Կպատմես, թե ինչպես անցավ տոնը քո ընտանիքում, ինչով էր տարբեր այն այս տարի։
Ամանորը մեր ընտանիքում ամենասիրված տոներից մեկն է, մենք շատ մեծ շուքով ենք այն նշում։ Ես եւ քույրիկս ձեւավորում ենք տունը ամանորյա զարդերով, տարբեր գույներով, զարդարում ենք տոնածառը։ Այս տարի ես եւ քույրս ամանորյա համեղ եւ գեղեցիկ թխվածքաբլիթներ պատրաստցինք, այնուհետեւ դրանք տարբեր գույներով ներկերցինք եւ ձեւավորեցինք։
Ընտանիքի անդամներով իրար նվերներ ենք պատրաստում, դնում տոնածառի տակ։
Այցելում ենք մեր ընկերներին, կամ նրանք են մեզ այցելում։
Ահա այսպես է անցնում մեր ամանորը։
Այս տարի էլ մենք այն նշել ենք նույն կերպ, բացառությամբ, որ ես եւ քույրս ենք թխվածքաբլիթներ պատրաստել, այլ ոչ թե մայրս։
Առաջարկում եմ պատմել նաև այս տարվանից քո ունեցած ակնկալիքներից:
Այս տարվա անակնկալներից ես կարող եմ առանձնացնել իմ ծննդյան անակնկալը , որը ինձ շատ ուրախացրեց։ Ես երազում էի Դիսնեյլենդում լինել։ Իմ ծնողները իմ երազանքը իրականություն դարձրին։ Իմ ծննդյան օրվա առթիվ Դիսնեյլենդի տոմսեր նվիրեցին և ինձ շատ հաճելի օր պարքեվեցին։
Կարող ես զարդարել գրառումդ՝ արածդ գեղեցիկ լուսանկարներով:
Ինչ եմ ընթերցել այս օրերին
Ես ընթացել եմ <Կոպելիա> ստեղծագործություննը։
Կպատմես, թե ինչ ես կարդացել այս օրերին, ինչպես ես կատարել ստեղծագործության ընտրությունը:
Այն հանձնարարված էր իմ անգլերեն դպրոցի կողմից որպես տնային առաջադրանք։
Առաջարկում եմ պատմել, թե ինչն է տպավորել ամենաշատը ստեղծագործության մեջ։ Ինձ տպավորեց այն պահը, որ դոկտոր Կոպերը իրեն շատ մենակ էր զգում և այդ մենակությունը լցնելու համար ստեղծեց տիկնիկ, որին փորձեց մարդկային կյանք տալ։
Ինչպիսին էին կերպարները, ինչ համեմատություններ ես գտել;
Կոպելիան շատ գեղեցիկ տիկնիկ էր այնքան գեղեցիկ, որ բոլոր անցորդները ուզում էին զրուցել նրա հետ։ Բայց պատասխան չստանալով կարծում էին, թե նա շատ անտաշ ու կոպիտ աղջիկ է, ով չի ցանկանում մարդկանց բարեւել։
Կներկայանես, թե որ մտքերը դարձան քեզ համար ամենասիրելին:
Մենակությունը շատ դժվար եւ տխուր բան է։ Ես հասկացա, որ մարդիկ պետք է միշտ ունենան ը Կերբերը եւ ընտանիք, այլապես իրենց մենակ եւ շատ դժբախտ կզգան։✓
Գրառումդ կզարդարես թեմատիկ նկարներով:
Տոնական ֆիլմադարանից մի ֆիլմի վերլուծություն։
Ռեժիսոր Քրիստոֆեր Կոլամբուսի <Տանը միայնակ> ֆիլմը։
Ֆիլմը մի տղայի մասին է, ում ծնողները ողջ ֆիլմի ընթացքում թողնում են նրան տանը միայնակ։ Տղայի խելամտությունը օգնում է նրան դուրս գալ այս անելանելի վիճակից։ Տղան փոքր-ինչ վախկոտ էր, սակայն ըմբոստ էր և քաջ։ Ֆիլմի մեջ լինում են երկու տղա, որոնք ցանկանում են հակառակվել տղայի համառությանը, սակայն նրանց դա չի հաջողվում։ Եվ տղան միայնակ այդ երկու հանցագործներին կարողանում է հաղթել։
Կպատմես, թե ինչ ֆիլմեր ես դիտել, ինչպես ես կատարել ընտրությունդ:
Ես ընտրել եմ ամանորյա ֆիլմեր նոր տարվա տոներին ընդառաջ։
Ամանորին ես եւ քույրս շատ սիրում ենք նոր տարվա միասին ֆիլմեր դիտել, քննարկել եւ հետաքրքիր ժամանակ անցկացնել։
Կպատմես կերպարների, սցենարի առանձնահատկությունների մասին:
Այս ֆիլմը դիտելուց հետո հասկանում ես, որ պետք է հնարամիտ լինել եւ չվախենալ, վախը կարող է փչացնել ամեն ինչ, իսկ հնարամտությունը կարող է փրկել դժվարություններից։
Գրառումդ կզարդարես թեմատիկ նկարներով:
