Posted in Uncategorized

22.02.22

Ասում են՝ մետաքսագործ թիթեռը՝ շերամը, կանանց համար ժանեկազարդ ու նրբահյուս մի շրջազգեստ էր գործել, որը կախարդական զորություն ուներ. այն հագնողը վայրկենապես գեղեցկանում էր և օրերով քաղց չէր զգում: Մի շրջազգեստով աշխարհն օրըստօրե լցվում էր սլացիկ ու գեղակազմ կանանցով, որոնք բարյացակամորեն իրար էին փոխանցում առեղծվածային զգեստը: Այդ գեղեցկուհիներից մեկը, դառնալով արքայի ընտրյալը՝ նրա թագուհին, մի օր հայտարարում է, թե այսուհետ միայն ինքն է կրելու հրաշագործ զգեստը: Կանայք, խիստ վրդովված ամբարտավան թագուհու անարդար վարմունքից, ըմբոստանում և ներխուժելով պալատ` քաշքշելով պատառոտում են շրջազգեստը: Եվ ո՛վ զարմանք: Հազար կտոր դարձած շրջազգեստը հանկարծ դուրս է պրծնում զայրացած կանանց ձեռքերից և սկսում կերպարանափոխվել. ամբողջական մասը վերածվում է դարչնագույն ծառաբնի, կտորները՝ ճյուղերի, որոնք, հետզհետե տերևակալում են լայն ու բազմերիզ սաղարթներով: Այսպես է իբր ստեղծվել հայոց հինավուրց թթենին: Այդ ժամանակվանից էլ թթենու պտուղը քաղցր է, իսկ տերևը՝ մետաքս ստանալու նյութ: Սնվելով թթենու տերևներով՝ շերամորդը հազար հինգ հարյուր մետր երկարությամբ չընդհատվող մետաքսաթելից հյուսում է փոքրիկ պատյան, որին մարդիկ «բոժոժ» են անվանում:

Հանում ենք տեքստից տասը բառ, գրում, թե քանի տառ ու հնչյուն, ձայնավոր ու բաղաձայն հնչյուններ ունի տվյալ բառը: Օրինակ` թթենի-5 տառ, 6 հնչյուն, 3 ձայնավոր, 3 բաղաձայն

Հայոց- 5 տառ 5 հնչյուն  2 ձայնավոր 3 բաղաձայն

Թագուհի- 6 տառ 6 հնչյուն 2 ձայնավոր 4 բաղաձայն

Թիթեռ- 5 տառ 5 հնչյուն 2 ձայնավոր 3 բաղաձայն

Ձեռք-4 տառ   4 հնչյուն   1 ձայնավոր 3 բաղաձայն

Հազար- 5 տառ 5 հնչյուն  2 ձայնավոր 3 բաղաձայն

պտուղ- 4 տառ  5 հնչյուն 1 ձայնավոր  3 բաղաձայն

պալատ-5 տառ 5  հնչյուն 2 ձայնավոր 3 բաղաձայն

Զգեստ- 5 տառ 6 հնչյուն 1 ձայնավոր 4 բաղաձայն

Փոքր- 4 տառ 5 հնչյուն 1 ձայնավոր 3 բաղաձայն

Հինգ- 4 տառ 4 հնչյուն 1 ձայնավոր 3 բաղաձայն

Հանում ենք տեքստից տասնհինգ բառ, գրում, թե քանի վանկ ունի այն, վանկատում ենք:

Օրինակ` թթենի-3 վանկ` թը-թե-նի:

շրջազգեստ-շըր-ջազ-գեստ – 3 վանկ

 կտորներ-կը-տոր-ներ – 3 վանկ

 զարմանք-զար-մանք – 2 վանկ

 պտուղ-պը-տուղ – 2 վանկ

այսպես-այս-պես – 2 վանկ

 կտոր-կը-տոր – 2 վանկ

 ճյուղեր-ճյու-ղեր – 2  վանկ

տերևներ-տեր- և-ներ- 3 վանկ

 ձեռքեր-ձեռ-քեր- 2 վանկ

պատյան-պատ-յան- 2 վանկ

փոքրիկ-փոք-րիկ – 2 վանկ

 սնվել-սըն-վել,- 2 վանկ

ժամանակ-ժա-մա-նակ,- 3 վանկ

մետաքս-մե-տաքս- 2 վանկ

 հազար-հա-զար – 2 վանկ

Հանում ենք տեքստից տասը հնչյունափոխված բառ, գրում եղած հնչյունափոխությունները: Օրինակ` թթենի-ու-ը:

Կանանաց – կին

Լցվնում – լցնել

Նրբահյուս – նուրբ

Բարյացակամորեն – բարի

Շրջազգեստ – շուրջ

Ծառաբնի – բուն

Սնվել – սնունդ

Ժանեկազարդ – ժանյակ

Վայրկենապես- վայրկյան

Հանում ենք տեքստից տասնհինգ բառ, բառարանի օգնությամբ գտնում, գրում դրանց հոմանիշները:

Կախարդական-դյութական

 քաղց-սով

գեղակազմ-վայելչակազմ

հինավուրց-վաղեմի

 բարյացակամ-բարեհաճ

մետաքս-աբրեշում

առեղծծվածային-անհասկանալի

 սնվել-ուտել

հրաշագործ-սքանչելագործ

գեղեցկուհի-դիցուհ

զգեստ-հագուստ

 պատառոտ-ճղճղված

զայրացած-բարկացած

օրըստօրե-անընդհատ

Հանում ենք տեքստից տասը բառ, բառարանի օգնությամբ գտնում, գրում դրանց հականիշները:

 Քաղց-կուշտ

զայրացած-քնքշորեն

 սնվել-սովել

գեղեցկուհի-տգեղ

գեղակազմ-տձև

 կախարդական-իրական

առեղծվածային-բացահայտված

ըմբոստ-խոնարհ

լայն-նեղ

 փոքրիկ-մեծ

Հանում ենք տեսքտից քսան բառ, ցույց տալիս կազմությունը, օրինակ` թթենի-պարզ ածանցավոր` թ(ու)թ (արմատ)+ենի (վերջածանց)

մետաքսագործ-մետաքս-ա-գործ բարդ, բարդ բառ

 թիթեռ-պարզ բառ

 շերամ-պարզ բառ

 կանանց- կին(արմատ) – անց (վերջածանց) պարզ ածանցավոր

 ժանեկազարդ- ժանյակ (արմատ) ա (հոդակապ) զարդ (արմատ)- բարդ բառ

նրբահյուս- նուրբ (արմատ) ա (հոդակապ)- հյուս (արմատ)բարդ բառ

 ըմբոստ-պարզ-ածանցավոր,

 ներխուժել- պարզ-ածանցավոր,

 պալատ-պարզ

քաշքշել-պարզ-ածանցավոր

պատառոտ- պատառ (արմատ)- ոտ (վերջացանծ)ածանցավոր

շրջազգեստ- շուրջ (արմատ) – ա (հոդակապ)զգեստ (արմատ)բարդ բառ

 զարմանք-զարմ (արմատ) անք (վերջածանց)պարզ-ածանցավոր,

հյուս-պարզ

փոքրիկ- փոքր (արմատ) – իկ (վերջածանց)- պարզ ածանցավոր

 պատյան- պատ (արմատ)- յան (վերջածանց)- պարզ-ածանցավոր

 մարդ-պարզ

 անվանել- անուն (արմատ)- ել (բայական վերջ.)-պարզ-ածզնցավոր,

 հարյուր-պարզ

 երկարություն- երկար (արմատ)- ություն(վերջածանց)պարզ-ածանցավոր

Բառարանի օգնությամբ առանձնանցում ենք 20 սոմատիկ դարձվածքներ (մարմնի տարբեր մասերի անվանում-բառերով), դասավարում այբբենական կարգով, գրում բացատրությունները: Օրինակ` աչքից ընկնել-հիասթափվել:

Ականջը կտրել-տղա նշանել, նշան դնել
ականջը բամբակ կոխել-չլսելու տալ, խուլ ձևանալ
ականջ անել- լսել, ունկնդրել
ականջ դնել- լսել, գաղտնաբար լսել ուրիշի ասածը, հետևել
ականջը գցել- իմաց տալ, տեղեկացնել
ականջը դինջ- խաղաղ, հանգիստ

ատամները հաշվել- չարաշահել

ամբողջ սրտով- սրտանց
այրված սրտին մխիթարանք- մեկի վշտացած սրտին գոհացում
անոսկոր լեզու- բանբասող, շաղակրատ
անցավ գլուխը ավետարանի տակ դնել- խառը գործերի մեջ մտնել

աշխարհը գլխին փլվել- մեծ դժբախտության հանդիպել

աչք ածել- չորս կողմ նայել
աչքալուսանք տալ- ուրախ դեպքի մասին լուր հաղորդել
աչքաթող անել- անուշադրության մատնել
աչք առնել- չար աչք դիպչել

աչքը ծակ- անկուշտ

բանը գլուխ բերել- գործն ավարտել
բանը ականջի հետևը գցել- անուշադրության մատնել

բաց բերան- անգաղտնապահ
բաց ձեռք- առատաձեռն
բաց ճակատ- ազնիվ
բաց սիրտ- անկեղծ
բաց սրտով- մեծ ուրախությամբ

գլխից հանել- մոռանալ
գլխի ընկնել- հասկանալ
գլխի մազի չափ- անթիվ

դեմքը թթված- մռայլ

էշի ականջում քնած- տխմար

թևաթափ անել- հուսահատեցնել

 Փետրվարի 7-ը Մխիթար Սեբաստացու ծննդյան օրն է: Ուսումնասիրում ենք նրա կյանքը, գործերը: Փոքրիկ ստեղծագործական աշխատանք ենք նվիրում նրան` վերնագրելով.

                                                 Եթե հանդիպեի Մխիթար Սեբաստացուն

Ողջույն  Երկրորդ Մեսրոպ: Շնորհավոր ծնունդդ արժանի հայորդի: Գիտե՞ս ես քո անվան դպրոցում եմ սովորում և շատ ուրախ եմ, որ շնորհիվ այդ դպրոցի անվան ավելի մանրամասն տեղեկություններր հավաքեցի քո մասին և իսկապես շատ գնահատեցի քո մեծ տեղն ու դերը հայ մշակույթում:

Ինձ շատ է դուր գալիս այն փաստը , որ դու կառուցել ես եկեղեցի և բացել դպրոց:

Ես կարծում եմ, որ դու հարուստ ծնողներ ունեիր, քանի որ նրանք կարողացան քեզ տալ բարձրագույն կրթություն, հետագայում ընտանեկան առևտուրը շարունակելու համար, բայց դու ոչ թե ընտրեցիր փափուկ և հարուտ կյանքը, այլ որոշեցիր դառնալ նիրյալ քո ժողովրդին, ստեղծել եկղեցիներ, բացել դպրոցներ, կատարել թարգմանություններ,ստեղծել և տպագրել հազարավոր աշխատություններ ՝ հարստացնելով հայ գրականությունը:

Դու ձեռնամուղ եղար ստեղծել քարոզիչների մի միաբանություն, որը նվիրված կլիներ հայ ժողովրդի կրթական և հոգևոր մակարդակների բարձրացմանը:   Անգամ օսմանյան  հալածանքները քեզ չկանգնեցրին քո նպատակներն իրականացնել և 1715 թ. այդ միաբանությունը Կոստանդնոպոլսից տեղափոխեցիր Վենետիկ՝ Սուրբ Զազար կղզի, որը կանգում է մինչ այսօր:

Ես անպայման պետք է այցելեմ Սուրբ Ղազար, և այցի գամ քո գերեզման: