Մենք հեշտությամբ կարող ենք համոզվել, որ կան լավ այրվող նյութեր, մինչև անգամ՝ ինքնաբոցավառվող, և կան չայրվող նյութեր (ավազ, կրաքար, բազալտ, գրանիտ): Նյութերի այրման ընթացքում անջատվում է ջերմություն: Բնության մեջ մեծ քանակներով հանդիպող այրվող նյութերը մարդն օգտագործել և օգտագործում է ջերմություն ստանալու համար: Դուք հեշտությամբ կթվարկեք դրանցից մի քանիսը՝ քարածուխ, փայտ, մազութ, բենզին, կերոսին, բնական գազ և այլն, որոնք անվանում են վառելանյութեր:
Հարցեր՝
Վառելանյութերի նշանակությունը բնության մեջ և մարդու կյանքում:
Վառելանյութերը մարդուն օգնել են կրակ ստանալ, որով նա տաքացել է ուտելիք պատրաստել լույս ստացել ։ Կամ օրինակ որոշներն էլ օգտագործվում են օգտագործվում է որպես պարարտանյութ: Հեղուկ վառելանյութերով են աշխատում ավտոմեքենաների, ինքնաթիռների շարժիչները: Վառելանյութներ կան ամենորեք: Այս պահին կան շատ տեսակի վառելանյութեր բայց հնում մարդիկ քարերով էին դժվարությամբ կրակ ստանում, իսկ հիմա մարդ գազի կոճակը պտտելով կրակ է ստանում։
Քանի՞ տեսակի վառելանյութեր գոյություն ունեն երկրի վրա:
Վառելանյութեր են քարածուխը, նավթը, գորշ ածուխը, բնական գազերը, թերթաքարերը, տորֆը, փայտը, բուսական թափոնները և այլն:
Ո՞ր վառելանյութերն են օգտագործել մարդիկ հին ժամանակներում և մեր օրերում
Մեր օրերում օգտագործում են կրակայրիչը և այլ սարքեր, իսկ հին ժամանակ փայտերով և քարերով էին կրակ վառում։