Posted in Բնագիտություն

Իմ բույսը. ծաղկի խնամք

                                 

This image has an empty alt attribute; its file name is image-2.jpeg

Տատիկս ինձ մի մանուշակ էր նվիրել: Ես այն որոշեցի տանել դպրոց: Այն սկզբում շատ փոքրիկ տնկի էր, իսկ մեր դասարանում շատ գեղեցիկ աճած ծաղիկներ կային, ես սկզբում տխրեցի, քանի որ իմ ծաղիկը ամենափոքրիկն ու անշուքն էր: Ընկեր Գևորգյանն ինձ հանգստացրեց, ասելով որ Գայանե ջան իհարկե այն փոքրիկ է, քանի որ խնամքի կարիք ունի, նոր է տնկած, եթե դու ամեն օր նրան սեր տաս, խնամես, ջրես, լույս տաս, արևի շողերի տակ դնես, նա էլ շատ շուտով հասակ կառնի ու կգեղեցկանա, կծաղկի և քեզ կուրախացնի: Ես որոշեցի, որ պետք է հենց այդպես էլ անեմ: Ամեն օր խնամում էի,  ջրում, դպրոց գնում էի թե չէ, սկսում էի խոսել նրա հետ, դա էլ սովորել էի տատիկիցս, ջերմություն և սեր էի տալիս նրան:   

Տատս շատ ծաղիկներ ունի իր տան պատշգամբում, և ասում է, որ եթե ուզում ես դրանք լավ աճեն, փարթամ լինեն, պետք է անպայման շատ խոսես նրանց հետ, սիրես նրանց, կարևորը ոչ թե միայն ջրելն է, այլ նրանց հետ ճիշտ վարվելը, ասում է, որ ծաղիկներն էլ   մարդկանց նման սիրտ ու հոգի ունեն, նրանք էլ մարդկանց նման ընկերանալ և նեղանալ ունեն:  

Իսկապես ինչես ասել էր ուսուցչուհիս, շատ  ժամանակ չանցած իմ մանուշակը ծաղկեց, գեղեցիկ մանուշակագույն ծաղիկները իրենց աչուկները բացեցին և սկսեցին մեզ ժպտալ: Երբ դրպոցում արձակուրդներ էին լինում ես իմ ծաղիկը  բերում էի տուն, որպեսզի մենակ ու անխնամ չմնա, հետո կրկին տանում էի դպրոց:  

Բայց հիմա իմ մանուշակը դպրոցում է առանց ինձ, ես այն ընկերներս են խնամում այն, ու ինձ հաճախ գրում և ասում են, որ այն շատ գեղեցիկ  է և փարթամ:  

Leave a comment