- Ի՞նչ է նշանակում ժողովրդի բնօրրան։
Ժողովրդի բնօրրան նշանակում է Ժողովրդի տուն, հայրենիք, երկիր - Ինչո՞ւ ենք Հայկական լեռնաշխարհն անվանում հայոց բնօրրան պատմական հայրենիք։
Հայկական լեռնաշխարհն անվանում ենք հայ ազգի բնօրրանն, քանի որ այն հայ ժողովրդի հայրենիքն է, որովհետև այստեղ ձևավորվել և իր հարատև ճանապարհն է անցնում հայ ժողովուրդը։ Պատմական Հայաստանը իր տարածքով գրեթե համընկնում է Հայկական լեռնաշխարհի հետ։ Երբ ասում ենք Հայաստան, պետք է հասկանանք նաև Հայկական լեռնաշխարհի այն հատվածները, որոնք այսօր այլ երկրների պետական սահմաններում են։ - Ի՞նչ իրադարձությունների հետևանքով հայ ժողովուրդը զրկվեց իր հայրենիքի մեծագույն մասին:
Թուրքիայի իրականացրած ցեղասպանության հետևանքով հայ ժողովուրդը զրկվեց իր հայրենիքի մեծագույն մասից։ - Պատմական Հայաստանի մեծագույն մասը այլ երկրների սահմաններում է. նշելով այս փաստը
արդյոք նշանակո՞ւմ է, որ մենք մեկընդմիշտ հրաժարվում ենք մեր պատմական հայրենիքից։. Չնայած այդ մեծ կորստինժողովուրդը չի մոռացել իր բնօրրանը, իր պատմական հայրենիքը, դա բոլորովին չի նշանակում որ մենք կարծում ենք, որ այլևս հնարավոր չի ետ բերել մեր հայկական հողերը: Հայ շողովուրդի մեծագույն երազանքն է մի օրկրկին տեսնել Անին իր քարտեզի վրա:
5.Պատմական Հայաստանի տարածքում ի՞նչ նշանավոր բնակավայրերի կամ կոթողների անուններ գիտեք։ Հարցին պատասխանելու համար օգտվե՛ք լրացուցիչ նյութերից։
Ադամակերտ , Ալաշկերտ, Ակն, Ամասիա, Անի, Արաբկիր, Արդահան
Արդվին, Արծկե, Արծն, Արղանա–Մադեն, Արճեշ, Արշակավան,
Արշամաշատ, Արտամետ, Արտանուջ, Բաբերդ, Բագարան, Բալու
Բայազետ, Բերկրի, Բիթլիս, Գյումուշխանա, Դիադին, Դիարբեքիր, Մալաթիա, Ադանա, Վան
Արցախ
Ե՞րբ է ստեղծվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։
Այն ստեղծվել է 1991թ. սեպտեմբերի 2-ին։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պաշտոնապես կոչվում է նաև Արցախի Հանրապետություն:
Պատմական Հայաստանի ո՞ր տարածքն է այն ընդգրկում։
Այն ընդգրկում է Հայոց պատմական Արցախ աշխարհը:
- Ի՞նչ գիտեք ԼՂԻՄ-ի մասին։
1920-ական թվականների սկզբին Լեռնային Ղարաբաղը հանձնվեց Ադրբեջանին: սկ նրա տարածքի մասն է դարձավ ԼՂԻՄ/Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ/: Այնպես էին անում, որ Հայաստանն ու Արցախը չունենան սահման, այսպիսով Հայաստանի և Ղարաբաղի միջև առաջացավ մի քանի տասնյակ կիլոմետր լայնությամբ միջանցք։ - Ինչի՞ց սկիզբ առավ 1988 թվականի ազատագրական պայքարը
Սովետական կարգերի փլուզումից հետո ձևավորվեց Ղարաբաղ շարժումը, որի նպատակն էր Արցախի անկախացումը Ադրբեջանի կազմից: Եվ եղան
Ադրբեջանի կողմից արցախահայության նկատմամբ ճնշումներ և բռնություններ, որն էլ հետագայում բերեցին Լեռնային Ղարաբաղում անկախության համար ազատագրական պայքարի, որը սկիզբ առավ 1988 թվականին: - Պատմական ի՞նչ կոթողներ կան Արցախում։
Շատ պատմական կոթողներ կան Արցախում, ես կթվարկեմ դրանցից ամենահայտնիները:
Ջերմաջուր
Ջերմաջուրը հարուստ է բնական և բուժիչ աղբյուրներով: Ջերմաջուրը գտնվում է ծովի մակերևույթից ավելի քան 2200 մ բարձրության վրա: Աղբյուրի շուրջը կա լողավազան, որտեղ կարելի է լողալ: Խորհուրդ է տրվում այս տեղանքի գեղեցկությունն ու յուրահատկությունը գնահատել անձամբ այնտեղ այցելելով:
Դադիվանք
Դադիվանքը (կամ Խութավանքը) հայկական վանք է, որը գտնվում է 1100 մ բարձրության վրա: Ստուգաբանական տարբերակներից մեկի համաձայնվանքի անունը կապված է Սուրբ Դադիի հետ, որը եղել է Թադեոս առաքյալի աշակերտը և Հայաստանում քարոզել է քրիստոնեությունը: Երկրորդ տարբերակը գալիս է «խութ» (բլուր) և «վանք» (վանք) բառերից, այսինքն բլրի վրա գտնվող վանք:
Ամրոցներ
Այցելելով Արցախ (Լեռնային Ղարաբաղ), դուք պետք է անպայման տեսնեք Տիգրանակերտ, Շուշի-Բերդ, Մայրաբերդ և Կաչաղակաբերդ ամրոցները:
Տիգրանակերտ
Տիգրանակերտը հնագույն հայկական քաղաք է, որը հիմնադրվել է մ.թ.ա. 1-ին դարում: Քաղաքը գտնվում էր Մեծ Հայքի Արցախ նահանգում: Հանդիսանում է այն չորս քաղաքներից մեկը, որոնք կոչվել էին Հայոց թագավոր Տիգրան II Մեծի անունով: Հայ պատմաբանների կարծիքով, Տիգրանակերտն Արցախի (Լեռնային Ղարաբաղի) հնագույն քաղաքն է:
Շուշի-Բերդ
Շուշիի ամրոցը (Շուշի-բերդը) առաջին անգամ հիշատակվել է XVIII դարում: Վարկածներից մեկի համաձայնՇուշիի ամրոցը հայտնի է որպես Շիկաքար, որտեղ Սահղ Սմբատյանը հաղթել է արաբական բանակին: Այս ամրոցը կոչվում են նաև Քարագլուխ, Քար, Շոշ Շոշի սղնախ անուններով: Հնագիտական պեղումները հաստատեցին մեկ այլ տարբերակ, ըստ որի XVII դարում ամրոցը կառուցվել է հայկական մեկ այլ ամրոցի տեղում:
Մայրաբերդ
Մայրաբերդ ամրոցը Հայաստանի և Արցախի (Լեռնային Ղարաբաղի) ամենախոշորներից է և այն համեմատած մյուսների հետ, ավելի լավ է պահպանվել: Այն կառուցվել է XVIII դարում` Շուշի քաղաքի պաշտպանության համար: Եթե կարողանանք բարձրանալ և շրջել ամրոցում, ապա կարող եք գնահատել այս ամրոցի ռազմավարական կարևորությունը: Ամրոցը վերականգնվել է 2002 թվականին:
Գանձասարի վանք
Գանձասար – հայերեն, նշանակում է «գանձերի լեռ»: Վանքը հիմնադրվել է XII դարում: Վանքը պահպանել է հոգևոր կենտրոնի դերը Հասան-Ջալալյան իշխանների ջանքերով: Վանքում եղել է դպրոց, որտեղ հոգևոր առաջնորդները վերապատրաստվել են, ստեղծվել և պահպանվել են ձեռագրեր: 2008 թվականին Արցախում կայացավ «մեծ հարսանիք», որի ընթացքում ամուսնացան 687 զույգեր: 550 զույգերը ամուսնացան Ղազանչեցոց տաճարում, իսկ 137-ը`Գանձասարի վանքում:
«Մենք և մեր սարերը» հուշարձանը
«Մենք և մեր լեռները» հուշարձանը Արցախի ամենահայտնի խորհրդանիշներից մեկն է և պատկերված է Արցախի Հանրապետության զինանշանի վրա, գտնվում է Ստեփանակերտի մուտքի մոտ: Մարդկանց մեջ այն կոչվում է նաև «Պապիկ և Տատիկ»: Հուշարձանը կառուցվել է 1967 թվականին` կարմիր տուֆից, հեղինակը քանդակագործ Սարգիս Բաղդասարյանն է: Անպայման այցելեք այս հուշարձանը:
Տնջրի
Տնջրին ԱՊՀ-ում ամենահին (ավելի քան 2028 տարի) և ամենաբարձր (ավելի քան 54 մետր) ծառն է: ԽՍՀՄ-ում այս ծառը ևս ամենահինն ու ամենաբարձրն էր: Ավելի քան 100 մարդ կարող է տեղավորել ծառի ներսում, և ունի 44 քմ տարածք: Ավելի քան 27 մետր է ծառի հիմքի տրամագիծը: Տեղացիների պատմությունների համաձայն, այս ծառի տակ հանգստացել են այնպիսի ականավոր գործիչներ, ինչպիսիք են Մեսրոպ Մաշտոցը, Րաֆֆի, Սայաթ-Նովան և այլոք:
Ամարասի վանք
Հայ պատմաբան Փավստոս Բուզանդի վարկածի համաձայն` վանքը հիմնադրվել է IV դարում՝ Սբ. Գրիգոր Մկրտիչի կողմից: Հայտնի է, որ եկեղեցու արևելյան մասում թաղված է Սբ. Գրիգոր Լուսավորչի թոռը՝ Գրիգորիսը: Նա Արցախի թեմի առաջին եպիսկոպոսն էր: Հետաքրքիր փաստ է, որ Մեսրոպ Մաշտոցը (հայոց այբուբենի ստեղծողը) 5-րդ դարում հիմնադրեց Արցախի առաջին դպրոցը, որը խթան հանդիսացավ այս տարածաշրջանում հայ գրքի տարածմանը: Միջնադարում Ամարասի վանքը Արցախի մշակութային և հոգևոր կենտրոնն էր, իսկ Խորհրդային իշխանության տարիներին լքված էր: Վանքը բացվել է 1992 թվականին և հանդիսանում է Արցախի թեմի գործող վանք:
- Արցախյան ազատամարտի ի՞նչ հերոսների գիտեք։
Վազգեն Սարգսյան, Արկադի Տեր-Թադևոսյան, Մոնթե Մելքոնյան,
Լեոնիդ Ազգալդյան, Գեորգի Գյորգիսյան, Թաթուլ Կրպեյան և այլոք: - Երբևէ եղե՞լ եք Արցախում։ Եթե այո` համառոտ պատմե՛ք այդ մասի
Չեմ եղել Արցախում, բայց գիտեմ, որ այն շատ գեղեցիկ է և անպայման պետք է գնամ:
Tasks from Round up 2
Ex. 8 – p -48
1.John is never late.
2.The children sometimes eat ice cream.
3. I often go to the cinema.
4.We seldom have lunch at a restaurant.
5. You are always polite to your teachers.
6.Katie often helps her mum.
7.The boys sometimes are funny.
8.Ivan and I always do our homework.
9. Dad never washes his car.
10. Cara is usually very kind.
The Children In The Forest
Համո Սահյան
Մայրամուտ
Սարն առել վրան ծիրանի մի քող, Ննջում է կարծես ծաղկե անկողնում, Անտառն արևի բեկբեկուն մի շող Ծոցի մեջ պահել ու բաց չի թողնում:
Ժայռի ստվերը գետափին չոքել, Վիզը երկարել ու ջուր է խմում, Հովն ամպի թևից մի փետուր պոկել, Ինքն էլ չգիտի,թե ուր է տանում:
Քարափի վրա շողում է անվերջ Ոսկե բոցի պես թևը ծիծառի… Կանգ առ,հողագունդ,քո պտույտի մեջ Թող մայրամուտը մի քիչ երկարի:
Առաջադրանքներ
1. Դուրս գրիր բանաստեղծական գեղեցիկ պատկերները:
2. Օրվա ո՞ր պահն ես ավելի շատ սիրում: Պատմիր այդ մասին:
Ես ամենից շատ սիրում եմ վաղ առավոտը: Եվ գիտեք թե ինչու՞, մարդիկ բոլորը զբաղված են այդ ժամին, մեկը շտապում է դպրոց, մյուսը՝, աշխատանքի, իսկ մյուսն էլ դեռ չի շտապում իր տաք Այդ ժամին, չնայած, որ քաղաքը արթնանում է իր խոր քնից , բայց կարծես ամեն ինչ լուռ է, ավելի խաղախ, իսկ երեկոյան երբ մարդիկ վերադառում են աշխատանքից քաղաքը ավելի աղմկոտ է դառնում,
Ժայռից մասուր է կաթում, Կարմիր սարսուռ է կաթում, Ձորում մշուշ է:
Առուն մասուր է տանում, Կարմիր սարսուռ է տանում, Ի՜նչ էլ աշխույժ է:
Առուն բարի է այնպես, Հասկանալի է այնպես, Այնպես անուշ է:
Նա երկնչում է քարից, Բայց երբ թռչում է քարից, Ահռելի ուժ է:
Առուն ինչպես կլռի, Սերս եկել է ջրի, Ձեռքինը կուժ է:
Առուն մասուր է տանում, Կարմիր սարսուռ է տանում, Աշուն է, ուշ է:
Հարցեր և առաջադրանքներ
1. Դուրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ
բացատրիր:
Սարսուռ-սառը քամի
Երկնչել- վախենալ
2. Դեղին ներկիր այն պատկերները, որոնք հուշում են, որ աշուն է ներկայացված:
3. Բնության ո՞ր երևույթն է իբրև անձ ներկայացված (անձնավորված):
Առուն այստեղ անձնավորված է:
4. Փորձիր գտնել փոխաբերական իմաստով գործածված արտահայտությունները:
Առուն բարի է այնպես
Կարմիր սարսուռ է կաթում
Նա երկնչում է քարից
Սերս եկել է ջրի
Ամպրոպից հետո Երկինքն ավելի կապույտ է լինում, Խոտերն ավելի կանաչ են լինում Ամպրոպից հետո։ Ամպրոպից հետո Ճերմակ շուշանը ավելի ճերմակ, Կակաչն ավելի կարմիր է լինում Եվ մեղրածաղիկն՝ ավելի դեղին։ Ամպրոպից հետո Սարերն ավելի բարձր են երևում, Խոր են երևում ձորերն ավելի, Եվ տափաստաններն՝ ավելի արձակ։ Ծառերն ավելի խոնարհ են լինում Ամպրոպից հետո, Եվ հավքերը մեր գլխավերևում Իրար կանչում են ավելի սրտով. Ամպրոպից հետո Բարի է լինում արևն ավելի, Եվ մենք ավելի սիրով ենք իրար Բարի լույս ասում։
Ամպրոպից հետո աշխարհը և դու Հասկանալի եք լինում ավելի…
Հարցեր և առաջադրանքներ
1. Ո՞ր տողերում է խտացված հեղինակի հիմնական ասելիքը՝ ստեղծագործության հիմնական գաղափարը:
Ամպրոպից հետո աշխարհը և դու Հասկանալի եք լինում ավելի…
2. Ո՞րն է այս բանաստեղծության փոխաբերական իմաստը:
Որ ամպրոպից հետո ամենինչ փոխվում է: Ամպոպև այստեղ փոխաբերական իմաստով է ներկայացված:
3. Ի՞նչ ապրումներ ես ունենում ամպրոպի ժամանակ, գրավոր պատմիր:
Ամպրպի ժամանակ ես մի պահ սկսում եմ վախենալ, կարծ ես տրամադրություս փոխվում է, բայց անմիջապես էլ անցնում է այդ երևույթը, քանի որ ես գիտոմ, որ անձրևից և ամպրոպից հետո ծիածան է դուրս գալիս և ամեն ինչ խաղավում ու առաջվանն է դառնում:
4. Ինչպե՞ս են ընկերներ ձեռք բերում. ի՞նչն ես կարևորում ընկերության մեջ:
Ես ընկերներ շատ հեշտ եմ ձեռքբերում, մայրս ասում է, որ իմ բնավորությունը շատ հեշտ է, ես կարողանում եմ շփվել մարդկանց հետ, իսկ ընկերներ ձեռք բերելու համար շատ կարևոր է հենց դա: Ես եթե մեկի հետ ուզում եմ շփվել, մոտենում եմ նրան և առաջարկում ինչ որ խաղ խաղալ: Եվ դրանից հետո շատ հեշտությամբ մենք շարունակում ենք ընկերություն անել:
Իմ համար ընկերության մեջ կա 2 կարևոր բան՝
1.միշտ հավատարիմ լինել
2. միշտ օգնել ընկերոջը
5. Բաանաստեղծության միջից դուրս գրիր հերոսներին իրենց բնութագրող բառերի հետ. օրինակ՝ կապույտ երկինք
բարձր սարերն
կանաչ խոտեր
ճերմակ շուշան
խոր ձորեր
բարի արև
խոնարև ծառեր
դեղին մեղրածաղիկ
կարմիր կակաչ
Սպասում, մաս 2
7. Ի՞նչ զգացողություն դու կունենաս կորուստը վերադարձնելիս:
Ինձ հետ էլ կարող է նույն բանը պատահել և ես այնքան կուրախանամ , որ գտնողը ինձ վերադարձնի: Բայց ավելի ուրախ կլինեմ ես գտացծ տիրոջը վերադարձնելու համար, ես դա կհամարեմ, որ բարի գործ կկատարեմ, եւ ինչպես ասում են, այն մի օր ինձ ետ կգա:
8. Ի՞նչ է տալիս պատումին բեռլինյան տարիների հիշողությունը:
Բեռլինյան տարիների հիշողությունը ավելի հուզիչ է դարձնում պատմվածքը, եւ հասկանում ենք, որ Կոմիտասը կրկնակի լավություն է անում, մեկ դրամապանակը հետ տալով, մեկ էլ՝ դրա մեջ գումար դնելով :
9.Կոմիտասին ասում են՝ Հայ երգի Մեսրոպ Մաշտոց, ինչո՞ւ:
Մեսրոպ Մաշտոցը ստեղծել է հայոց գրերը, իսկ Կոմիտասը մաքրել է հայկական երաժշտությունը այլ նոտաներից, եւ ի շնորհիվ Կոմիտասի մենք ունենք մաքուր հայկական երաժշտություն:
11.Ընտրի՛ր Կոմիտասի երգերից մեկը, լսի՛ր և 5-8 նախադասությամբ գրի՛ր
Սիրտս նման է էն փլած տներ,
Կոտրեր գերաններ, խախտեր է սներ,
Բուն պիտի դնեն մեջ վայրի հավքեր:
Երթամ՝ ձի թալեմ էն ելման գետեր,
Ըլնիմ ձկներու ձագերացն կեր:
Ա՜յ, տո լա՛ճ տնավեր:
Սև ծով մը եմ տեսե, սիպտակն էր բոլոր,
Ալին կզարներ, չէր խառնի հիրոր:
Էն ո՞րն է տեսե մեկ ծովն երկթավոր,
Անտունի սիրտն է պղտոր ու մոլոր:
Ա՜խ, իսկի մի՛ լնիք սրտիկ սևավոր:
Ա՜յ, տո լա՛ճ տնավեր
Բանստեղծությունը նրա կորցրած տան մասին է: Նա տխուր է: Նրա սիրտը նման է իր փլված տանը, որի սյուները, գերանները կոտրվել են: Իր տան մեջ հավքերն են բույն դրել: Նրա սիրտը դարձել է պղտոր ու մոլոր :
11.Պատմիր տպավորություններիդ, ապրումներիդ մասին, ի՞նչ էիր զգում և մտածում երգը լսելիս:
Կոմիտասի երգերը լսելիս հանկարծ տխրում ես, բայց շատ հանգստանում ես, թախիծ կա այդ երգերի մեջ, բայց նաև շատ հայկական բան կա դրանց մեջ:
12.Ընտրի՛ր Կոմիտասի բանաստեղծություններից մեկը, սովորի՛ր լավ, արտահայտիչ կարդալ, չմոռանաս նաև անծանոթ բառերի բացատրությունը նայել:
Նուրբ հովի պես լարերով՝ Սուրբ ծովի պես պարելով,
Սերըդ սրտում պահեցիր, Սրտիս խորքում գահեցիր։ Աշունն եկավ ծառին, սարին հևելով՝ Անձրև թելեր փոշի-փոշի թևելով․ Պտուկը ճոխ՝ առին տարին Տաերևները կանաչ-ճանաչ պեղելով
Գահել – թագադրել
Պեղել- փնտրել
Սպասում
Հարցեր և առաջադրանքներ
1. Բացատրի՛ր հետևյալ բառերը՝ վնգստալ, գոցել, ապրուստ, ճկուն: Կարող ես օգտվել nayiri.com էլեկտրոնային բառարանից:
Վնգստալ-կաղկանձել
Գոցել- փակել
Ապրուստ- ապրելու միջոց
Ճկուն- թեթև
2. Տրված բառերը բաժանի՛ր բաղադրիչների՝ հյուրանոց, լուսամուտ, հնամաշ, վիճակախաղ, ոտնաման, հուսախաբ, դժկամորեն, հայկական, անպատճառ:
Հյուրանոց – Հյուր/արմատ/-անոց/վերջացած/
Լուսամուտ- լուս-ա-մուտ
Հնամաշ-հն-ա- մաշ
Վիճակախաղ- վիճակ-ա-խաղ
Ոտնաման- ոտն-աման
Հուսախաբ հուս-ա-խաբ
Դժկամորեն-դժ-կամ-որեն
Հայկական-հայկ-ական
Անպատճառ-ան-պաճառ
3. Բացատրի՛ր հետևյալ արտահայտությունները՝ ցուրտը վնգստում էր, աչքերում շողաց մի
ցուրտը վնգստում էր- սարսափելի ցուրտ էր, քամն սուլում էր
աչքերում շողաց մի- միտք – Աչքերը պայծառացան կամ գլխում մի միտք եկավ
4. 10-15 նախադասությամբ պատմի՛ր ստեղծագործությունը:
Պատմվածքը Կոմիտասի մասին է: Կոմիտասը Փարիզում էր,
ձմռան մի ցուրտ երեկո էր: Հանկարծ Կոմիտասը փողոցում մի դրամապանակ է գտնում,
բացում է այն և տեսնում է 10 ֆրանկ, մտածում է, որ դա հաստատ ինչ-որ մեկի այդ ցուրտ օրվա ապրուստն էր: Գլխում մի միտք է ծագում, որ սպասի այնքան միչնև տերը կհայտնվի: Հանկարծ հիշում է Բեռլինը , երբ հացի գումար չուներ
պատահական գտնում է կես մարկ, որով գնում է վիճախաղի տոմս և շահում է
100 մարկ, այդ պահին նա հանում է 100 մարկ ու դնում դրամապանակի մեջ քանի որ մշտապես այդ շահած 100 մարկը պարտք էր համարել:
Շուտով հայտնվում է մի աղքատիկ հագնված աղջիկ : Կոմիտասը դրամպանակը փոխանցում է նրան և հրավիրոմ եկեղեցի ՝ հայկական համերգի:
5.Ստեղծագործությունը բաժանի՛ր հատվածների և վերնագրի՛ր:
Դրամապանակ
Կոմիտասը ելավ հյուրանոցից, վերարկուի օձիքը բարձրացրեց, ձեռքերը խոթեց գրպանները և քայլեց արագ ու ճկուն: Դեկտեմբերի կեսն էր. Փարիզի փողոցներում վնգստում էր ցուրտը: Եվ փարիզեցիները դուռ ու լուսամուտ գոցել էին օրվա դեմ: Հատուկենտ էին անցորդները: Փողոցի շրջադարձում Կոմիտասը մի դրամապանակ նկատեց: Հնամաշ էր, պարունակությամբ աղքատ` եղած-չեղածը տասը ֆրանկ: «Խեղճ ու կրակ մեկն է կորցրել,- տխուր մտածեց նա և նայեց շուրջբոլորը,- էս ցուրտ օրվա ապրուստն է կորցրել` կորոնի, կդառնա, ետ կգա… Հիմա կգա»- համոզեց ինքն իրեն և նայեց ժամացույցին. 12-ին քառորդ էր պակաս, իսկ 12-ին Մարգարիտի մոտ ճաշի էր հրավիրված: «Մի քիչ սպասեմ», – որոշեց ու հանդարտ սկսեց քայլել` փողոցի շրջադարձն ու ետ, շրջադարձն ու ետ, ուշադիր` փողոցով անցնող հատուկենտ անցորդներին: Եվ համոզված էր, որ կգա նա, ու ինքն անմիջնորդ կճանաչի նրան:
Պարտքի վերադարձ
Հետո աչքերում շողաց մի կարևոր միտք, և նա ուրախացավ, որ դրամապանակի տերը դեռ չի հայտնվել, լավ է որ չի եկել, թե չէ արդեն ուշ կլիներ, շատ ուշ: Եվ նա գրպանից հանեց հարյուր ֆրանկ, ճիշտ` հարյուր, շտապ բացեց դրամապանակը և հարյուր ֆրանկը ծրարեց դրամապանակի խորքում, տասը ֆրանկի տակ: Ապա ժպտաց, ձեռքերը շփեց իրար, խոր շունչ քաշեց, հին ու ծանր պարտքերից ազատվողի պես հանգիստ շնչեց ու շնչի հետ հանկարծ հասկացավ, որ տասը տարի առաջ վիճակախաղով շահած հարյուր մարկը հոգու խորքում, իրենից էլ ծածուկ, պարտք է համարել:
Երկար սպասված հանդիպում
«Ուշացավ»,- ասաց և` այնպիսի տոնով, կարծես պատահական ու իրեն անծանոթ մեկի չէր սպասում, այլ բարեկամի, որի հետ նախապես պայմանավորվածություն ուներ հանդիպելու հենց այնտեղ` փողոցի շրջադարձում, հենց այդ ժամին, միայն թե, չգիտես ինչու, ուշանում է, չի գալիս… Բայց անպայման կգա, և ինքը պետք է սպասի, պարտավոր է: «Գուցե գլխի էլ չէ, որ դրամապանակը կորցրել է: Կիմանա, կգա, ցուրտ է, շուտ գար»: Ձմռան այդ օրն աշխարհում միլիոն ու մեկ մարդ հյուրընկալ է, միլիոն ու մեկ ճաշի հրավեր ունի (միլիոն ու մեկերորդը` ինքը Կոմիտասը), միլիոն ու մեկ մարդ համերգ ու թատրոնի տոմս է գնել, միլիոն ու մեկ մարդ աշխատում է, միլիոն ու մեկ մարդ մտածում, գլուխ է ջարդում, միլիոն ու մեկ մարդ մեռնում է, միլիոն ու մեկ մարդ ծնվում է… Ձմռան այդ օր ու ժամին աշխարհում մի մարդ, մեկը, միայն մեկը, ձմռանաշունչ փողոցում անծանոթի է սպասում – վերադարձնելու նրա կորուստը` տասը ֆրանկ: Հենց գար տերը, և ինքը դրամապանակը հանձներ նրան ու շարունակեր Մարգարիտենց տան ճամփեն, կդառնար միլիոն ու մեկերորդ ճաշի հրավիրվածը: Ու եկավ նա… Դեռատի կին էր` այր մարդու բաճկոնով, այր մարդու ոտնամաններով: Դեռատի կնոջ աչքերում բողոք կար, և հույսը լացի պես կախվել էր շուրթերից ու դողում էր: — Մադմուազել, դուք որևէ բան կորցրե՞լ եք: — Այո՛… դրամապանակս եմ կորցրել,- ասաց ցածրաձայն: Կոմիտասը ձեռքը տարավ գրպանը: — Ահավասիկ: Վերցրեք,- տխուր ժպտաց,- իսկ ինչո՞ւ ուշացաք:- Աղջիկը թույլ մեկնեց ձեռքը, դրամապանակն առավ, դողացող մատներով փորձեց բացել: Դա ակամա մղում էր, պահի հետ կապ չունեցող: Կոմիտասն ափերի մեջ առավ նրա ձեռքերը: — Բացել պետք չէ,- ասաց և ինքն իր համար ավելացրեց,- ցուրտ է… Հետո ձեռքերը գրպանեց, թեթև խոնարհում արավ: — Վաղը երեկոյան հայկական եկեղեցում հայկական նվագահանդես կա: Ձեզ հրավիրում եմ: Անպատճառ եկեք: Ցտեսություն: Եվ նորեն գլուխ տվեց ու գնաց:
6. Ըստ պատմվածքի գրի՛ր Կոմիտասին բնութագրող 5 հատկանիշ:
Բարի, նվիրված, կամեցող, ազնիվ, խղճով
Վիլյամ Սարոյան
Ծնվել է 1908 թվականի օգոստոսի 31-ին բանաստեղծ Արմենակ Սարոյանի և նրա կնոջ՝ Թագուհու ընտանիքում՝ գաղթած Բիթլիս քաղաքից (ներկայիս Թուրքիա), որտեղ, ըստ Սարոյանի, հայերի հետագա կյանքն անհնար էր: Մանկությունն անցկացրել է Ֆրեզնոյում (Կալիֆոռնիայի նահանգ)։ 1911 թվականին երեսունյոթամյա Արմենակ Սարոյանը մահանում է, և Վիլյամ Սարոյանը եղբոր՝ Հենրիի և քույրերի՝ Զաբելի ու Կոզեթի հետ տեղափոխվում է որբանոց։ Երբ մայրը պետք է երեքամյա Վիլյամին թողներ որբանոցում, նա Coon Jiger անունով մի տիկնիկ է նվիրում, որը Սարոյանի հիշողության մեջ միշտ պահպանվում է։ Սարոյանը հետագայում նշել է, որ այդ տիկնիկով կարծես մայրը ցանկանում էր փարատել իր բացակայությունը։ Այդ տիկնիկի կերպարն արտացոլվել է նաև նրա ստեղծագործություններում։
Սարոյանը կանոնավոր կրթություն չի ստացել։
Վիլյամ Սարոյան հետաքրքիր փաստեր և պատմություններ Վիլյամ Սարոյանի մասին.
1. 1940 թվականին Սարոյանն արժանացել է ԱՄՆ-ում ամենախոշոր գրական Պուլիտցերյան մրցանակի:
2. 1942 թվականին նա հիմնում է իր սեփական թատրոնը, որը, սակայն, երկար չի գոյատևում:
3. Վիլյամ Սարոյանի սերը դեպի դրամատուրգիան եկել է Չարլի Չապլինից, որի հարևանությամբ էլ բնակվել է։ Նրանք մտերիմ ընկերներ են եղել: Սարոյանը հաճախ է պատմել Չապլինին իր երկրի, ժողովրդի մասին, վերջինս էլ ցանկություն է հայտնել գալ ու անձամբ ծանոթանալ այդ հինավուրց երկրի հետ, Սարոյանը խոսք էր տվել անձամբ ուղեկցել, սակայն դա այդպես էլ չի հաջողվել։
4. Վիլյամ Սարոյանը Սևանի ափին գտնում է մի ծանր, լճի ալիքներից լավ հղկված քար և խնդրում է, որ քարը տեղավորեն մեքենայի մեջ: -Ամերիկա, Ֆրեզնո պիտի տանիմ,- ասում է գրողը: -Այդ հսկայական քարն ինչպե՞ս եք տանելու… -Ինքնաթիռով պիտի տանիմ… -Ինչու՞ համար… -Ով որ Հայաստանի դեմ վատ խոսի, անոր գլխուն պիտի զարկեմ քարը,- պատասխանում է Սարոյանը:
5. Պատմում է Վիլյամ Սարոյանը. Երբ առաջին անգամ դողալով զանգ տվի Բերնարդ Շոուին, ասանկ բան պատահեցավ. – Պարոն Բերնարդ Շոու, Ձեզի կանհանգստացնե Ուիլյամ Սրոյըն (այսպես ինձի կըսեին ամերիկացիներ, Սրոյըն)… Շատ ամնչցա, երբ Բերնարդ Շոուն ըսավ. – Որքան գիտեմ, դուն ոչ թե Սրոյըն ես, այլ Սա-րո-յան… Շատ ամնչցա:
Կույր մարդը
Առաջադրանքներ
1. Ընթերցի՛ր առակը և մեկնաբանի՛ր:
Այս պամտմվածքը անշնորհակալ մարդու մասին է: Գլխավոր հերոսը կույր է, բայց նրան ընտանիքի անդամները շատ լավ են խնամում եմ, ոչինչ չեն խնայում և անգամ իրենց վերջին պատառն են նրան տալիս, բայց միևնույն է կույրը չի բավարարվում և միշտ թնկթնկում է, բողոքում, որ ինքը դժբախտ է:
2․ Բառարանի օգնությամբ բացատրի՛ր կանաչ գույնով ընդգծված բառերի իմաստները, մտապահիր։
Թնկթնկալ-բողոքել,
տմարդի-անմարդկային,
նկանակ -բլիթ
սկուտեղ-ափսե
3.Բնագրից օգտվելով՝ բնութագրի՛ր առակի գլխավոր հերոսին:
Գլխավոր հերոսը անշնհորակալ էր և ագահ, ես չսիրեցի այս հերոսին, քանի որ նա իր կույր լինելը օգտագործում է իր ընտանիքի անդամների դեմ: Նա ոչնչից չի բավարարվում, չի գոհանում և չի ուրախանում: Իմ կարծիքով կապ չունի կույր լինելը, եթե մարդ լավն է, բարի է, շնորհակալ և կամեցող է կույր լինի կամ թե չլինի գոհ և ուրախ կլինի կյանքից: Նա պետք է ավելի շնորհակալ լիներ ու գնահատեր իր ընտանիքի անդամներին, որ իրեն այդպես խնամում են:
4. Առակի ասելիքը բնորոշող առած-ասացվածքներ գտի՛ր
Ձեռքիդ մեջ ձվածեղ պատրաստես ուտացնես միևնույն է դժգոհողը կդժգոհի:
Քչով չբավարավողը շատից էլ չի բավարարվի:
Սիրտդ էլ հանես նվիրես միևնույն է դժգոհողը կդժգոհի:
Երկարագուլպա Պիպին
· Ինչի՞ մասին է գիրքը:
Գիրքը մի փոքրիկ աղջկա մասին է, ում մայրը մահացել էր, հայրն էլ հեռու ճամփորդության էր գնացել և չէր վերադարձել:
· Ինչ ե՞ս սովորել այդ գրքից:
Պեպին հետաքրքիր ու շատ վառ կերպար է, յուրաքանչյուր իրավիճակից դուրս եկող, հնարամիտ ու մեծ ուժով օժտված մի աղջիկ: Թվում է, թե իր տարիքի երեխան մնալով մենակ, պետք է իրեն կորցնի, լաց լինի, իրեն դժբախտ համարի, բայց Պեպին այդպիսին չէ: Ես նրանից սովորեցի միշտ ուժեղ լինել, չտխրել և փորձել հնարներ գտնել և պետք չէ հանձնվել:
· Որ կերպարը քեզ ամենից շատ դուր եկավ:
Ես շատ սիրեցի Պեպիին:
· Որ հատվածը քեզ ամեենից շատ դուր եկավ և ինչու՞: Ինձ դուր եկավ այն հատվաշը, որտեղ Պեպին փրկեց փոքրիկի կյանքը: Մի փոքրիկ խաղալով մտել էր ցուլի մոտ, իսկ գազազած ցուլը քիչ էր մնում փոքրիկ ոտքի տակ տակ, երբ Պեպին հնարը գտավ կարմիր շոր վերցրեց ձեռքին մտավ ցուլի մոտ, նրան զբաղեցրեց մինչև փոքրիկին հանեցին այդտեղից:
· Որ գիքը խորհուրդ կտաս կարդալ ընկերոջդ:
Ես խորհուրդ կտմ իմ ընկերոջը անպայման կարդալ այս գիրքը և նայել ֆիլմը, որը նույնպես շատ հետքրքիր է: