Posted in Մայրենի

Հովհաննես Թումանյան

ՀԱՄԵՐԳ

Վըտակը ժայռից ներքև է թըռչում,
Թափ առած ընկնում քարերի գըլխին,
Զարկում ավազին, շաչում է, ճըչում,
Ճըչում անհանգիստ, փըրփուրը բերնին։

Ինչպես ծերունին, ձենով պառաված,
Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին,
Այնպես է ծերուկ անտառը կամաց
Արձագանք տալի ջըրի աղմուկին։

Այնինչ բընության զըվարթ համերգի

Ունկընդիրն անխոս ու հավերժական,
Ժայռը մտախոհ՝ իր մըռայլ մըտքի
Ետևից ընկած լըսում է նըրան։

Posted in Մայրենի

Մայրենիի առաջադրանք

1.Բացատրել այս բառերի իմաստը 

Դերվիշ – մահմեդականների թափառական կրոնավոր, անհասկացող բթամիտ /փոխաբերական/ 

Կարպետ- գործվածք, հիմնականում բրդե, մազե և բամբակե 

Զվարճանալ- ուրախանալ 

Փինաչի-հնարարկատ, վատ անշնորհք վարպետ 

Մունետիկ- հրապարակներում բարձր ձայնով որևէ  նորություն ազդարարող անձնավորություն 

Բիզ- այն գործիք է , որը օգտագործում են ձևարարները և կոշկակարներ վարպետները 

Վզակոթ- վզի ետևի մասը, ծոծրակի ստորին մասը 

Տիկ- անասունների/այծ, ձի և այլն/ամբողջական մորթուց պատրաստված պարկ՝ հեղուկների համար/ջուր, գինի, օղի թան և այլն/ 

2. Բառակազմորեն վերլուծել 

Ջրկիրներ – ջր-կիր-ներ 

Կեսգիշեր- կես-գիշեր 

Անհնազանդներ- ան-հնազանդ-ներ 

Անպակաս-ան-պակաս 

Ամենաչնչին-ամենա-չնչին 

Ապրուստ-ապր-ուստ 

Խոնհարհություն-խոնարհ-ություն 

Տանտիրոջ-տան-տիրոջ 

3.Բնութագրեք Հասանին 

Հովհաննես Թումանյանի <<Քեֆ անողի քեֆ չի պակսիլ>> հեքիաթի հերոս Հասանը բարի էր, ուրախ և հնարամիտ: Ինձ շատ դուր եկավ, թե ինչպես էր նա ամեն անգամ կարողանում հնարամտորեն աշխատանք գտնել և առանց գումար քեֆ անել, դա ցույց է տալիս, որ բոլորովին էլ առիթ պետք չէ ուրախանալու համար, այլ պետք է ուղղակի մարդ ուրախ ծնվի: Նա նաև շատ հնարամիտ էր, երբ թագավորը հրամայեց սպանել մարդու նա հմտորեն կարողացավ այդ ամենի տակից դուրս գալ, հա՛մ այնպես արեց, որ չմտածեն պողպատը վաճառել է տեղը փայտե թուր է դրել, հա՛մ էլ ցույց տվեց, որ ինքը աստվածավախ և սուրբ մարդ է, այդ կերպ գրավեց թագավորի սերն ու հարգանքը:   

4.Բացատրել այս բառերի իմաստը տեքստում 

Դերվիշի շոր մտած- թափառականի շորեր հագած 

Ածել-պարել 

Բարեմաղթել-բարի խոսքեր ասել, մաղթել 

Սիրտը երկյուղ ընկնել-վախենալ 

Չնչին-քիչ, փոքրիկ 

Ապրուստ-ապրելու միջոց 

Խուլ փողոց- նեղլիկ, դատարկ փողոց 

Ճամփա դնել- ճանապարհել 

Ընթրիքի շուրջ բոլորած-ընթրել 

 5.Գոյականի հոլովում 

Ուղղական ով, ինչ տղա, գրիչ, սեղան, քաղաք, գիրք, քար, տուն, մազ 

Սեռական ում, ինչի տղայի, գրչի, սեղանի, քաղաքի, գրքի, քարի, տան, մազի 

Տրական ում, ինչին, տղային, գրչին,սեղանին, քաղաքին, գրքին, քարին, տանը, մազին 

Հայցական-ում, ինչը տղային, գրիչը , սեղանը, քաղաքը, գիրքը, քարը, տունը, մազը 

Բացառական ումից ինչից  տղայից, գրչից,  սեղանից, քաղաքից, գրքից, քարից, տնից, մազից 

Գործիական ումով ինչով տղայով, գրչով, սեղանով, քաղաքով, գրքով, քարով, տնով, մազով 

Ներգոյական ում մեջ, ինչի մեջ կամ ինչում տղայի մեջ, գրչի մեջսեղանի մեջ, քաղաքում, գրքի մեջ, քարի մեջ, տան մեջ, մազի մեջ 

6.Դուրս գրել <<Համերգ>> բանաստեղծությունից 18 գոյական 

Վտակ, քարեր, գլուխ, ավազ, փրփուր, բերան, ծերունի, ձեն, թոռնիկ, երգ, անտառ, ծերուկ, ջուր, բնություն, համերգ, ունկնդիր, ժայռ, միտք 

7.Դուրս գրել <<Համերգ>> բանաստեղծությունից  6 ածանցավոր բառ 

Պառաված, հավերժական, անհանգիստ, բնություն, ծերուկ, անխոս, ծերունի 

8.Դուրս գրել <<Համերգ>> բանաստեղծությունից  2 բարդ  բառ 

Մտախոհ, ունկնդիր 

Տերեւի ծնունդը 

1.Տեքստից  դուրս  գրել 7-րդ նախադասություն  ու համառոտագրել

Կաթիլները թափվում էին: 

2.Տեքստում ընդգծել կոչական ունեցող նախադասություն: 

-Մի՛ հուսահատվիր,  որդի՛ս, դու դեռ կտեսնես աշխարհի գեղեցկությունն ու կհմայվես նրանով: 

2.Դուրս  գրել  երկու  բառդ  բառ  դրանց  իմաստն  արտահայտել բառակապակցություն: 

Սրտաձև հագուստ, սառնաշունչ  ձմեռ 

4.Դուրս գրել քամիշող ցանկանալդյութիչ բառերի հոմանիշները: 

Քամի- զեփյուռ 

Շող- ճառագայթ 

Ցանկանալ-ուզենալ 

Դութիչ- գրավիչ, հրապուրիչ, հմայիչ 

Posted in Բնագիտություն

Իմ բույսը. ծաղկի խնամք

                                 

This image has an empty alt attribute; its file name is image-2.jpeg

Տատիկս ինձ մի մանուշակ էր նվիրել: Ես այն որոշեցի տանել դպրոց: Այն սկզբում շատ փոքրիկ տնկի էր, իսկ մեր դասարանում շատ գեղեցիկ աճած ծաղիկներ կային, ես սկզբում տխրեցի, քանի որ իմ ծաղիկը ամենափոքրիկն ու անշուքն էր: Ընկեր Գևորգյանն ինձ հանգստացրեց, ասելով որ Գայանե ջան իհարկե այն փոքրիկ է, քանի որ խնամքի կարիք ունի, նոր է տնկած, եթե դու ամեն օր նրան սեր տաս, խնամես, ջրես, լույս տաս, արևի շողերի տակ դնես, նա էլ շատ շուտով հասակ կառնի ու կգեղեցկանա, կծաղկի և քեզ կուրախացնի: Ես որոշեցի, որ պետք է հենց այդպես էլ անեմ: Ամեն օր խնամում էի,  ջրում, դպրոց գնում էի թե չէ, սկսում էի խոսել նրա հետ, դա էլ սովորել էի տատիկիցս, ջերմություն և սեր էի տալիս նրան:   

Տատս շատ ծաղիկներ ունի իր տան պատշգամբում, և ասում է, որ եթե ուզում ես դրանք լավ աճեն, փարթամ լինեն, պետք է անպայման շատ խոսես նրանց հետ, սիրես նրանց, կարևորը ոչ թե միայն ջրելն է, այլ նրանց հետ ճիշտ վարվելը, ասում է, որ ծաղիկներն էլ   մարդկանց նման սիրտ ու հոգի ունեն, նրանք էլ մարդկանց նման ընկերանալ և նեղանալ ունեն:  

Իսկապես ինչես ասել էր ուսուցչուհիս, շատ  ժամանակ չանցած իմ մանուշակը ծաղկեց, գեղեցիկ մանուշակագույն ծաղիկները իրենց աչուկները բացեցին և սկսեցին մեզ ժպտալ: Երբ դրպոցում արձակուրդներ էին լինում ես իմ ծաղիկը  բերում էի տուն, որպեսզի մենակ ու անխնամ չմնա, հետո կրկին տանում էի դպրոց:  

Բայց հիմա իմ մանուշակը դպրոցում է առանց ինձ, ես այն ընկերներս են խնամում այն, ու ինձ հաճախ գրում և ասում են, որ այն շատ գեղեցիկ  է և փարթամ: