1.Ներկայացնել Արտաշես Առաջինի հողային, ռազմական, վարչական բարեփոխումները:
Վարչական — Արտաշես Առաջինը վերամիավորել է Հայաստանից անջատված տարածքները և ստեղծել միասնական համազգային պետություն՝ միացնելով դրանք Մեծ Հայքին։ Նա հիմնադրել է նոր մայրաքաղաք՝ Արտաշատը։ Նա մեծացրեց Մեծ Հայքը Պոնտոսի հաշվին և թուլացրեց Սելևկյան թագավորությունը։ Նա բաժանեց Մեծ Հայքը 123 գավառների և նշանակեց իր որդիներին կարևոր կառավարական պաշտոններին։ Նա նաև նավարկություն հաստատեց գետերի և լճերի վրա։
Ռազմական — Արտաշես Առաջինը բաժանեց բանակը չորս զորավարժությունների՝ ըստ աշխարհի չորս կողմերի։
2.Արտաշես Առաջինի շուրջ ստեղծված ավանդապատումը ներկայացրու ամփոփ տեսքով:
Արտաշես 1
Ըստ պատմության Արտաշեսը եղել է բարձրակարգ զինվորական։ Հետո Անտիոքոս III-ը գահընկեց է անում Երվանդունիներին և կառավարիչ նշանակում Արտաշեսին։ Երբ որ Անտիոքոսի զորքերը թուլանում են Արտաշեսը առիթը բաց չի թողնում և իրեն նշանակում է Մեծ Հայքի թագավոր և Հայաստանը նշանակում անկախ պետություն։ Զարեհը նրա օրինակին է հետևում և Ծոփքն է թագավորում անկախացնելով այն։ Այս քայլով էլ նա սկիզբ է դնում Արտաշեսյան տոհմին։ Սկզբից Արտաշեսը սահմանափակվել է Մեծ Հայքի կենտրոնական մարզերով, բայց քիչ ժամանակ անց նա միավորում է մ․թ․ա․ III դարի վերջերի Երվանդյան պետությունից անջատված ծայրագավառները և ստեղծում միաձույլ և հզոր պետություն։
Արտաշես Ա-ն իր թագավորության սկզբում արշավում է դեպի արևելք և հասնում մինչև Կասպից ծով, որի շնորհիվ պետությանն են միացվում Փայտակարանը և Կասպից երկիրը։ Արտաշես Ա չի ցանկացել դաշնակցել Հռոմի հետ և ապաստան է տվել Հռոմի թշնամի Կարթագենի զորավար Հանիբալին։
Արտաշես Ա-ի գործունեությունները
Արտաշեսին անվանում էին նաև Արտաշես Բարեպաշտ և Արտաշես Մեծ։ Արտաշեսը կատարել է հողային բարենորոգումներ՝ նպատակ ունենալով կարգավորել հողի մասնավոր սեփականության զարգացման ընթացքը։ Արտաշեսը մեղմել է հողատերերի և գյուղական համայնքների հակասությունները։ Արտաշեսը երկիրը բաժանել է 120 ստրատեգիաների, որոնց կառավարել են ստրատեգոսները։ Արտաշես Ա-ն մեծացրել և կանոնավորել է բանակը։ Այն բաժանել 4 կողմապահ մասերի։ Նա խրախուսել է գիտության, քաղաքաշինության և արվեստի զարգացումը։ Հենց այդ ժամանակ էլ կառուցել է Արտաշատ մայրաքաղաքը։
Իմ կարծիքով Արտաշես Ա շատ բարի արքա էր։ Ես կուզեի հիմա նրա պես նախագահ ունենաինք և կուզեի, որ արտածեցի պես բաևեպաշտ շատ արքաներ ունեցած լինեինք։ Շատ ափսոս է, որ շատ մարդիկ Արտաշես Ա չեն ճանաչում և չգիտեն թե նա ինչ լավ արքա է եղել։
Արտաշատի կառուցումը
Արտաշատը կառուցում է մոտ Ք.ա.185 թ. Արարատյան դաշտում՝ Երասխ և Մեծամոր գետերի ջրկիցում։ Հույն պատմիչ Պլուտարքոսի հավաստմամբ, քաղաքի տեղանքն ընտրել է Կարթագենի վտարանդի զորավար Հաննիբալը, որն այդ ժամանակ ապաստան էր գտել Հայաստանում: Նա է նաև կազմել քաղաքի հատակագիծը և, թագավորի առաջարկությամբ, գլխավորել շինարարական աշխատանքները։ Քաղաքը շրջափակված է եղել բարձր, հզոր պարիսպներով, խրամով և պատվարով: Քաղաքի անառիկ դիրքը նկատի ունենալով՝ հունահռոմեական պատմիչներն այն անվանել են «Հայկական Կարթագեն»: Արտաշեսը քաղաքը բնակեցնելու համար այնտեղ է բերել Երվանդաշատ քաղաքի գերիների մի մասին։ Հետագայում Արտաշատը դարձել է Առաջավոր Ասիայի մշակութային, քաղաքական և տնտեսական կենտրոններից մեկը։ Արտաշես Ա-ն մահացել
3.Հիմնավորիր Տիգրան Մեծի հզոր արքա լինելը:
Իր թագավորության 2 րդ տարում՝ Ք․ա 94 թ․ Տիգրան 2-րդը վերամիավորեց Ծոփքը Մեծ Հայքին։ Այնուհետև մեկ տարի անց հայ–պոնտական զորքերը նվաճեցին Կապադովկիան։ Ք․ա 87 թ․ Տիգրան Մեծն արշավեց Պարթևստանի վրա, նվաճեց ամառայի մայրաքաղաք Էկբատանը, որտեղ էլ նրան շնորհվեց «արքայից արքա» տիտղոսը։ Նրա օրոք հայոց պետությանը միացվեցին նաև Հայոց Միջագետքը, Կորդուքը, Օսրոյենեն և Միգդոնիան։ Այնուհետև Տիգրան Մեծն արշավեց Սելևկյան պետություն, որտեղ սելևկյան ժողովուրդը, վախեցած Տիգրանի հզորությունից, հրավիրեցին իրենց իշխելու։ Ք․ ա 84 թ․ Տիգրան Մեծը բազմեց Սելևկյանների գահին և իշխեց այնտեղ 17 տարի։ Տիգրանի տերությանը միացվեցին նաև Կոմմագենեն, Կիլիկիան և Փյունիկիան։ Ք․ ա 72 թ․ Նաբաթեայի թագավորությունն ընդունեց Հայաստանի գերիշխանությունը, նույնկերպ վարվեց նաև հրեաստանը։
4.Համեմատիր Արտավազդ Բ , Արտաշես Բ արքաներին:
Արտավազդ Բ–ն շատ եսասեր և ինքնահավան արքա էր, ինչը չեմ կարող ասել Արտաշես Բ–ի մասին, ով վերանվաճելով և ազատագրելով իր տերությունը, շարունակեց իր պապի գործը, շենացրեց երկիրը, հատեց դրամներ իր դեմքով, որոնց վրա գրված էր Արքայից արքա։
5.Լրացնել բաց թողնված բառերը, թվականները:
ա.Սելևկյան տերության և ծավալվող Հռոմեական Հանրապետության միջև Լիդիայի Արտաշես 1 քաղաքի մոտ տեղի ունեցած ճակատամարտում (մ. թ. ա. ….) Սելևկյան Անտիոքոս Ill-ի պարտությունից հետո’ մ. թ. ա. 189-ին, Մեծ Հայքում անկախ թագավոր է դարձել Արտաշես 1 Ավելի Փոքր Հայքում’ Միհրդատը, Ծոփքում’ Զարեհը Կոմմագենեում’ Պտղոմեոսը:
բ.Թագավորությունը բաժանել է 120 գավառի: Մեծացրել և կանոնավորել է բանակը, ստեղծել 4 սահմանակալություններ Սահմանակալ զորավարությունների, բդեշղություններ Աղձնիքի, Կորդուքի, Նոր Շիրականի և Գուգարքի: Կարգավորել է նաև արքունի գործակալությունները:
գ.Արտաշես Ա-ն մ. թ. ա. մոտ 185-ին Այրարատ նահանգի Ոստան Հայոց գավառում՝ Երասխ ու մեծամոր գետերի ջրկիցում (ներկայիս Խոր վիրապի շրջակայքում) կառուցել է նոր մայրաքաղաք և իր անունով կոչել Արտաշատ Հույն պատմիչ Պլուտարքոսի հավաստմամբ’ քաղաքի տեղանքն ընտրել և հատակագիծը կազմել է Կարթագենի զորավար Հաննիբալը, որն առժամանակ ապաստանել էր Հայոց թագավորի արքունիքում: Նկատի ունենալով քաղաքի անառիկ դիրքը’ հունա-հռոմեական պատմիչներն այն անվանել են Հայկական կուրթագեն : Նոր մայրաքաղաքում Արտաշեսը կառուցել է Հայոց աշխարհի հովանավոր Անահիտ աստվածուհու տաճարը, որտեղ կանգնեցրել է իր նախնիների արձանները: Արտաշատը Հին աշխարհի քաղաքական, տնտեսական և հելլենիստական. մշակույթի կարևոր կենտրոններից էր:
դ. Տիգրան Բ-ն Արտաշես ա արքայի թոռն է, Տիրանի (Տիգրան Ա) գահաժառանգ որդին: Մ. թ. ա. 115-95 թթ-ի հայ-պարթևական պատերազմում պարտություն կրելով՝ անժառանգ Ա-Ն եղբորորդի Տիգրանին ստիպված պատանդ է տվել պարթևներին: Հոր մահից հետո Տիգրանը վերադարձել է հայրենիք և մ. թ. ա. 95 թ-ին թագադրվել Աղձիքի սրբավայրերից մեկում (հետագայում
այնտեղ կառուցել է Տիգրանակերտ մայրաքաղաքը): Իր ազատության դիմաց նա պարթև Միհրդատ Բ Արշակունուն (մ. թ. ա. 123–87 թթ.) զիջել Յոթանասուն հովիտներ կոչված տարածքը Մեծ Հայքի հարավ-արևելքում:
ե.Սակայն Պարթևստանի հետ Հռոմի դաշնակցությունը հարկադրել է Տիգրան Բ-ին դադարեցնել առճակատումը: Թիկունքը հյուսիսից ապահովելու համար մ. թ. ա. 91–86 թթ-ին Տիգրանն իրեն է ենթարկել Վիրքն ու Աղվանքը և նախապատրաստվել Պարթևստանի դեմ պատերազմի: Մ. թ. ա. 87–85 թթ-ին հաղթել է հայ-պարթևական պատերազմում. վերադարձրել է Յոթանասուն հովիտները գրավել Ատրպատական-Մարաստանը, հասել մինչև Եկբատան քաղաքը ապա Հյուսիսային Միջագետքը,Կորդուքը, Ադիաբենեն, Միգդոնիան, Օսրոյենեն Մ. թ. ա. 85 թ-ի հայ-պարթևական պայմանագրով Տիգրան Բ-ն Առաջավոր Ասիայում հաստատել է իր գերիշխանությունը. պարթև Արշակունիները նրան են զիջել արքայից արքա տիտղոսը:
զ.Մ. թ. ա. 66 թ-ի սեպտեմբերին Հռոմի հետ կնքած Արտաշատի պայմանագրով Տիգրան Բ-ն կանխել է Հայաստանի համար երկու ճակատով կործանարար պատերազմի վտանգը. պահպանել է Հայաստանի անկախությունը և Մեծ Հայքի տարածքային ամբողջականությունը՝ Եփրատից մինչև Կասպից ծով և Հյուսիսային Միջագետքից մինչև Կուր գետ:
6.Արտաշեսյան որ արքայի օրոք կուզեիր ժամանակի մեքենայով հայտնվել, հիմնավորիր:
Ես ցանկանում եմ հանդիպել Տիգրան մեծին։ Տիգրան մեծը մեր ամենա հզոր արքան է նա ամեն ինչ արել է Հայաստանի զարգացման համար։ Եվ նա անչափ սիրված էր ժողովրդի կողմից։ Ես նրան ուզում եմ իմ շնորհակալությունն հայտնել ամեն ինչի համար, որ նա արել է Հայաստանի համար։ Նրա օրոք մենք ունենք ել ենք Ծովից ծով Հզոր Հայաստան։ Հիմա էլ հպարտությամբ ենք ասում այդ մասին։ Ես կուզեի, որ այսօր էր նա ողջ լի որ եւ իմ երկիրը հզորացնել, կենացներ եւ սահմանները մեծացնում։ Բայց նաեւ վստահ եմ, որ Հայաստանը կծնի Տիգրան Մեծեր եւ մենք էլի կբզերանանք։
Տիգրան մեծը մահացել է հազարավոր տարիներ առաջ բայց նրա քաջ արարքները երբեք չի մոռացվի։