Posted in Uncategorized

2022.05.16

Առաջադրանք 1

1.Տրդատ Առաջինի գահակալումը

Ներկայացնել հայ-պարթևական հարաբերությունները ընդդեմ Հռոմի:

Պարթևաստանում կառավարում էր Վաղարշ առաջինը՝ ով նաև Տրդատ առաջինի /Տրդատ առաջինը Հայաստանի թագավորն էր/ եղբայրն էր, իսկ Հռոմը Պարթևստանի թշնամին էր, այդ պատճառով Հայաստանը և Պարթևստանը դաշնակիցներ էին և Հռոմի դեմ։

Հռանդեայի ճակատամարտի  հետևանքները:

62 թ գանանը Արծանիի ափին՝ Հռանդես վայրում, տեղի ունեցած ճակատամարտում Պետոսի լեգգեոները պարտություն են կրում Վաղարշի ու Տրդատի գլխավորած հայ-պարթևական ուժերից։ Հռոմեական զինվորներն, ի նշան պարտության, ծնկաչոք անցնում են հայ-պարթևական զորքի նիզակների տակով։ Դա մեծագույն խայտառակություն էր հռոմեական անպարտելի համարվող բանակի համար։

Ներկայացրու Տրդատի  թագադրման պատմությունը:

Ներոն կայսրը կրկին փորձում է փրկել Հռոմի հեղինակությունը և որոշում է շարունակել պատերազմ։ Երբ Վաղարշի պատվիրակությունը ժամանում է Հռոմ, կայսրը հայտնում է, որ կճանաչի Տրդատի գահակալությունը, եթե նա թագը ստանա անաձամբ իրենից։ 62թ կնքվում է Հռանդեայի խաղաղության պայմանագիրը, իսկ 65թ Տրդատը մեկնում է Հռոմ և մեծ հանդիսավորությամբ թակադրվում Ներոնի կողմից, որպես Հայստանի թագավոր և թագավորում է 66-88թթ։ Հայստանի ներքին և արտաքին վիճակը կայունանում է։

Առաջադրանք 2

Մեծ Հայքը I դարի վերջից, մինչև IIIդարի սկիզբը

Սանատրուկ II-ը (88-110թթ.) հաջորդում է Տրդատ I-ին: Նա լավ ռազմիկ էր ու նրա օրոք Մշո դաշտում կառուցվում է Մծրուքը: Շուտով, պարթևները խախտելով Հռոմի հետ եղած պայմանավորվածությունը, Հայոց գահին նշանակեցին պարթև արքայազն Պարթամասիրին: Հռոմեացիները դուրս բերեցին իրենց զորքերը Հայաստանից ու ճանաչեցին Մեծ Հայքը:

Վաղարշ I Արշակունին հաստատվեց հայոց գահին (110-140 թթ) ու նրա օրոք Վարդգեսավան գյուղաքաղաքը վերանվանվեց Վաղարշապատի ու դարձավ մեծ քաղաք ու մայրաքաղաքը տեղափոխվեց այնտեղ:

Արշակունիների ժառանգական իշխանության հաստատումը Հայաստանում

Վաղարշ II –ի(185-198թթ.) գահակալումից սկսած Հայոց Արշակունիների թագավորումը դարձավ ժառանգական, անցնում էր հորից որդուն: Վաղարշը զոհվում էր լեռնականների հետ կռիվների ժամանակ:

Նրա որդին Խոսրով I-ը (198-215թթ.) շարունակում է պայքարը լեռնականների դեմ ու ջախջախում նրանց: Սակայն հռոմեացիները նրան խաբեությամբ ձերբակալում ու Հռոմ են տանում: Նրան հաջորդում է նրա որդին Տրդատ II-ը (216-252 թթ.), որի օրոք հռոմեական զորքերը վերջնականապես վտարվում են Հայաստանից: Հռոմը ստիպված ճանաչում է Մեծ Հայքը:

226թ. Իրանում Սասանյանները հաղթում են Պարթև Արշակունիներին ու բարձրանում գահին: Հայ Արշակունիները դարձան նրանց թշնամիները: Սասանյանները փորձում էին տապալել Հայ Արշակունիներին, սակայն պարտվեցին:

232թ. Սկսվեցին հռոմեապարսկական բախումները Միջագետքում, որից սակայն Մեծ Հայքը հեռու մնաց:

Ներկայացրեք Հայաստանում տիրող իրավիճակը Տրդատ Առաջինից հետո:

Տրդատ Ա-ն վերադառնալով Հայաստան՝ զբաղվեց երկրի տնտեսության վերականգնմամբ և շինարարական աշխատանքներով։ Վերականգնվում է Արտաշատ մայրաքաղաքը, որը ստանում է նախկին շուքը։ Հռոմեացի պատմիչների վկայությամբ՝ այն կոչվում է «Ներոնեա»:

Ներկայացրու Վաղարշ Առաջինի հիմնած քաղաքի մասին հետաքրիր տեղեկություններ:

Վաղարշապատը և նրա շրջակայքը բնակելի են եղել դեռևս մ.թ.ա. 6-3 հազարամյակներից։ Այստեղ է գտնվում Շրեշ բլուրը, Մեծամորը, որոնք թվագրվում են Էնեոլիթյան ժամանակաշրջանին:

Դրոշի դեղին գույնը՝ ծիրանագույնը, խորհրդանշում է արքայական ծիրանին, քանի որ Էջմիածինը եղել է արքայանիստ քաղաք, իսկ մանուշակագույնը խորհրդանշում է քաղաքի կաթողիկոսանիստ լինելը: Կենտրոնում նարնջագույնով պատկերված հայերեն մեծատառ նախշազարդ «Է» տառը՝ էություն, Աստված։

Քաղաքում գործում են երեք թանգարան Կաթողիկոսարանում՝ Մայր տաճարի թանգարանը, Ալեք և Մարի Մանուկյան գանձատունը, Հին վեհարանը և չորս թանգարան քաղաքում, ինչպես նաև երկու երաժշտական դպրոց, Եղիշե Թադևոսյանի անվան գեղարվեստի դպրոցը և ութ գրադարան:

Պատմել Խոսրով Առաջինի օրոք հայ-հռոմեկան հակամարտության մասին:

Խոսրով I (198֊215թթ) հոր՛ Վաղարշ II մահվան վրեժը լուծելու նպատակով զորքով արշավում է նույն լեռնական ցեղերի դեմ և ջախջախում նրանց։ Հռոմեական կայսրը, որպեսզի Հայաստանը ենթարկի իրեն, խաբեությամբ Ասորիք է հրավիրում Խոսրով I_ինին, ձեռբակալում և ուղարկում Հռոմ։ Հայաստանում գահակալում է Խոսրովի որդին՛ Տրդատ II (216֊252թթ)։ Նա ջախջախում և երկրից վտարում է Հռոմեական զորքը։ Այդ ընթացքում բանտարկության մեջ մահանում է Խոսրով I_ը: Հայ֊հռոմեական հարաբերություները բարելավելու նպատակով Հռոմի նոր կայսրը թագ է ուղարկում Տրդատ II-ին։

Աղբյուրները՝ Հայոց պատմություն, /էջ 123-125/