Posted in Uncategorized

Ալիսայի երազանքը

Ալիսան այնքան շատ էր սիրում Ամանորը: Նա անհամբեր սպասում էր Ամանորին: Ահա հասավ այդ բաղձալի օրը: Վերջապես այսօր գիշեր ժամը 12-ին ժամացույցի սլաքները կազդարարեն Ամանորի գալուստը: Եվ Ալիսան մտքում ուներ մի երազանք, ժամացույցի սլաքների հետ նա պետք է երազանք պահեր, և խնդրեր Աստծուն, որպեսզի ամեն օր Ամանոր լինի, այլ ոչ թե միայն տարվա մեջ մեկ անգամ:

Երբ ժամացույցի սլաքները հայտնեցին Ամնանորի գալուստը, Ալիսան էլ արդեն իր երազնքն էր հանձնել թղթին և հավատով սպասում իրականացմանը:

Հաջորդ օրը առավոտյան նա արթնացավ խորը քնից և օ՜հ զարմանք, պատուհանից դուրս նայեց, տեսավ ձյուն է գալիս, ներսում վառարանի կողքին երկանքով պառկած էր իր շունը, տոնածառի տակ շատ գեղեցիկ, փայլփլուն տուփերով նվերներ էին: Ամեն ինչ նույնն էր կարծես երեկվանից ոչինչ չէր փոխվել: Նա ուրախությունից գլուխը կորցրել էր: Պարում էր, երգում, պտտվում, ծնողներին համբուրում:

Եվ ահա եկավ հաջորդ օրը, կրկին ամեն ինչ նույնն է: Նույն տեղում է տոնածառը, նոր նվերեներով, սեղանի վրա տաք կակաո և թխվածքաբլիթներ, դսրում ձյուն:

Նա արթնացավ հաջորդ օրը, կրկին ամեն ինչ նույնն է: Եվ այսպես ամեն օր: Բայց գնալով մի բան փոխվում էր, Ալիսիան կարծես առաջվանը չէր , այլեւս նրան տոնածառն ու նվերները չէին հետաքրքրում, նույնիսկ չէր էլ ուզում բացել իր նվերները: Որքան օրերն անցնում էին, այքնան նա սկսում էր ատել այդ ամենն ու այդ միօրինակությունը: Մինչև մի օր նա արթնացավ, բայց իր անկողնուց իջնել չէր ուզում, երկար ժամանակ հայրն ու մայրն սպասում էին նրան սեղանի շուրջ տաք կակաո խմելու համար, երբ տեսան նա չի գալիս, գնացին նրա սենյակ ճշտելու թե ինչ է պատահել:

-Ալիսա՛, աղջիկս, ե՛կ քեզ ենք սպասում , արի ու բացիր քո նվերը, տես թե այսօր ի՞նչ գույն է այն:

-Ոչ ,ես այլեւս չեմ ուզում, այդ ամենն ինձ հոգնեցնում է,- աղջիկն սկսեց լաց լինել, -մայրիկ , հայրիկ ես որքան հիմար էի, չէի հասկանում, որ սխալ բան եմ ուզում: Ես ուզում եմ Ամանորը տարվա մեջ մեկ օր լինի, որ ես այդ հրաշքը վայելեմ, երկար սպասեմ, իսկ այսպես այն դարձավ հասարակ, նույնիսկ զզվելի:

Մայրը սկսեց նրան հանգստացնել.

-Ալիսա, ե՛կ միասին աղոթենք, խնդրենք Աստծուն, որ քեզ ների, և ամեն ինչ փոխի, թող տարվա մեջ մեկ օր լինի ամանորյա հրաշքը:

-Այո՛ մայրիկ, դու ճիշտ էիր, եթե Ամանորը լինի ամեն օր մենք այլևս չենք սիրի այն, ու չենք սպասի, և այն կկորցնի իր իմաստը: Ամեն ինչ ունի իչ ժամանակն ու նշանակություն

Posted in Uncategorized

Ուսումնական տարվա ամփոփում․մայրենի

  1. Դրեք այն նախագծերի  հղումները, որոնց մասնակցել եք մայրենիից` սեպտեմբերից սկսած՝ նշելով նախագծերի անվանումները (դնել ոչ թե իմ բլոգի հղումը, այլ ձեր կատարած աշխատանքը տվյալ նախագծի շուրջ)։

Հովհաննես Թումանյան

Հեքիաթ

Երկու սև ամպ

Ինչքան աշխարհի սիրես…

  1. Դրեք 2019-2020 ուսումնական տարում մայրենիից պատրաստած ձեր կարծիքով ամենահաջողված նյութի հղումը։

Գիտե՞ք, որ գարուն է արդեն…

3.Ձեր մասնակցած նախագծերից որն եք ամենից շատ հավանել. Դրեք այդ նախագխի մասնակցության ձեր նյութը կամ նյութերը:

Ես շատ հավանել եմ <<Զատիկ>> տոնական թեմայով արված նախագիծը: Առած-ասացվածքներ և նկար:

· Չարլի Չապլիի մասին տեքստը

· Մյունհաուզենի արկածները

· Սասունցի Դավիթը

4.Դրեք մայրենիի այնպիսի մի նյութ, որտեղ կա ձայնագրություն և որտեղ կա տեսագրություն:

5. կատարված առաջադրանքների քանակը

11 տեսա և ձայնագրություն, 28 գրավոր աշխատանք

6. Ինչես սովորել այս տարի մայրենիից; Ինչ կուզեիր սովորել:

Ես շատ բան եմ սովորել այս տարի, համ քերականություն, օրինակ թվական, ածականի աստիճանները և նաև շատ նոր բանաստեղծություններ՝ Եղիշե Չարենցից, Հովվ. Թումանյանից, շատ մանրամասն ուսումնասիրեցինք Սասունցի Դավթ էպոսը և այն սկսեցի շատ սիրել: Ինձ շատ դուր է գալիս , որ մենք նաև ծանոթանում ենք արտասահմանյան գրողների գործերին: Ես արդեն կարողանում եմ համեմատություններ անել, օրինակ, երբ մեկը գլուխ է գովում ասում եմ՝ ահա դու իսկական Մյունհաուզենն ես:

7. <<Իմ դպրոցն՝ համակարգչի միջից>>

Երկրի վրա մի հետաքրքիր բան է տեղի ունենում հիմա: Մի այնպիսի բան , որ կարծես բոլոր երկրները դարձել են մի երկիր, բոլոր մարդիկ դարձել են միանման, բոլորի հոգսերը դարձել է նույնը: Այս ձևով էլ ամբողջ աշխարհում բոլոր աշակերտները սովորում են միանման: Ես հոկտեմբեր ամսից եմ ընտրել հեռավար ոսուցումը, երբ մենք տեղափոխվեցինք այլ երկիր բնակվելու: Ինձ համար սկզբում շատ խորթ էր, բայց հետո շատ ուրախացա, տեսնելով որ ավելի հեշտ է ինձ համար այսպես սովորելը , քան իմ նախորդ դպրոցում: Իմ ուրախությունն ավելի կրկնապատկվեց, երբ աշխարհում բոլորն անցան առցաց ուսուցման, իմ նոր դպրոցի երեխաները միացան ինձ: Սկզբում մայրիկիս խնդրում էի, որ շտապ դպրոցի հետ պայմանավորվի, որ ես էլ միանամ ընդհանուր դասերին, բայց երբ դա տեղի ունեցավ, մի քիչ տխրեցի, դասերս մի քիչ շատացան: Բայց դրա շնորհիվ ես ավելի մոտիկից ճանաչեցի իմ ուսուցիչներին և շատ սիրեցի նրանց, ինչպես նաև իմ նոր ընկերներին: Իհարկե, ինչպես մայրիկս է ասում, ես հերթ չեմ տալիս դասերի ընթացքում, շատ եմ խոսում, հիմա ունեմ հնարավորություն այս պատումի միջոցով իմ սիրելի ուսուցիչներին ասել՝ կներեք:

Posted in Բնագիտություն, Uncategorized

Երկրագնդի պաշտպանություն

Երկրագնդի պաշտպանությունը շատկարևոր է: Այն մարդկության տունն է: Ինչպես, որ յուրաքանչյուր ոք իր տունն է ամեն օրխնամում, մաքրում, վերանորոգում, եթե մի բանէ փչանում, անմիջապես վարպետ ենք կանչում, որ վերանորոգի, որպեսզի հետո էլկարողանանք այն օգտագործել, այդպես էլպետք է մենք վարվենք մեր երկրագնդի հետ: 

Պետք է այն խնամենք, մաքրենք, նորոգենք: Աստծուց տրված հրաշքները պետք է խնայողաբար օգտագործենք, օրինակ ես շատեմ վախենում, որ կարող է գա մի օր ու մենքխմելու ջուր չունենանք: Չէ որ այն անվերջ չէ, ուղղակի պետք է խնայողաբար օգտագործենքլույսը, գազը, ջուրը:  Օրինակ այսօր էլ կանԱֆրիկական երկրներ, որտեղ մարդիկ երազումեն, որ անձրև գա այդ անձրևաջուրըօգտագործեն: Արդեն իսկ խմելու ջրի խնդիր կաաշխարհում: Օրինակ մենք ապրում ենքՉինաստանում, այստեղ աղբյուրից չենք կարողբացել ու ջուր խմել, մենք շշլացված ջրեր ենքգնում խմելու և ճաշ եփելու համար: ԻսկՀայսատանում ծորակից հոսում է մաքուր,սառնորակ ու շատ համեղ ջուր, պետք է այնխնայողաբար օգտագործենք, եթե այլևս պետքչէ, փակենք ծորակը: Աղբը պետք է դրսումչթափենք, պետք է տեսակավորենք, պլաստիկըպլաստիկի հետ պետք է գցենք, թուղթը թղթիհետ, երկաթը երկաթի հետ, իսկ սնունդն էլսնունդի հետ: Աղբը հետագայում վերամշակումեն և նոր պիտանի բաներ են ստեղծում: Պոլիէթիլենային տոպրակները շատ վնաս եներկրագնդի համար, եթե շատ աղբի տեսակներհողի մեջ մնալով ժամանակի ընթացքումքայքավում են ու անհետանում, ապա այստոպրակները երբեք չեն քայքայվում, ընդհակառակը  մնալով հողի մեջ չեն թողնում, որ հողը շնչի և այդ հատվածը դառնում է բուսազուրկ: 

Պետք է խնայենք ծառերը, չկտրենք դրանք ,պետք է միշտ տնկենք ու շատացնենք, քանի ործառերը մաքրում են օդը , և շնորհիվ դրա մենքմաքուր թթվածին ենք շնչում:

Չպետք է կեղտոտել գետերը, լճերը, ծովերը, օվկիանոսնները: Նաև շատացել ենավտոմեքենաներն ու գործարանները, դրանքէլ են շատ վտանգավոր, օդը աղտոտում ենիրենց արտանետած գազերով , այդպատճառով էլ շատանում ենհիվանդությունները, մարդիկ դարձել ենանառողջ, իսկ երկրագունդն էլ ծանրանում է այդ կեղտոտ գազերից: 

 

Ապրիլի 22-ը նշվում է Երկրագնդիպաշտպանության օր: Ես կարծում եմ այդ օրըկարելի է համատարած բոլորը դուրս գան և հավաքեն իրենց շրջապատը: 

Կորոնավիրուսը իր հետ բերեց նաև մի շարքլավ հետևանքներ: Ես մի տեսանյութում դիտելեմ, թե ինչպես են Վենետիկի գետերում սկսելնորից հայտնվել ձկներ, ջուրը պարզվել է, մարդիկ կարող են գետի հատակը տեսնել, իսկմինչ այդ այն այնքան պղտոր էր, որ նույնիսկձկները չէին կարող այդտեղ ապրել: Եվ շատ է մաքրվել օդը:

Posted in Uncategorized

Fables

Աղվեսն ու հովազը

Աղվեսն ու հովազը վիճեցին, թե իրենցից ով է ավելի գեղեցիկ: Հովազը հպարտ էր իր նախշավոր մորթիով, բայց աղվեսը նրան պատասխանեց.

— Ես քեզանից շատ ավելի գեղեցիկ եմ, քանի որ ոչ թե մարմինս է գեղեցիկ, այլ հոգիս է խելացի ու ճկուն:

Առակս ցուցանե, որ խելքի սիրունությունը ավելի լավ է, քան մարմնի գեղեցկությունը:

· argued-վիճեցին

· was proud-հպարտ էր

· patterned-նախշավոր

· soul-հոգի

· flexible-ճկուն

· fur-մորթի

The fox and the leopard

The fox and the leopard argued, who is more beautiful. The leopard was proud of its pattern fur, but the fox said to it. “I’m more beautiful , than you, because not my body is nice, but my soul is clever and flexible.

My moral is, that the beauty of brain is better, than the beauty of body.

Կար չկար մի ծառ կար, որը չէր սիրում ոչ մեկին։ Մի անգամ նա ջրին ասաց.

-Ջուր, գնա, ես առանց քեզ էլ կարող եմ լինել գեղեցիկ և աճել։

Ջուրը ասաց․

-Լավ, կգնամ , դու էլ եղիր գեղեցիկ ու աճիր։

Ջուրը հեռացավ ծառից, որովհետև ծառը նեղացրեց ջրին։ Բայց դուք գիտեք, որ ծառը աճում է , երբ նրան ժամանակին են ջրում։ Այդ ժամանակ ծառը նկատեց հողին և ասաց․

-Հո՛ղ, հեռացիր դու ինձ պետք չես։ Իմ արմատները առանց քեզ էլ շատ լավ կաճեն։

Հողն էլ հեռացավ, և ծառը փոքրացավ և թոռոմեց։Այն ժամանակ էլ հասկացավ, թե ինչ օգտակար են ջուրն ու հողը իր համար։

· offended-նեղացրեց

· in time-ժամանակին

· noticed-նկատեց

· withered-թոռոմեց

· useful-օգտակար

· soil-հող

· roots-արմատներ

The tree

There was a tree, who didn’t like anyone. Once he said to the water:

-Go away, water, I can be beautiful even without you.

-Ok I will, – said the water.

The water left, because the tree offended it.

But you know, that the tree grows up, when it is watered in time. Then the tree noticed the soil and said to it.

Go away, soil, I don’t need you! My roots will grow very well even without you.

The soil left, and the tree got small and withered. Than it understood the importance of water and soil. They are very useful for it.

Posted in Uncategorized

English-01.05

Ex1-116

1. “Where do you live?” “ In green street.”

2. “How much is it? “ “It’s $15.”

3. “What is this?” “ It’s a pen.”

4. “How old are you?” “I’m 11”.

5. “What time is it? “ “It’s half past eight”.

6. “Whose Jacket is this?” “It’s Sara’s”.

7. “How many books have you got?’ “Lots”.

8. “Why are you happy?” “Because it’s my birthday.”

9. “When is your birthday?” “ On June 25th”.

10. “What is the weather like?” “ It’s raining.”

Ex.3 -117

1. “When is your party?” “On Saturday.”

2. “How much money have you got? “ 10$”.

3. “Where is your school?” “It’s near the station”.

4. “How many brothers have you got?” “ Two brothers”.

5. “How many books have you got?” “Not many.”

6. “Who is he?” “He’s Mr. Smith.”

7. “Why are you reading that book?” “ Because it’s interesting”.

8. ” What is the weather like?” “ It’s snowing”.

9. “Whose coat is this?” “ It’s Kurt’s”.

10. “Where does he come from?” “ He comes from Brazil”.

11. “What is your birthday.” “In January.”

12.”What time is it?” “ 7:30 pm.”

13.”Why are you running?” “Because I’m late”.

14. “How much sugar is there?” ‘One kilo.”

15. “Where is he?” “ In the kitchen.”

16. “How many girls are there?” “ 12.”

17.”What are they doing?” “ They ‘ re watching TV.”

Ex. 3 – 117

Anna: Hi, Nick. 1)What are you doing here?

Nick: I’m looking for a CD.

Anna: Oh look! I love this singer.

Nick: I don’t know her. 2) Who is she?

Anna: She’s Briony Spinks. She’s great! I went to her concert.

Nick: Really? 3) When was the concert?

Anna: It was last week.

Nick: Where was it?

Anna: In the park.

Nick: Who did you go with?

Anna: I went with my friends. We had a great time.

Nick: 6) How many people were at the concert?

Anna: Lot’s of people!

Nick: I’m going to buy her CD. 7) How much does it cost?

Anna: It’s $20.

Nick: Great Thanks, Anna!

Posted in Uncategorized

Մարկ Տվեն «Թոմ Սոյերի արկածները»

Երկուշաբթի առավոտյան Թոմն իրեն շատ դժբա□տ զգաց: Նա միշտ իրեն դժբախտ էր զգում, որովհետև այդ օրով էին սկսվում մի նոր շա□աթվա տանջանքները դպրոցում: Նա այդ օրը ցանկանում էր, որ ընդհանրապես կիրակի չլիներ. գերության մեջ լինելը դրանով ավելի ատելի էր դառնում: Թոմը պառկած մտածում էր:

Հանկարծ նա ցանկացավ հիվանդ լինել. Այդպիսով կարող էր դպրոց չգնալ և տանը մնալ: Այստեղ ինչ-որ անորոշ հնարավորություն կար: Նա ինքն իրեն ստուգեց: Ոչ մի տեղը չէր ցավում: Նորից ստուգեց: Այս անգամ թվաց, թե փորացավի նշաններ կան, և նա դրանց հետ որոշակի հույս կապեց: Բայց շուտով այդ նշանները թուլացան և հետզհետե ամբողջովին անհետացան: Թոմը նորից սկսեց մտածել: Հանկարծ մի նոր բան հայտնաբերեց: Վերևի ատամներից մեկը շարժվում էր: Դա արդեն մեծ բախտ էր: Որպես սկիզբ նա ուզում էր տնքալ, երբ մտածեց, որ եթե սկսի այդ պատճառաբանությամբ, մորաքույրն այդ ատամը կքաշի, և դա ցավ կպատճառի: Նա որոշեց ատամը պահել որպես պահեստային ցավ և ուրիշ պատրվակ գտնել: Որոշ ժամանակ ոչ մի բան չգտավ, հետո հիշեց բժշկի պատմած մի հիվանդության մասին, որ մեկին մի քանի շաբաթով անկողին էր գցել՝ միաժամանակ սպառնալով մատի կորստով: Նա վերմակի տակից հանեց ոտքը սկսեց ուսումնասիրել վիրավոր մատը: Բայց այդ հիվանդության նշանները չգիտեր: Այնուամենայնիվ արժեր փոր□ել, և նա սկսեց եռանդով տնքալ: Իսկ Սիդը շարունակում էր անտեղյակ մնալ ու քնել: Թոմն ավելի խորը տնքաց, և նրան թվաց, որ մատն իրոք ցավում է: Ոչ մի արձագանք Սիդի կողմից: Մինչ այդ Թոմի շունչը կտրվեց: Նա մի փոքր

հանգստացավ, ուժ հավաքեց ու տնքոցների հիանալի մի շարք արձակեց: Սիդը շարունակում էր խռմփալ: Թոմի համ□երությունն սպառվեց: Նա կանչեց՝ Սի՜դ, Սի՜դ, և եղբորը շարժեց: Դա ազդեց, և Թոմն սկսեց դարձյալ տնքալ: Սիդը հառաչեց, ձգվեց, հենվեց արմունկին և Թոմին նայեց: Թոմը շարունակում էր տնքալ: Սիդը ձայնեց նրան.

— Թո՜մ, լսի՜ր, Թո´մ:

Պատասխան չկար:

— Լսի՜ր, Թո´մ, ի՞նչ է պատահել, Թո´մ:

Նա շարժեց եղբորը՝ մտահոգ նայելով դեմքին:

— Թո՜ղ, Սի´դ, հանգիստ թող ինձ:

— Ի՞նչ է պատահել, Թո´մ, գնա՞մ, մորաքրոջը կանչեմ:

— Ո՜չ, հարկավոր չէ. գուցե կամաց-կամաց անցնի, ոչ մեկին մի՛ կանչիր:

— Բայց ես պարտավոր եմ: Այդպես մի տնքա, Թո´մ, սարսափելի է: Ինչքա՞ն ժամանակ է, որ դու այդ վիճակում ես:

— Ժամե՜ր, ա՜խ, ինձ ձեռք մի´ տուր, Սի´դ: Բայց Սիդը իր հագուստները վերցրել ու գնացել էր մորաքրոջը կանչելու: Այժմ Թոմն իսկապես տառապում էր. այնպես լավ էր նրա երևակայությունն աշխատում, և այնքան բնական էին նրա տնքոցները:

1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:

փորձել

դժբաղտ

շաբաթվա

համբերություն 2. Գրի´ր տրված բառերի հականիշները. ա/ դժբախտ երջանիկ բ/ ատելի սիրելի գ/ հիվանդ արողջ դ/անհետանալ հայտնվել

3.Ի՞նչ է նշանակում տեքստում հանդիպող հետզհետե բառը:

ա/ աստիճանաբար բ/ կարգին գ/ ավելի ուշ դ/շատ ուշ

4.Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված տեսակը.

ա/ դժբախտ-պարզ բ/ փորացավ-բարդ գ/ մորաքույր-բարդ դ/ հիվանդություն-ածանցավոր

5.Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված.

ա/ վերմակ-ածական բ/ նշան-գոյական գ/ ատամ-գոյական դ/ դպրոց-գոյական

6.Ո՞րն է տրված նախադասության ենթական: Սիդը իր հագուստները վերցրել ու գնացել էր մորաքրոջը կանչելու: ա/ հագուստները բ/ մորաքույրը գ/ Սիդը դ/ իր

7.Տեքստից դու՛րս գրիր մեկական պատմողական և բացականչական նախադասություն: Ժամե՜ր, ա՜խ, ինձ ձեռք մի´ տուր, Սի´դ – բացականչական

Բայց Սիդը իր հագուստները վերցրել ու գնացել էր մորաքրոջը կանչելու: – պատմողական

8.Հոմանիշ զույգերից ո՞րն է սխալ. ա/ մտածել-մտորել բ/փնտրել — որոնել գ/ լսել — ականջ դնել դ/բնական – արհեստական

9.Վերնագրի´ր տեքստը:

Դերասան Թոմը

10.Տեքստում ընդգծված նախադասության մեջ բաց են թողած կետադրական նշաններ:

Լրացրո՛ւ դրանք:

Սիդը հառաչեց, ձգվեց, հենվեց, արմունկին և Թոմին նայեց:

11.Գրի´ր մեկ բառով. ա/ մոր քույրը մորաքույր

բ/ միտք անել մտածել գ/ ման գալ զբոսնել

դ/ որոշում կայացնել – որոշել

12.Ինչո՞ւ էր երկուշաբթի օրերը Ջելսոմինոն իրեն դժբախտ զգում:

Որոհետև կրկին շաբաթվա սկիզբ էր և նա պետք է գնար դպրոց, իսկ նա սովորել չէր սիրում:

13.Թոմն ինչո՞ւ չէր սիրում կիրակի օրերը:

Տեքստում ընդգծի՛ր այդ հատվածը:

Նա միշտ իրեն դժբախտ էր զգում, որովհետև այդ օրով էին սկսվում մի նոր շա□աթվա տանջանքները դպրոցում: Նա այդ օրը ցանկանում էր, որ ընդհանրապես կիրակի չլիներ. գերության մեջ լինելը դրանով ավելի ատելի էր դառնում: Թոմը պառկած մտածում էր:

14.Ինչո՞ւ էր Թոմն ուզում հիվանդ լինել:

Նա ուզում էր հիվանդ ձևանալ, որպեսզի դպրոց չգնար:

15.Թոմը որոշեց սկզբից չասել ատամի մասին, որովհետև ̀ ա/ հարմար չէր գտնում նման պատճառաբանությունը բ/պահում էր որպես պահեստային ցավ գ/չէր մտածել այդ մասին դ/ մի անգամ արդեն նման պատճառաբանություն արել էր

Posted in Uncategorized

Եղեգնուհին 2-րդ մաս

1.Դեղինով նշված բառերի բացատրությունները գտեք և սովորեք:

Սաթ- բույսի քարացած դեղին կամ սև խեժ, որը օգտագործում են ոսկերչության մեջ /քար, ակ/

Փարատել- Սփոփել, ամոքել, վիշտը՝ ցավը մեղմել, կամ վերացնել

Ուռկան- ձուկ որսելու ցանց, թոռ

2.Գրեք կանաչով նշված բառերին իմաստով հակառակ բառեր:

Խարդախություն-արդարություն

Հրեշտակ-սատանա

Գեղեցկություն-տգեղություն

Գցեց-վերցրեց

3.Ինչպե՞ս բոշան հայտնվեց թագավորի պալատում:

Դո՛ւրս եկ,― ասաց,― ջրիցը, ինձնից մի՛ քաշվիր։

Աղջիկը դուրս եկավ ափը թե չէ՝ բոշան նրան խեղդեց ու գցեց գետը, իսկ ինքը մերկացավ և ընկղմվեց ջրի մեջ, որ կարծեն, թե նա՛ է Եղեգնուհին

1. Գտեք այն հատվածը, որտեղ երևում է, որ Եղագնուհին միամիտ աղջիկ էր:

Բոշան հարցրեց Եղեգնեւհուն նրա ով լինելը, աղջիկն էլ ասաց, որ թագավորի հարսնացուն է, հիմա պիտի գան տանեն իրան։

Բոշան տեսավ, որ Եղեգնուհին շատ միամիտ է, ուզեց ինքը բռնել նրա տեղը։

2. Նկարագրեք Եղեգնուհուն:

Միմամիտ, գեղեցիկ, մարմարյա մարմնով աղջիկ

3. Խեղդվելուց հետո ի՞նչ էր դարձել Եղեգնուհին:

Ձուկ

3-րդ մաս

1. Դեղինով նշված բառերի բացատրությունը սովորել անգիր:

Տաշեղ-փայտի կտոր

Շյուղ-դալար ճյուղ

Բղուղ- պանր, թթվի մեծ կճուճ

2. Կանաչով նշված բառերը բաժանել մասերի և բացատրել:

Իրիկնադեմին- իրիկն-ա-դեմին, ա հոդակապով իրիկուն և դեմ բառերը միացել են իրար

Մշտադալար-մշտ-ա-դալար , ա հոդակապով միշտ և դալար բառերը միացել են իրար

3. Ինչպես Եղեգնուհին հայտնվեց պառավի տանը:

Ծառը կտրելիս մի կոկ տաշեղ թռավ և մի խեղճ պառավի տան հերթովն ընկավ ներս։ Պառավն էլ այն դարձրեց խուփ:

4. Բնութագրեք Եղեգնուհուն:

Համեստ և մաքրասեր

4-րդ մաս

1. Դեղինով նշված բառերի բացատրությունները գրեք և սովորեք:

Ճրագ-լույս

Համբավ-հռչակ

Չնաշխարհիկ- Շատ գեղեցիկ

Աղախիններ-ծառաներ ,սպասավորներ

Սուփրա-սեղան

2. Կանաչով նշված դարձվածքները բացատրեք:

Ամենքն էլ աչք ու ականջ դառանան-բոլորը ուշադիր սկսեցին նայել և լսել

ամենքի ուշք ու միտքը-բոլորի միտքը և ուշադրություը

գրավել-բոլորին հետաքրքել

ուղիղն ասել- միագամից ասել

հրաման առնեմ-հրաման ստանալ

երեսիցդ լույս է թափվում-լուսավոր, բարի դեմք

3. Թագավորի տղան ինչպե՞ս իմացավ Եղեգնուհու տեղը:

Պառավը չկարողացավ թաքցնել և ասաց, թե՝ այսպես ու այսպես մի աղջիկ ունիմ, նա՛ է այս ամենը կարում։ Թագավորի որդին էլ իմացավ աղջկա տեղը:

4. Գտեք այն հատվածը, որտեղ թագավորը գլխի է ընկնում, որ իր տեսած աղջիկը Եղեգնուհին է:

Երբ որ կաքավը սկսեց խորովել ու չոր ճյուղն էլ կանաչել, թագավորն հասկացավ որ այդ պատմությունը ճիշտ է իսկ այդ աղջիկն էլ Եղեգնուհին է:

5. Ի՞նչ սովորեցրեց հեքիաթը:

Ես սովորեցի որ ճշմարտությունն ավելի ուժեղ է քան սուտը: Եվ չպետք է խաբել միևնույն է մի օր կբացահայտվես:

6. Ի՞նչ ես կարծում, գուցե պե՞տք չէր բոշային քարեքար տալ ու սպանել:

Ավելի լավ կլիներ պատժեին, բայց չսպանեին: Նա շատ մեղավոր էր, բայց սպանել կարծում եմ պետք չէր:

Posted in Uncategorized

Եղեգնուհին-մայրենի

. Գրեք նարնջագույնով նշված դարձվածքների բացատրությունը:

ո՞ւմ ես աչքադրել- նայել, մտածել նրա մասին

կամք տուր- իրավունք տուր, թույլ տուր

միտք չունիմ- չեմ մտածել, չգիտեմ

մարդի ոտք ընկած չէ- ոչ ոք այնտեղ ոտք չի դրել, չի մտել

2. Կանաչով նշված բառերի համար գտեք հոմանիշներ:

Մինուճար-մի հատիկ, միակ

Աղախիններ-ծառաներ

Անկարելի-անհնար

3. 1-ին հատվածից գտեք և դուրս գրեք գերադրական աստիճանով մի ածանց

Ամենից գեղեցիկ

4. Ինչո՞ւ տղան չէր ամուսնանում և ի՞նչ էր նրա ուզածը:

Տղան չեր ուզում ամուսնանալ, որովհետև նա փնտրում էր մի այնպիսի աղջիկ ով մորից և հոից ծնված չեր

5. Հայրն ընդունե՞ց տղայի պահանջը, ինչպես կապացուցես խոսքդ:

Այո հայրը ընդունեց և հենց ինքն էլ սկսեց փնտրել:

6. Գտիր այն հատվածը, որտեղ թագավորն իմանում է, թե ինչպես փնտրել աղջկան

Ծերունին ասաց.

― Դրա համար հարկավոր չէ հեռու երթալ․ քո քաղաքի մոտ մի մեծ գետ կա, նրա ափին մի եղեգնուտ կա, ուր մարդի ոտք ընկած չէ դեռևս, որովհետև այն տեղը սուրբ և անմատչելի է համարվում, իսկ շատերն էլ կարծում են, որ այնտեղ աներևույթ ոգիք կան։ Կերթաս այնտեղ, կընտրես եղեգներից ամենից գեղեցիկը, կկտրես չբանեցրած դանակով, կձգես ջուրը, և նա իսկույն կդառնա աղջիկ՝ քո որդու հավանած։

11.Բացատրիր, թե աղջկա անունն ինչու էր Եղեգնուհի:

Թագավորը նրա անունը դրեց Եղեգնուհի, որը նշանակում էր Եղեգն աղջիկ, քանի որ սկզբում աղջիկը եղեգ էր: