Posted in Uncategorized

English-01.05

Ex1-116

1. “Where do you live?” “ In green street.”

2. “How much is it? “ “It’s $15.”

3. “What is this?” “ It’s a pen.”

4. “How old are you?” “I’m 11”.

5. “What time is it? “ “It’s half past eight”.

6. “Whose Jacket is this?” “It’s Sara’s”.

7. “How many books have you got?’ “Lots”.

8. “Why are you happy?” “Because it’s my birthday.”

9. “When is your birthday?” “ On June 25th”.

10. “What is the weather like?” “ It’s raining.”

Ex.3 -117

1. “When is your party?” “On Saturday.”

2. “How much money have you got? “ 10$”.

3. “Where is your school?” “It’s near the station”.

4. “How many brothers have you got?” “ Two brothers”.

5. “How many books have you got?” “Not many.”

6. “Who is he?” “He’s Mr. Smith.”

7. “Why are you reading that book?” “ Because it’s interesting”.

8. ” What is the weather like?” “ It’s snowing”.

9. “Whose coat is this?” “ It’s Kurt’s”.

10. “Where does he come from?” “ He comes from Brazil”.

11. “What is your birthday.” “In January.”

12.”What time is it?” “ 7:30 pm.”

13.”Why are you running?” “Because I’m late”.

14. “How much sugar is there?” ‘One kilo.”

15. “Where is he?” “ In the kitchen.”

16. “How many girls are there?” “ 12.”

17.”What are they doing?” “ They ‘ re watching TV.”

Ex. 3 – 117

Anna: Hi, Nick. 1)What are you doing here?

Nick: I’m looking for a CD.

Anna: Oh look! I love this singer.

Nick: I don’t know her. 2) Who is she?

Anna: She’s Briony Spinks. She’s great! I went to her concert.

Nick: Really? 3) When was the concert?

Anna: It was last week.

Nick: Where was it?

Anna: In the park.

Nick: Who did you go with?

Anna: I went with my friends. We had a great time.

Nick: 6) How many people were at the concert?

Anna: Lot’s of people!

Nick: I’m going to buy her CD. 7) How much does it cost?

Anna: It’s $20.

Nick: Great Thanks, Anna!

Posted in Uncategorized

Մարկ Տվեն «Թոմ Սոյերի արկածները»

Երկուշաբթի առավոտյան Թոմն իրեն շատ դժբա□տ զգաց: Նա միշտ իրեն դժբախտ էր զգում, որովհետև այդ օրով էին սկսվում մի նոր շա□աթվա տանջանքները դպրոցում: Նա այդ օրը ցանկանում էր, որ ընդհանրապես կիրակի չլիներ. գերության մեջ լինելը դրանով ավելի ատելի էր դառնում: Թոմը պառկած մտածում էր:

Հանկարծ նա ցանկացավ հիվանդ լինել. Այդպիսով կարող էր դպրոց չգնալ և տանը մնալ: Այստեղ ինչ-որ անորոշ հնարավորություն կար: Նա ինքն իրեն ստուգեց: Ոչ մի տեղը չէր ցավում: Նորից ստուգեց: Այս անգամ թվաց, թե փորացավի նշաններ կան, և նա դրանց հետ որոշակի հույս կապեց: Բայց շուտով այդ նշանները թուլացան և հետզհետե ամբողջովին անհետացան: Թոմը նորից սկսեց մտածել: Հանկարծ մի նոր բան հայտնաբերեց: Վերևի ատամներից մեկը շարժվում էր: Դա արդեն մեծ բախտ էր: Որպես սկիզբ նա ուզում էր տնքալ, երբ մտածեց, որ եթե սկսի այդ պատճառաբանությամբ, մորաքույրն այդ ատամը կքաշի, և դա ցավ կպատճառի: Նա որոշեց ատամը պահել որպես պահեստային ցավ և ուրիշ պատրվակ գտնել: Որոշ ժամանակ ոչ մի բան չգտավ, հետո հիշեց բժշկի պատմած մի հիվանդության մասին, որ մեկին մի քանի շաբաթով անկողին էր գցել՝ միաժամանակ սպառնալով մատի կորստով: Նա վերմակի տակից հանեց ոտքը սկսեց ուսումնասիրել վիրավոր մատը: Բայց այդ հիվանդության նշանները չգիտեր: Այնուամենայնիվ արժեր փոր□ել, և նա սկսեց եռանդով տնքալ: Իսկ Սիդը շարունակում էր անտեղյակ մնալ ու քնել: Թոմն ավելի խորը տնքաց, և նրան թվաց, որ մատն իրոք ցավում է: Ոչ մի արձագանք Սիդի կողմից: Մինչ այդ Թոմի շունչը կտրվեց: Նա մի փոքր

հանգստացավ, ուժ հավաքեց ու տնքոցների հիանալի մի շարք արձակեց: Սիդը շարունակում էր խռմփալ: Թոմի համ□երությունն սպառվեց: Նա կանչեց՝ Սի՜դ, Սի՜դ, և եղբորը շարժեց: Դա ազդեց, և Թոմն սկսեց դարձյալ տնքալ: Սիդը հառաչեց, ձգվեց, հենվեց արմունկին և Թոմին նայեց: Թոմը շարունակում էր տնքալ: Սիդը ձայնեց նրան.

— Թո՜մ, լսի՜ր, Թո´մ:

Պատասխան չկար:

— Լսի՜ր, Թո´մ, ի՞նչ է պատահել, Թո´մ:

Նա շարժեց եղբորը՝ մտահոգ նայելով դեմքին:

— Թո՜ղ, Սի´դ, հանգիստ թող ինձ:

— Ի՞նչ է պատահել, Թո´մ, գնա՞մ, մորաքրոջը կանչեմ:

— Ո՜չ, հարկավոր չէ. գուցե կամաց-կամաց անցնի, ոչ մեկին մի՛ կանչիր:

— Բայց ես պարտավոր եմ: Այդպես մի տնքա, Թո´մ, սարսափելի է: Ինչքա՞ն ժամանակ է, որ դու այդ վիճակում ես:

— Ժամե՜ր, ա՜խ, ինձ ձեռք մի´ տուր, Սի´դ: Բայց Սիդը իր հագուստները վերցրել ու գնացել էր մորաքրոջը կանչելու: Այժմ Թոմն իսկապես տառապում էր. այնպես լավ էր նրա երևակայությունն աշխատում, և այնքան բնական էին նրա տնքոցները:

1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:

փորձել

դժբաղտ

շաբաթվա

համբերություն 2. Գրի´ր տրված բառերի հականիշները. ա/ դժբախտ երջանիկ բ/ ատելի սիրելի գ/ հիվանդ արողջ դ/անհետանալ հայտնվել

3.Ի՞նչ է նշանակում տեքստում հանդիպող հետզհետե բառը:

ա/ աստիճանաբար բ/ կարգին գ/ ավելի ուշ դ/շատ ուշ

4.Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված տեսակը.

ա/ դժբախտ-պարզ բ/ փորացավ-բարդ գ/ մորաքույր-բարդ դ/ հիվանդություն-ածանցավոր

5.Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված.

ա/ վերմակ-ածական բ/ նշան-գոյական գ/ ատամ-գոյական դ/ դպրոց-գոյական

6.Ո՞րն է տրված նախադասության ենթական: Սիդը իր հագուստները վերցրել ու գնացել էր մորաքրոջը կանչելու: ա/ հագուստները բ/ մորաքույրը գ/ Սիդը դ/ իր

7.Տեքստից դու՛րս գրիր մեկական պատմողական և բացականչական նախադասություն: Ժամե՜ր, ա՜խ, ինձ ձեռք մի´ տուր, Սի´դ – բացականչական

Բայց Սիդը իր հագուստները վերցրել ու գնացել էր մորաքրոջը կանչելու: – պատմողական

8.Հոմանիշ զույգերից ո՞րն է սխալ. ա/ մտածել-մտորել բ/փնտրել — որոնել գ/ լսել — ականջ դնել դ/բնական – արհեստական

9.Վերնագրի´ր տեքստը:

Դերասան Թոմը

10.Տեքստում ընդգծված նախադասության մեջ բաց են թողած կետադրական նշաններ:

Լրացրո՛ւ դրանք:

Սիդը հառաչեց, ձգվեց, հենվեց, արմունկին և Թոմին նայեց:

11.Գրի´ր մեկ բառով. ա/ մոր քույրը մորաքույր

բ/ միտք անել մտածել գ/ ման գալ զբոսնել

դ/ որոշում կայացնել – որոշել

12.Ինչո՞ւ էր երկուշաբթի օրերը Ջելսոմինոն իրեն դժբախտ զգում:

Որոհետև կրկին շաբաթվա սկիզբ էր և նա պետք է գնար դպրոց, իսկ նա սովորել չէր սիրում:

13.Թոմն ինչո՞ւ չէր սիրում կիրակի օրերը:

Տեքստում ընդգծի՛ր այդ հատվածը:

Նա միշտ իրեն դժբախտ էր զգում, որովհետև այդ օրով էին սկսվում մի նոր շա□աթվա տանջանքները դպրոցում: Նա այդ օրը ցանկանում էր, որ ընդհանրապես կիրակի չլիներ. գերության մեջ լինելը դրանով ավելի ատելի էր դառնում: Թոմը պառկած մտածում էր:

14.Ինչո՞ւ էր Թոմն ուզում հիվանդ լինել:

Նա ուզում էր հիվանդ ձևանալ, որպեսզի դպրոց չգնար:

15.Թոմը որոշեց սկզբից չասել ատամի մասին, որովհետև ̀ ա/ հարմար չէր գտնում նման պատճառաբանությունը բ/պահում էր որպես պահեստային ցավ գ/չէր մտածել այդ մասին դ/ մի անգամ արդեն նման պատճառաբանություն արել էր

Posted in Uncategorized

Եղեգնուհին 2-րդ մաս

1.Դեղինով նշված բառերի բացատրությունները գտեք և սովորեք:

Սաթ- բույսի քարացած դեղին կամ սև խեժ, որը օգտագործում են ոսկերչության մեջ /քար, ակ/

Փարատել- Սփոփել, ամոքել, վիշտը՝ ցավը մեղմել, կամ վերացնել

Ուռկան- ձուկ որսելու ցանց, թոռ

2.Գրեք կանաչով նշված բառերին իմաստով հակառակ բառեր:

Խարդախություն-արդարություն

Հրեշտակ-սատանա

Գեղեցկություն-տգեղություն

Գցեց-վերցրեց

3.Ինչպե՞ս բոշան հայտնվեց թագավորի պալատում:

Դո՛ւրս եկ,― ասաց,― ջրիցը, ինձնից մի՛ քաշվիր։

Աղջիկը դուրս եկավ ափը թե չէ՝ բոշան նրան խեղդեց ու գցեց գետը, իսկ ինքը մերկացավ և ընկղմվեց ջրի մեջ, որ կարծեն, թե նա՛ է Եղեգնուհին

1. Գտեք այն հատվածը, որտեղ երևում է, որ Եղագնուհին միամիտ աղջիկ էր:

Բոշան հարցրեց Եղեգնեւհուն նրա ով լինելը, աղջիկն էլ ասաց, որ թագավորի հարսնացուն է, հիմա պիտի գան տանեն իրան։

Բոշան տեսավ, որ Եղեգնուհին շատ միամիտ է, ուզեց ինքը բռնել նրա տեղը։

2. Նկարագրեք Եղեգնուհուն:

Միմամիտ, գեղեցիկ, մարմարյա մարմնով աղջիկ

3. Խեղդվելուց հետո ի՞նչ էր դարձել Եղեգնուհին:

Ձուկ

3-րդ մաս

1. Դեղինով նշված բառերի բացատրությունը սովորել անգիր:

Տաշեղ-փայտի կտոր

Շյուղ-դալար ճյուղ

Բղուղ- պանր, թթվի մեծ կճուճ

2. Կանաչով նշված բառերը բաժանել մասերի և բացատրել:

Իրիկնադեմին- իրիկն-ա-դեմին, ա հոդակապով իրիկուն և դեմ բառերը միացել են իրար

Մշտադալար-մշտ-ա-դալար , ա հոդակապով միշտ և դալար բառերը միացել են իրար

3. Ինչպես Եղեգնուհին հայտնվեց պառավի տանը:

Ծառը կտրելիս մի կոկ տաշեղ թռավ և մի խեղճ պառավի տան հերթովն ընկավ ներս։ Պառավն էլ այն դարձրեց խուփ:

4. Բնութագրեք Եղեգնուհուն:

Համեստ և մաքրասեր

4-րդ մաս

1. Դեղինով նշված բառերի բացատրությունները գրեք և սովորեք:

Ճրագ-լույս

Համբավ-հռչակ

Չնաշխարհիկ- Շատ գեղեցիկ

Աղախիններ-ծառաներ ,սպասավորներ

Սուփրա-սեղան

2. Կանաչով նշված դարձվածքները բացատրեք:

Ամենքն էլ աչք ու ականջ դառանան-բոլորը ուշադիր սկսեցին նայել և լսել

ամենքի ուշք ու միտքը-բոլորի միտքը և ուշադրություը

գրավել-բոլորին հետաքրքել

ուղիղն ասել- միագամից ասել

հրաման առնեմ-հրաման ստանալ

երեսիցդ լույս է թափվում-լուսավոր, բարի դեմք

3. Թագավորի տղան ինչպե՞ս իմացավ Եղեգնուհու տեղը:

Պառավը չկարողացավ թաքցնել և ասաց, թե՝ այսպես ու այսպես մի աղջիկ ունիմ, նա՛ է այս ամենը կարում։ Թագավորի որդին էլ իմացավ աղջկա տեղը:

4. Գտեք այն հատվածը, որտեղ թագավորը գլխի է ընկնում, որ իր տեսած աղջիկը Եղեգնուհին է:

Երբ որ կաքավը սկսեց խորովել ու չոր ճյուղն էլ կանաչել, թագավորն հասկացավ որ այդ պատմությունը ճիշտ է իսկ այդ աղջիկն էլ Եղեգնուհին է:

5. Ի՞նչ սովորեցրեց հեքիաթը:

Ես սովորեցի որ ճշմարտությունն ավելի ուժեղ է քան սուտը: Եվ չպետք է խաբել միևնույն է մի օր կբացահայտվես:

6. Ի՞նչ ես կարծում, գուցե պե՞տք չէր բոշային քարեքար տալ ու սպանել:

Ավելի լավ կլիներ պատժեին, բայց չսպանեին: Նա շատ մեղավոր էր, բայց սպանել կարծում եմ պետք չէր:

Posted in Uncategorized

Եղեգնուհին-մայրենի

. Գրեք նարնջագույնով նշված դարձվածքների բացատրությունը:

ո՞ւմ ես աչքադրել- նայել, մտածել նրա մասին

կամք տուր- իրավունք տուր, թույլ տուր

միտք չունիմ- չեմ մտածել, չգիտեմ

մարդի ոտք ընկած չէ- ոչ ոք այնտեղ ոտք չի դրել, չի մտել

2. Կանաչով նշված բառերի համար գտեք հոմանիշներ:

Մինուճար-մի հատիկ, միակ

Աղախիններ-ծառաներ

Անկարելի-անհնար

3. 1-ին հատվածից գտեք և դուրս գրեք գերադրական աստիճանով մի ածանց

Ամենից գեղեցիկ

4. Ինչո՞ւ տղան չէր ամուսնանում և ի՞նչ էր նրա ուզածը:

Տղան չեր ուզում ամուսնանալ, որովհետև նա փնտրում էր մի այնպիսի աղջիկ ով մորից և հոից ծնված չեր

5. Հայրն ընդունե՞ց տղայի պահանջը, ինչպես կապացուցես խոսքդ:

Այո հայրը ընդունեց և հենց ինքն էլ սկսեց փնտրել:

6. Գտիր այն հատվածը, որտեղ թագավորն իմանում է, թե ինչպես փնտրել աղջկան

Ծերունին ասաց.

― Դրա համար հարկավոր չէ հեռու երթալ․ քո քաղաքի մոտ մի մեծ գետ կա, նրա ափին մի եղեգնուտ կա, ուր մարդի ոտք ընկած չէ դեռևս, որովհետև այն տեղը սուրբ և անմատչելի է համարվում, իսկ շատերն էլ կարծում են, որ այնտեղ աներևույթ ոգիք կան։ Կերթաս այնտեղ, կընտրես եղեգներից ամենից գեղեցիկը, կկտրես չբանեցրած դանակով, կձգես ջուրը, և նա իսկույն կդառնա աղջիկ՝ քո որդու հավանած։

11.Բացատրիր, թե աղջկա անունն ինչու էր Եղեգնուհի:

Թագավորը նրա անունը դրեց Եղեգնուհի, որը նշանակում էր Եղեգն աղջիկ, քանի որ սկզբում աղջիկը եղեգ էր:

Posted in Uncategorized

Զատկական նախագիծ

Предварительный просмотр изображения

Զատկական առած- ասածվացքներ, ասիկ-ասույթներ

Քրիստոս հարեաւ ի մեռելոց: Օրհնեալ է հարութիւնն Քրիստոսի:

Տիկին-տիկին, տիկնակոթ, Տիկինը գնաց բանջարի, Բանջար չկար, խոտ կար, Խոտի տակին ծիտ կար: Ծտի տակին ձու կար, Քեռիս փայտը կտրատեց, Քեռակինս ձուն խաշեց, Մոտեցա մինը վերցնեմ, Շերեփը գլխիս քաշեց:

Կարմիր արև քեզ, ախպեր, Աստծու բարև քեզ, ախպեր:

Կարմիր եզին օղն ու կոճակ, Կարմիր հավկիթս դուրս բերեք, Ճերմակ հավկիթս ներս տարեք:

Զատկեզատի~կ է, նավակատի~կ է, չամչեհատի~կ է:

Կարմիր ձու տուր, կարմիր օր տամ:

_ Մարիամ խաթուն, Մարիամ խաթուն, Իջի մեր տուն, իջի մեր տուն, Ես քեզ կտամ նուշի կթուն:

Զատիկ, զատիկ, նավակատիկ, արի նստի մեր տան մոտիկ:

Տի~զ- տի~զ, Ակլատիզ, Մազդ բիզ-բիզ, Ակլատիզ, Պասը գնաց, Զատիկն եկավ, Այծն էլ խոտը կերել է:

Ակլատիզը փետելով զատիկը շուտ չես բերի:

Էլ պաս չկա, բան չկա, ի~նչ պիտի անես հիմա, ա՛յ թոռոմած կծու սոխ, քեզնից վախեցող չկա:

Ծերացել ես, ծե~ր_ծե~ր, մնացել ես դու անտեր, Փետուր չունես, պոչ ունես, պոչդ առ ու հեռացիր:

Դռան առաջ հերկեցինք, Զատկի ձվեր ներկեցինք, Դրկցին ողջույն տվեցինք: Լուսնյակն անուշ, հովն անուշ, Հում կաթի պաղ սերն անուշ:

Մարիա՛մ խաթուն, Մարիա՛մ խաթուն, Իջի մեր տուն, իջի մեր տուն, Ես քեզ կտամ նուշի կթոն /միջուկ/:

Կարմիր եզին օղն ու կոճակ, Կարմիր հավկիթս դուրս բերեք, Ճերմակ հավկիթս ներս տարեք

Զատկեզատի~կ է, նավակատի~կ է, չամչեհատի~կ է: Ունեցողի համար ամեն օր Զատիկ է: Զատիկն առանց ձվի չի լինի: Հավը կուտե հատիկ-հատիկ, ծով ձմեռեն կելնի Զատիկ: Ակլատիզը փետելով զատիկը շուտ չես բերի:

Զատկական հանելուկներ

1 .Ուլուլիկ, պուլուլիկ,

Մեջը դեղին ուլունք:

/ձու/

2. Տուն ունեմ, դուռ չունի,

Դուրսն արծաթ, մեջը ոսկի:

3 . Այսօր կլոր մարմար քար, Վաղը թռչի վեր ու վար:

4 . Շնչավորից անշունչ ելավ, Անշունչից շնչավոր:

/զատիկ/

5. Կարաս ունեմ մի պուճուր, Մեջը՝ երկու գույնի ջուր:

/ձու/

Ինչպես են տոնում Զատկի տոնը տարբեր երկրներում

Ֆինլանդիա

Ֆինլանդիայում երեխաները Զատիկին ներկում են երեսը, գլխին եւ պարանոցին փաթաթում են շարֆ եւ դուրս են գալիս փողոց` մուրացկանության: Արեւմտյան Ֆինլանդիայի որոշ հատվածներում մարդիկ խարույկ են վառում: Համաձայն ավանդույթի` ծուխն իր հետ տանում է երկրի վրա շրջող չար հոգիներին:

Լեհաստան

Զատիկի օրը նմանվում է հայկական Վարդավառին: Մարդիկ միմյանց վրա ջուր են լցնում: Այս ավանդույթը կոչվում է Սմինգուս-Դինգուս: Ըստ լեգենդի` այն աղջիկները, որոնց ջրեն, տարվա ընթացքում կամուսնանան:

Ֆրանսիա

Եթե Զատիկի օրը հայտնվեք ֆրանսիական (Haux) քաղաքում, ապա չմոռանաք ձեզ հետ վերցնել պատառաքաղ, քանի որ այստեղ արդեն ավանդույթ է դարձել տոնի օրը գլխավոր հրապարակում մատուցել հսկայական ձվածեղ: Այս օմլետը պատրաստվում է մոտավորապես 4500 հավկիթից եւ կարող է կշտացնել 1000 հոգու: Ասում են` այս ավանդույթը ձեւավորվել է այն ժամանակ, երբ Նապոլեոնն իր զորքի հետ ճանապարհորդելով Ֆրանսիայում` կանգ է առնում մի փոքրիկ քաղաքում, որտեղ նրան օմլետ են հյուրասիրում: Նրան այնքան է դուր գալիս ուտեստը, որ նա հրամայում է քաղաքի բոլոր մարդկանց հավաքել իրենց տանը մնացած հավկիթներն ու դրանցից բոլորով պատրաստել օմլետ:

Հունաստան

Հունաստանի որոշ հատվածներում Զատիկի օրը պատուհանից դեն են նետում հին սպասքը` թավաները, կուժերը եւ այլն: Ինչ-որ չափով այս ավանդույթը նման է Վենետիկի Ամանորյա ավանդույթին, երբ պատուհանից դեն են նետում հին իրերը:

Posted in Uncategorized

Մայրենի-ապրիլ

Թեսթ 1 
Ջանի Ռոդարի 
Տարօրինակ Հարցեր 

Կար-չկար մի տղա, որն ամբո□ջ օրը սրան-նրան ձանձրացնում էր իր հարցերով: Հարցեր տալն, իհարկե, վատ բան չէ, ընդհակառակը, հարցասիրությունը գովելի է, բայց վատն այն է, որ այդ տղայի հարցերին ոչ ոք չէր կարողանում պատասխանել: 

Ասենք՝ գալիս էր ու հարցնում. 

-Ինչո՞ւ դարակները սեղան ունեն: 

Մարդիկ զարմանքից աչքերը չռում էին կամ էլ հենց այնպես պատասխանում. 

-Դարակները նրա համար են, որ նրանց մեջ որևէ բան դնեն, օրինակ՝ սպասք, դանակ, պատառաքաղ և այլն: 

-Ես գիտեմ՝ ինչի համար են դարակները, բայց ինչո՞ւ դարակները սեղան ունեն: 

Մարդիկ թոթովում էին ուսերը ու հեռանում: 

Մի ուրիշ ան□ամ նա հարցնում էր. 

-Ինչո՞ւ պոչը ձուկ ունի: 

Կամ թե՝  ինչո՞ւ բեղերը կատու ունեն: 

Տղան մեծանում էր, բայց շարունակում էր մնալ ինչուիկ և այն էլ ոչ թե սովորական, այլ՝ հակառակ ինչուիկ: 

Մեծանալուց հետո էլ նա դիմում էր բոլորին զանազան հարցերով: Պարզ է, որ ոչ ոք չէր կարողանում պատախանել նրա հարցերին: Բոլորովին հուսահատվելով՝ հակառակ ինչուիկը տեղափոխվեց մի սարի գագաթ, իր համար խրճիթ շինեց և այնտեղ հնարում էր նոր-նոր հարցեր: Հնարում էր, գրում  տետրի մեջ, իսկ հետո մեծ տանջանքով աշխատում գտնել դրանց պատասխանները: Սակայն ամբողջ կյանքում նա այդպես էլ եր□եք չգտավ իր հարցերի պատասխանները: Եվ ինչպե՞ս գտներ, եթե նրա տետրում գրված էր.«Ինչո՞ւ ստվերը բարդի ունի: Ինչո՞ւ ամպերը նամակ չեն գրում: Ինչո՞ւ նամականիշները գարեջուր չեն խմում»

Աստիճանաբար նրա մորուքն աճեց, երկա~ր մորուք դար□ավ. նա չէր էլ մտածում սափրել: Դրա փոխարեն նա նոր հարց հորինեց՝ «Ինչո՞ւ մորուքը դեմք ունի»: 

Երբ նա մեռավ, մի գիտնական ուսումնասիրեց նրա կյանքը և զարմանալի հայտնագործություն արեց: Պարզեց, որ ինչուիկը սովոր էր գուլպաները շրջերես հագնել և այդպես էլ հագնում էր իր ամբողջ կյանքում: Հենց այդ պատճառով էլ մինչև վերջ չսովորեց ճիշտ հարցեր տալ: 

Հապա նայիր քո գուլպաներին. ճի՞շտ ես հագել: 

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը
    ամբողջ 

երբեք 
անգամ 

դարձավ 

  1. Ի՞նչ է նշանակում տեքստում հանդիպող շրջերես բառը: 
    ա/երեսառած  

բ/կամակոր     

գ/հակառակ կողմով 
դ/բոլորին հակառակ 

  1. Գրի՛ր տեքստում ընդգծված բառերի հականիշները: 
    վատ – լավ 

Սովորական -անսովոր 

պարզ – բարդ 
երկար – կարճ 

  1. Տեքստի տրված բառերից  որո՞ւմ վերջածանց չկա. 

ա/սովորական 
բ/ինչուիկ 
գ/բոլորովին 
դ/գարեջուր 
 

  1. Տեքստի տրված բառերից ո՞րն է դրված եզակի թվով

ա/աչքերը         

բ/ հարցերին     

գ/ դարակները   

դ/ խրճիթ           

  1. Տեքսից դու՛րս գրիր երկուական գոյական և ածական: 

Գարեջուր,  նամականիշները   
շրջերես, երկար, 

  1. Վերականգնի՛ր տրված բայերի ուղիղ ձևերը: 
    ա/ձանձրացնում է     – ձանձրանալ 

բ/չէր կարողանում    – չկարողանալ 

գ/դնեն          – դնել 
դ/դարձավ   -դառնալ 

  1. Գտի՛ր ընդգծված նախադասության ենթական ու ստորոգյալը: 
    ենթակա       —ստվերը 

ստորոգյալ     —ունի 

  1. Ո՞րն է կլոր տարի դարձվածքի իմաստը. 

ա/մի քանի տարի 
բ/ամբողջ կյանքում 
գ/ամբողջ տարին 
դ/ տարվա կեսը 
 

  1. Այն ի՞նչն է, այն ի՞նչը. 
    Մի փոքրիկ պապիկ, 
    հագին հազար շապիկ: 
                                      Օրացույց 
  1. Մեկ նախադասությամբ նկարագրի՛ր հարցասեր տղային: 
    Հետքրքրասեր, բայց անիմաստ հարց տվող տղա է Ինչուիկը: 
  1. Ինչո՞ւ  էր դժվար պատասխանել տղայի հարցերին. 

ա/հարցերը շատ էին դժվար 
բ/տղան հետաքրքիր ինչուիկ էր 
գ/տղան հակառակ ինչուիկ էր 
դ/տղան անընդհատ հարցեր էր տալիս 

  1. Բոլորովին հուսահատվելով ̀ ի՞նչ արեց ինչուիկը: 
    Նա գնաց սար և իր համար  սարի գագաթին մի խրճիթ շինեց ու սկսեց ապրել այնտեղ: Իր հարցերն էլ գրի առնավ տետրում  ու հետո շատ մեծ դժվարությամբ փորձեց դրանց պատասխանները գտնել: Բայց ցավոք երբեք այդպես էլ չգտավ այդ հարցերի պատասխանները: Եվ ինչպես գտներ, չ՞է որ դրանք սովորական հարցեր չէին 
  1. Հորինի՛ր նմանատիպ երեք հարց ու պատասխանի՛ր: 
    Ինչու՞ նամակը աղավնի չի տանում: Քանի որ աղավնին  է նամակ տանում կամ բերում: 

 Ինչու՞ է ծառը աճում խնձորին: Ծառը չի աճում խնձորին, այլ խնձորն է աճում ծառին: 

 Ինչու՞ է վառարանը վառվում փայտի մեջ: Փայտն է վառվում վառարանի մեջ, այլ ոչ թե վառանը փայտի մեջ: 

  1. Նայի՛ր շուրջդ. գտի՛ր թարս հարցեր : 

Ինչո՞ւ ստեղնաշարը համակարգիչ ունի: 

 Ինչո՞ւ խոհանոցը դանակ պատառաքաղ և գդալ ունի: 

Ինչո՞ւ ոտքերը մարդ ունեն: 

Posted in Uncategorized

Մայրենի-ապրիլ

Բնութագրի՛ր հերոսին մի քանի նախադասությամբ:

Ես նրան նմանեցրեցի Հովհաննես Թումանյանի Սուտլիկ որսկանին:

Նա շատ զվառճալի է, իսկ նրա պատմվածքները շատ հետաքրքիր են :

Երբեմն նրա պատմություներին հավատում ես, երբեմն էլ չափը շատ է անցնում, հավատալը անհնար է:

Ո՞ր պատմությունը քեզ ամենից շատ համոզեց, որը՝ ոչ։ Ինչո՞ւ

Քեզ դուր եկած հատվածը դուրս գրիր և պատճառաբանիր, թե ինչո՞ւ է այն քեզ դուր գալիս։

Մյունուխաուզենի պատմվածքներից ինձ դուր եկավ <<Չինական գինին>>: Ինձ դուր եկավ այս պաըմությունը, որովհետև Մյունխաուզենը համարձակութուն է ունենում գրազ գալ թագավորի հետ, և գրազը հաղթում է, հետո էլ հնարամտորեն տիրանում թագավորի հարստությանը:

Ինձ դուր եկած հատվածը՝

Գինին իսկապես լավն էր։ Բայց առաջին իսկ կումից հետո ես հայտնեցի, որ Չինաստանում չինական բողդիխան Ֆու Չանի գինին սրանից շատ լավն է։

Իմ սիրելի Մյունխհաուզեն,– գոչեց սուլթանը,― ես սովոր եմ ձեր ամեն մի խոսքին հավատալու, որովհետև դուք աշխարհիս ամենաճշմարտախոս մարդն եք, բայց երդվում եմ, որ հիմա դուք ճիշտ չեք ասում, սրանից լավ գինի չի լինի։

― Իսկ ես կապացուցեմ, որ կլինի։

— Մյունխհաուզեն, դուք հիմար բան եք ասում։

— Ոչ, ես ճշմարիտ եմ խոսում և խոստանում եմ մի ժամից հետո հանձնել ձեզ բողդիխանի մառանից մի շիշ այնպիսի գինի, որի համեմատ ձեր գինին քացախ է։

Այս հատվածը ինձ դուր եկավ այն բանի համար, որ նա ասաց, համարձակվեց իր կյանքը վտանգել, բայց ի վերջո ապացուցեց, և թագավորն էլ իր բերնով խոստովանեց, որ իսկապես գինին լավն է:

Իսկ ինձ դուր չեկավ <<Փոթորիկ>> պատմվածքը որվհետև այն կարդալիս, որևէ նկար, պատկեր, դրվագ իմ գլխում չհայտնվեց: Ես ոչ մի կերպ չկարողացա պատկերացնել այդ պատմվածքի բովանդակությունը իմ առջև: Ես երբ ինչ-որ բան եմ կարդում անպայման փորձում եմ այդ պատմվածքի մեջ մտնել և մի հերոս էլ ես դառնամ, բայց այստեղ չկարողացա

Posted in Uncategorized

Մայրենի-ապրիլ

1.Լրացրեք նախադասությունները` ընդգծված գոյականներին տալով ներքևի ածականներից որևէ մեկը: 

Փոքրամարմին աղջիկը անհանգիստ շուրջն էր նայում: 

Ձիավորները սրարշավ հասան մի կանաչապատ դաշտավայր: 
Անսպառ երջանկությունը պատել էր պատանու սիրտը: 

Գազազած ամբոխը հոծ խմբերով մոտեցավ կալվածատիրոջ տանը: 

Ճամփորդները հասան մի ստվերաիտ անտառ և սպասեցին իրենց ուղեկցին: 

Վաղեմի ընկերները փոքրիկ առիթով վիճել էին և բաժանվել իրարից:  

Վաղեմիգազազածկանաչապատանսպառփոքրամարմին, ստվերախիտ: 

2. Դուրս գրել բոլոր ածականները: 

Առավոտյան պայծառ արևը շողում էր կապտավուն երկնքում: Սառնորակ ու մաքուր օդում տարածվել էր երփներանգ ծաղիկների արբեցնող բույրը: Անահիտը հագավ վարդագույն վերնաշապիկը, դրեց ճերմակ գլխարկը ու երջանիկ ժպիտով դուրս նայեց կիսաբաց լուսամուտից: Շուրջբոլորը սավառնում էին թռչունները գարնան հիասքանչ ու թարմեցնող օրով խենթացած:  

Պայծառ, կապտավուն, սառնորակ, մաքուր, երփներանգ, արբեցնող, վարդագույն, ճերմակ, կիսաբաց, հիասքանչ, թարմեցնող 

3.Հետևյալ գոյականներից ստացեք ածականներ և գրեք, թե ինչ փոփոխություն կատարեցիք բառերի հետ: 

Հնություն, մեծություն, լավություն, երջանկություն, հնչեղություն, ագահություն, ստորություն, հաջողություն, լայնություն, երկարաություն: 

Հին, մեծ, լավ, եչջանիկ, հնչեղ, ագահ, ստոր, հաջող, լայն, երկար 

Ես վերցրել եմ այս բարդ բառերի արմատները: 

1.Բանաստեղծությունից դուրս գրել  գոյական 

Կյանք, երգ, երկինք, աստղ, ճահիճ, հյուր 

2. Բանաստեղծությունից դուրս գրել երկու ածանցավոր բառ, ցույց տալ դրանց արմատն ու  կազմել նոր բառեր: 

Անհուն -ան /նախածանց/ հուն /արմատ/ 

Անտուն, անտեր, անխելք 

Ճամփորդ – ճամփա /արմատ/ – որդ /վերջածանց/ 

Օրիորդ, որսորդ