
- Դրեք այն նախագծերի հղումները, որոնց մասնակցել եք մայրենիից` սեպտեմբերից սկսած՝ նշելով նախագծերի անվանումները (դնել ոչ թե իմ բլոգի հղումը, այլ ձեր կատարած աշխատանքը տվյալ նախագծի շուրջ)։
- Դրեք 2019-2020 ուսումնական տարում մայրենիից պատրաստած ձեր կարծիքով ամենահաջողված նյութի հղումը։
3.Ձեր մասնակցած նախագծերից որն եք ամենից շատ հավանել. Դրեք այդ նախագխի մասնակցության ձեր նյութը կամ նյութերը:
Ես շատ հավանել եմ <<Զատիկ>> տոնական թեմայով արված նախագիծը: Առած-ասացվածքներ և նկար:
· Չարլի Չապլիի մասին տեքստը
· Մյունհաուզենի արկածները
· Սասունցի Դավիթը
4.Դրեք մայրենիի այնպիսի մի նյութ, որտեղ կա ձայնագրություն և որտեղ կա տեսագրություն:
5. կատարված առաջադրանքների քանակը
11 տեսա և ձայնագրություն, 28 գրավոր աշխատանք
6. Ինչես սովորել այս տարի մայրենիից; Ինչ կուզեիր սովորել:
Ես շատ բան եմ սովորել այս տարի, համ քերականություն, օրինակ թվական, ածականի աստիճանները և նաև շատ նոր բանաստեղծություններ՝ Եղիշե Չարենցից, Հովվ. Թումանյանից, շատ մանրամասն ուսումնասիրեցինք Սասունցի Դավթ էպոսը և այն սկսեցի շատ սիրել: Ինձ շատ դուր է գալիս , որ մենք նաև ծանոթանում ենք արտասահմանյան գրողների գործերին: Ես արդեն կարողանում եմ համեմատություններ անել, օրինակ, երբ մեկը գլուխ է գովում ասում եմ՝ ահա դու իսկական Մյունհաուզենն ես:
7. <<Իմ դպրոցն՝ համակարգչի միջից>>
Երկրի վրա մի հետաքրքիր բան է տեղի ունենում հիմա: Մի այնպիսի բան , որ կարծես բոլոր երկրները դարձել են մի երկիր, բոլոր մարդիկ դարձել են միանման, բոլորի հոգսերը դարձել է նույնը: Այս ձևով էլ ամբողջ աշխարհում բոլոր աշակերտները սովորում են միանման: Ես հոկտեմբեր ամսից եմ ընտրել հեռավար ոսուցումը, երբ մենք տեղափոխվեցինք այլ երկիր բնակվելու: Ինձ համար սկզբում շատ խորթ էր, բայց հետո շատ ուրախացա, տեսնելով որ ավելի հեշտ է ինձ համար այսպես սովորելը , քան իմ նախորդ դպրոցում: Իմ ուրախությունն ավելի կրկնապատկվեց, երբ աշխարհում բոլորն անցան առցաց ուսուցման, իմ նոր դպրոցի երեխաները միացան ինձ: Սկզբում մայրիկիս խնդրում էի, որ շտապ դպրոցի հետ պայմանավորվի, որ ես էլ միանամ ընդհանուր դասերին, բայց երբ դա տեղի ունեցավ, մի քիչ տխրեցի, դասերս մի քիչ շատացան: Բայց դրա շնորհիվ ես ավելի մոտիկից ճանաչեցի իմ ուսուցիչներին և շատ սիրեցի նրանց, ինչպես նաև իմ նոր ընկերներին: Իհարկե, ինչպես մայրիկս է ասում, ես հերթ չեմ տալիս դասերի ընթացքում, շատ եմ խոսում, հիմա ունեմ հնարավորություն այս պատումի միջոցով իմ սիրելի ուսուցիչներին ասել՝ կներեք:











