրքից, քարից, տնից, մազից 

Գործիական ումով ինչով տղայով, գրչով, սեղանով, քաղաքով, գրքով, քարով, տնով, մազով 

Ներգոյական ում մեջ, ինչի մեջ կամ ինչում տղայի մեջ, գրչի մեջսեղանի մեջ, քաղաքում, գրքի մեջ, քարի մեջ, տան մեջ, մազի մեջ 

6.Դուրս գրել <<Համերգ>> բանաստեղծությունից 18 գոյական 

Վտակ, քարեր, գլուխ, ավազ, փրփուր, բերան, ծերունի, ձեն, թոռնիկ, երգ, անտառ, ծերուկ, ջուր, բնություն, համերգ, ունկնդիր, ժայռ, միտք 

7.Դուրս գրել <<Համերգ>> բանաստեղծությունից  6 ածանցավոր բառ 

Պառաված, հավերժական, անհանգիստ, բնություն, ծերուկ, անխոս, ծերունի 

8.Դուրս գրել <<Համերգ>> բանաստեղծությունից  2 բարդ  բառ 

Մտախոհ, ունկնդիր 

Տերեւի ծնունդը 

1.Տեքստից  դուրս  գրել 7-րդ նախադասություն  ու համառոտագրել

Կաթիլները թափվում էին: 

2.Տեքստում ընդգծել կոչական ունեցող նախադասություն: 

-Մի՛ հուսահատվիր,  որդի՛ս, դու դեռ կտեսնես աշխարհի գեղեցկությունն ու կհմայվես նրանով: 

2.Դուրս  գրել  երկու  բառդ  բառ  դրանց  իմաստն  արտահայտել բառակապակցություն: 

Սրտաձև հագուստ, սառնաշունչ  ձմեռ 

4.Դուրս գրել քամիշող ցանկանալդյութիչ բառերի հոմանիշները: 

Քամի- զեփյուռ 

Շող- ճառագայթ 

Ցանկանալ-ուզենալ 

Դութիչ- գրավիչ, հրապուրիչ, հմայիչ 

Posted in Բնագիտություն

Իմ բույսը. ծաղկի խնամք

                                 

This image has an empty alt attribute; its file name is image-2.jpeg

Տատիկս ինձ մի մանուշակ էր նվիրել: Ես այն որոշեցի տանել դպրոց: Այն սկզբում շատ փոքրիկ տնկի էր, իսկ մեր դասարանում շատ գեղեցիկ աճած ծաղիկներ կային, ես սկզբում տխրեցի, քանի որ իմ ծաղիկը ամենափոքրիկն ու անշուքն էր: Ընկեր Գևորգյանն ինձ հանգստացրեց, ասելով որ Գայանե ջան իհարկե այն փոքրիկ է, քանի որ խնամքի կարիք ունի, նոր է տնկած, եթե դու ամեն օր նրան սեր տաս, խնամես, ջրես, լույս տաս, արևի շողերի տակ դնես, նա էլ շատ շուտով հասակ կառնի ու կգեղեցկանա, կծաղկի և քեզ կուրախացնի: Ես որոշեցի, որ պետք է հենց այդպես էլ անեմ: Ամեն օր խնամում էի,  ջրում, դպրոց գնում էի թե չէ, սկսում էի խոսել նրա հետ, դա էլ սովորել էի տատիկիցս, ջերմություն և սեր էի տալիս նրան:   

Տատս շատ ծաղիկներ ունի իր տան պատշգամբում, և ասում է, որ եթե ուզում ես դրանք լավ աճեն, փարթամ լինեն, պետք է անպայման շատ խոսես նրանց հետ, սիրես նրանց, կարևորը ոչ թե միայն ջրելն է, այլ նրանց հետ ճիշտ վարվելը, ասում է, որ ծաղիկներն էլ   մարդկանց նման սիրտ ու հոգի ունեն, նրանք էլ մարդկանց նման ընկերանալ և նեղանալ ունեն:  

Իսկապես ինչես ասել էր ուսուցչուհիս, շատ  ժամանակ չանցած իմ մանուշակը ծաղկեց, գեղեցիկ մանուշակագույն ծաղիկները իրենց աչուկները բացեցին և սկսեցին մեզ ժպտալ: Երբ դրպոցում արձակուրդներ էին լինում ես իմ ծաղիկը  բերում էի տուն, որպեսզի մենակ ու անխնամ չմնա, հետո կրկին տանում էի դպրոց:  

Բայց հիմա իմ մանուշակը դպրոցում է առանց ինձ, ես այն ընկերներս են խնամում այն, ու ինձ հաճախ գրում և ասում են, որ այն շատ գեղեցիկ  է և փարթամ:  

Posted in Մայրենի

Մարնեիի առաջադրանք

1.Հովհաննես Թումանյանի <<Շունը>> պատմվածքից դուրս գրել պարզ ածանցավոր բառեր 

Ուսումնական, սովորաբար, գիտություն,  անտեր, գողանովի, կլիմայական, ողորմություն, սովորություն,  վայրենի, սկզբնական, աղաչավոր, երաժշտական 

2.Հովհաննես Թումանյանի <<Շունը>> պատմվածքից դուրս գրել բարդ բառեր  

Մթնագիշեր, տեղահան, կոնծկոնծալ, անդամահատություն, բարձրաստիճան 

3. Առանձնացրեք գոյականները 

Երգելով, երգ, աշխատանք, հիշողություն, մազերից, հոգիներին, գեղեցիկ, դանդաղ, գեղեցկություն, մեղմորեն, խոսելով, գրիչով, խոսքով, վազելով, վազքով, սեղանում, անտառում, խոսում, գոռում, մեծանում, խոսքում, վերադառնալով, տնտեսուհի, հաճելի: 

Երգաշխատանքհիշողությունմազերիցհոգիներինգեղեցիկգեղեցկությունգրիչովխոսքովվազքովսեղանումանտառումխոսքումտնտեսուհի 

4. Գրեք՝ գոյականների թիվըիրանիշ են թե անձնանիշ  

Մահճակալից – եզ թիվ- իրանիշ 

Տաբատով- եզ թիվ- իրանիշ 

Ոտքերին- հոգ. Թիվ- իրանիշ 

Բերանում-եզ թիվ-իրանիշ 

Սեյնակի- եզ թիվ- իրանիշ 

Պատերի-հոգ թիվ- իրանիշ 

Մորը-եզ թիվ- անձնանիշ 

Քեռակնոջ-եզ. Թիվ- անձնանիշ 

Նամակով-եզ. Թիվ- իրանիշ 

Խոսքերից- հոգ թիվ- իրանիշ  

5. Եզակի գոյականները դարձրեք հոգնակ 

Գիրք- գրքեր 

Սիրտ- սրտեր 

Մարդ- մարդիկ 

Տղամարդ- տղամարդիկ 

Ռուս-ռուսներ 

Մուկ-մկներ 

Տետր-տետրեր 

Ձուկ-ձկներ 

Գլուխ-գլուխներ 

Հույն-հույներ 

<<Երկու սև ամպ>> 

Բանաստեղծությունից դուրս գրել 8 գոյական 

Ամպ, գահ, հանգստություն, հողմ, հոսանք, երկինք, կատաղություն,  

Բանաստեղծությունից դուրս գրել ածանցավոր բառ 

Հալածական, հանգստություն, անդադար, կատաղությամբ 

Posted in Մայրենի

Առեղծվածային դինոզավրերը

Առեղծվածային դինոզավրերը առաջադրանքներ

Առաջադրանքներ 

  1. Տեքստից դուրս գերք երկու քանակական թվական, դարձրեք բաշխական: 

1923-ական, 10-ական, 40-ական 

  1. Դուրս գրեք երկու ածանցավոր բառ, այդ ածանցներով նոր բառեր կազմեք: 

Մարդկություն– մարդ-արմատ-ություն– ածանց 

Աշխարհագրություն, ուրախություն, մայրություն, գիտություն, նկարչություն 

Ցամաքային-ցամաք-ային 

Խորհրդային, մարդկային, համշխարհային, բալային, ջրային 

  1. Տեքստի վերջին նախադասությունը դարձրեք հարցական: 

Ահռելի չափերով այս կենդանիները միշտ հետաքրքրե՞լ են մարդկությանը 

  1. Տեքստի վերջին նախադասությունը գրեք ապառնի ժամանակով: 

Ահռելի չափերով այս կենդանիները միշտ կհետաքրքրեն մարդկությանը