Posted in Հայրենագիտություն

Պատմական Հայաստան

  1. Ի՞նչ է նշանակում ժողովրդի բնօրրան։
    Ժողովրդի բնօրրան նշանակում է Ժողովրդի տուն, հայրենիք, երկիր
  2. Ինչո՞ւ ենք Հայկական լեռնաշխարհն անվանում հայոց բնօրրան պատմական հայրենիք։
    Հայկական լեռնաշխարհն անվանում ենք հայ ազգի բնօրրանն, քանի որ այն հայ ժողովրդի հայրենիքն է, որովհետև այստեղ ձևավորվել և իր հարատև ճանապարհն է անցնում հայ ժողովուրդը։ Պատմական Հայաստանը իր տարածքով գրեթե համընկնում է Հայկական լեռնաշխարհի հետ։ Երբ ասում ենք Հայաստան, պետք է հասկանանք նաև Հայկական լեռնաշխարհի այն հատվածները, որոնք այսօր այլ երկրների պետական սահմաններում են։
  3. Ի՞նչ իրադարձությունների հետևանքով հայ ժողովուրդը զրկվեց իր հայրենիքի մեծագույն մասին:
    Թուրքիայի իրականացրած ցեղասպանության հետևանքով հայ ժողովուրդը զրկվեց իր հայրենիքի մեծագույն մասից։
  4. Պատմական Հայաստանի մեծագույն մասը այլ երկրների սահմաններում է. նշելով այս փաստըարդյոք նշանակո՞ւմ է, որ մենք մեկընդմիշտ հրաժարվում ենք մեր պատմական հայրենիքից։. Չնայած այդ մեծ կորստին ժողովուրդը չի մոռացել իր բնօրրանը, իր պատմական հայրենիքը, դա բոլորովին չի նշանակում որ մենք կարծում ենք, որ այլևս հնարավոր չի ետ բերել մեր հայկական հողերը: Հայ շողովուրդի մեծագույն երազանքն է մի օրկրկին տեսնել Անին իր քարտեզի վրա:
    5.Պատմական Հայաստանի տարածքում ի՞նչ նշանավոր բնակավայրերի կամ կոթողների անուններ գիտեք։ Հարցին պատասխանելու համար օգտվե՛ք լրացուցիչ նյութերից։
    Ադամակերտ , Ալաշկերտ,  Ակն,  Ամասիա,  Անի,  Արաբկիր, Արդահան
    Արդվին, Արծկե, Արծն, Արղանա–Մադեն, Արճեշ,  Արշակավան,
    Արշամաշատ, Արտամետ, Արտանուջ, Բաբերդ, Բագարան, Բալու
    Բայազետ, Բերկրի, Բիթլիս, Գյումուշխանա, Դիադին, Դիարբեքիր, Մալաթիա, Ադանա, Վան
Posted in Հայրենագիտություն

Արցախ

Ե՞րբ է ստեղծվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։
Այն ստեղծվել է 1991թ. սեպտեմբերի 2-ին։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պաշտոնապես կոչվում է նաև Արցախի Հանրապետություն:
Պատմական Հայաստանի ո՞ր տարածքն է այն ընդգրկում։
Այն ընդգրկում է Հայոց պատմական Արցախ աշխարհը:

  1. Ի՞նչ գիտեք ԼՂԻՄ-ի մասին։
    1920-ական թվականների սկզբին Լեռնային Ղարաբաղը հանձնվեց Ադրբեջանին: սկ նրա տարածքի մասն է դարձավ ԼՂԻՄ/Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ/: Այնպես էին անում, որ Հայաստանն ու Արցախը չունենան սահման, այսպիսով Հայաստանի և Ղարաբաղի միջև առաջացավ մի քանի տասնյակ կիլոմետր լայնությամբ միջանցք։
  2. Ինչի՞ց սկիզբ առավ 1988 թվականի ազատագրական պայքարը
    Սովետական կարգերի փլուզումից հետո ձևավորվեց Ղարաբաղ շարժումը, որի նպատակն էր Արցախի անկախացումը Ադրբեջանի կազմից: Եվ եղան
    Ադրբեջանի կողմից արցախահայության նկատմամբ ճնշումներ և բռնություններ, որն էլ հետագայում բերեցին Լեռնային Ղարաբաղում անկախության համար ազատագրական պայքարի, որը սկիզբ առավ 1988 թվականին:
  3. Պատմական ի՞նչ կոթողներ կան Արցախում։
    Շատ պատմական կոթողներ կան Արցախում, ես կթվարկեմ դրանցից ամենահայտնիները:
    Ջերմաջուր

Ջերմաջուրը հարուստ է բնական և բուժիչ աղբյուրներով: Ջերմաջուրը գտնվում է ծովի մակերևույթից ավելի քան 2200 մ բարձրության վրա: Աղբյուրի շուրջը կա լողավազան, որտեղ կարելի է լողալ: Խորհուրդ է տրվում այս տեղանքի գեղեցկությունն ու յուրահատկությունը գնահատել անձամբ այնտեղ այցելելով:

Դադիվանք

Դադիվանքը (կամ Խութավանքը) հայկական վանք է, որը գտնվում է 1100 մ բարձրության վրա: Ստուգաբանական տարբերակներից մեկի համաձայնվանքի անունը կապված է  Սուրբ Դադիի հետ, որը եղել է Թադեոս առաքյալի աշակերտը և Հայաստանում քարոզել է քրիստոնեությունը: Երկրորդ տարբերակը գալիս է «խութ» (բլուր) և «վանք» (վանք) բառերից, այսինքն բլրի վրա գտնվող վանք:

Ամրոցներ

Այցելելով Արցախ (Լեռնային Ղարաբաղ), դուք պետք է անպայման տեսնեք Տիգրանակերտ, Շուշի-Բերդ, Մայրաբերդ և Կաչաղակաբերդ ամրոցները:
Տիգրանակերտ

Տիգրանակերտը հնագույն հայկական քաղաք է, որը հիմնադրվել է մ.թ.ա. 1-ին դարում: Քաղաքը գտնվում էր Մեծ Հայքի Արցախ նահանգում: Հանդիսանում է այն չորս քաղաքներից մեկը, որոնք կոչվել էին Հայոց թագավոր Տիգրան II Մեծի անունով: Հայ պատմաբանների կարծիքով, Տիգրանակերտն Արցախի (Լեռնային Ղարաբաղի) հնագույն քաղաքն է:

Շուշի-Բերդ
Շուշիի ամրոցը (Շուշի-բերդը) առաջին անգամ հիշատակվել է XVIII դարում: Վարկածներից  մեկի համաձայնՇուշիի ամրոցը հայտնի է որպես Շիկաքար,  որտեղ Սահղ Սմբատյանը հաղթել է արաբական բանակին: Այս ամրոցը կոչվում են նաև Քարագլուխ, Քար, Շոշ Շոշի սղնախ անուններով: Հնագիտական պեղումները հաստատեցին մեկ այլ տարբերակ, ըստ որի XVII դարում  ամրոցը  կառուցվել է հայկական մեկ այլ ամրոցի տեղում:

Մայրաբերդ

Մայրաբերդ ամրոցը Հայաստանի և Արցախի (Լեռնային Ղարաբաղի)  ամենախոշորներից է և այն համեմատած մյուսների հետ, ավելի լավ է պահպանվել: Այն կառուցվել է XVIII դարում` Շուշի քաղաքի պաշտպանության համար: Եթե կարողանանք բարձրանալ և  շրջել ամրոցում, ապա կարող եք գնահատել այս ամրոցի ռազմավարական կարևորությունը: Ամրոցը վերականգնվել է 2002 թվականին:

Գանձասարի վանք
Գանձասար – հայերեն, նշանակում է «գանձերի լեռ»: Վանքը հիմնադրվել է XII դարում: Վանքը պահպանել է հոգևոր կենտրոնի դերը Հասան-Ջալալյան իշխանների ջանքերով: Վանքում եղել է  դպրոց, որտեղ հոգևոր առաջնորդները վերապատրաստվել են, ստեղծվել և պահպանվել են ձեռագրեր: 2008 թվականին Արցախում կայացավ «մեծ հարսանիք», որի ընթացքում ամուսնացան 687 զույգեր: 550 զույգերը ամուսնացան Ղազանչեցոց տաճարում, իսկ 137-ը`Գանձասարի վանքում:

«Մենք և մեր սարերը» հուշարձանը
«Մենք և մեր լեռները» հուշարձանը Արցախի ամենահայտնի խորհրդանիշներից մեկն է և պատկերված է Արցախի Հանրապետության զինանշանի վրա, գտնվում է Ստեփանակերտի մուտքի մոտ: Մարդկանց մեջ այն կոչվում է նաև «Պապիկ և Տատիկ»: Հուշարձանը կառուցվել է 1967 թվականին` կարմիր  տուֆից, հեղինակը քանդակագործ Սարգիս Բաղդասարյանն է: Անպայման  այցելեք այս հուշարձանը:

Տնջրի
Տնջրին ԱՊՀ-ում ամենահին (ավելի քան 2028 տարի) և ամենաբարձր (ավելի քան 54 մետր) ծառն է: ԽՍՀՄ-ում այս ծառը ևս ամենահինն ու ամենաբարձրն էր: Ավելի քան 100 մարդ կարող է տեղավորել ծառի ներսում, և ունի 44 քմ տարածք: Ավելի քան 27 մետր է ծառի հիմքի տրամագիծը: Տեղացիների պատմությունների համաձայն, այս ծառի տակ հանգստացել են այնպիսի ականավոր գործիչներ, ինչպիսիք են Մեսրոպ Մաշտոցը, Րաֆֆի, Սայաթ-Նովան և այլոք:

Ամարասի վանք
Հայ պատմաբան Փավստոս Բուզանդի վարկածի համաձայն` վանքը հիմնադրվել է IV դարում՝ Սբ. Գրիգոր Մկրտիչի կողմից: Հայտնի է, որ եկեղեցու արևելյան մասում թաղված է Սբ. Գրիգոր Լուսավորչի թոռը՝  Գրիգորիսը: Նա Արցախի թեմի առաջին եպիսկոպոսն էր: Հետաքրքիր փաստ է, որ Մեսրոպ Մաշտոցը (հայոց այբուբենի ստեղծողը) 5-րդ դարում  հիմնադրեց Արցախի առաջին դպրոցը, որը խթան հանդիսացավ այս տարածաշրջանում հայ գրքի տարածմանը: Միջնադարում Ամարասի վանքը Արցախի մշակութային և հոգևոր կենտրոնն էր, իսկ  Խորհրդային իշխանության տարիներին լքված էր: Վանքը բացվել է 1992 թվականին և  հանդիսանում է Արցախի թեմի գործող վանք:

  1. Արցախյան ազատամարտի ի՞նչ հերոսների գիտեք։
    Վազգեն Սարգսյան, Արկադի Տեր-Թադևոսյան, Մոնթե Մելքոնյան,
    Լեոնիդ Ազգալդյան, Գեորգի Գյորգիսյան, Թաթուլ Կրպեյան և այլոք:
  2. Երբևէ եղե՞լ եք Արցախում։ Եթե այո` համառոտ պատմե՛ք այդ մասի
    Չեմ եղել Արցախում, բայց գիտեմ, որ այն շատ գեղեցիկ է և անպայման պետք է գնամ: