Posted in Uncategorized

Դեկտեմբերի 20

Կատարում ենք առաջադրանքները:

Անհրաժեշտ տեղերում լրացնել Ը, ոչ բոլոր բառերում կա Ը:
ակ-նբախ, ամենաընդունակ, այլընտրանք,առընթեր, գահընկեց, գիրկընդխառն, գործընկեր, գույնզգույն, երկ-նչել, զուգընթաց, թրըխկ, լուսնկա, հյուրընկալ, ձեռնտու, մակընթաց:

բ/ ակ-նդետ, ամենաընդունելի, անընդմեջ, գործընթաց, դասընկեր, դյուրըմբռնելի, երկընտրանք, թըխկ, խոչընդոտ, կոր-նթարդ, համընթաց, հատընտիր, մերթընդմերթ, չնկճվել, չր-խխկոց, վերընձյուղվել:

գ/ ակ-նթարթ, ամենաընտիր, անըմբռնելի, անընդունակ, դասընթաց, ինքնըստինքյան, համընկնել, ձկնկիթ, մեջընդմեջ, մթնկա, մթնշաղ, նախընտրել, որոտընդոստ, չրխկ, չըմբռնել, սրընթաց, օրըստօրե, արագընթաց, անընտել, առնչվել, դյուրընթեռնելի, խաղընկեր, խոյընթաց, հետզհետե, մակընթացություն, շրխկալ, չընդդիմանալ, չընկնել, վերընթաց, քարընկեց, օրընդմեջ:

Տրված բառերն ըստ հոմանիշության բաժանի՛ր հինգ խմբի: 

Խոշոր ահռելի, երկերեսանի, առատ, մեծահռչակ, կեղծավոր, պտղաբեր, երեսպաշտ, վիթխարի, արգավանդ, նշանավոր, շողոքորթ, հանրածանոթ, ահռելի, մեծ, բեղուն, երևելի, խայտաբղետ, ականավոր, բերրի, աժդահա, չալպտուրիկ, բարեբեր, հանրաճանաչ, հսկա, անվանի: 
I խումբ
Խոշոր, մեծ, ահռելի, հսկա, աժդահա, վիթխարի
II խումբ
Երկերեսանի, երեսապաշտ,  կեղծավոր, շողոքորթ
III խումբ                         Երևելի, ականավոր,  մեծահռչակ հանրածանոթ, հանրաճանաչ, նշանավոր
IV խումբ
Առատ, բերրի, արգավանդ, բարեբեր, բեղուն
V խումբ
խայտաբղետ, չալպտուրիկ

Համացանցիր ընտրի՛ր քո սիրելի ստեղծագործության մասին տեղեկություններ, տեղադրի՛ր քեզ մոտ, հանի՛ր տասը բառ ու որոշի՛ր դրանց հոմանիշները, ինչպես նաև՝ կազմությունը՝ պարզ, ածանցավոր, բարդ, բարդ ածանցավոր (պետք է նայես՝ ինչերից է կազմված բառը՝ արմատ, ածանց, հոդակապ, վերջավորություն):

Մոր ձեռքերը

Այս ձեռքերը՝ մո՜ր ձեռքերը,
Հինավուրց ու նո՜ր ձեռքերը…

Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը…
Պսակվելիս ո՜նց են պարել այս ձեռքերը՝
Ի՜նչ նազանքով,
Երազանքո՜վ:

Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը…
Լույսը մինչև լույս չեն մարել այս ձեռքերը,
Առաջնեկն է երբ որ ծնվել,
Նրա արդար կաթով սնվել:

Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը…
Զրկանք կրել, հոգս են տարել այս ձեռքերը
Ծով լռությա՜մբ,
Համբերությա՜մբ:

Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը…
Երկինք պարզված սյուն են դառել այս ձեռքերը,
Որ չփլվի իր տան սյունը՝
Որդին կռվից դառնա տունը:

Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը՝
Մինչև տատի ձեռք են դառել այս ձեռքերը,
Այս ձեռքերը՝ ուժը հատած,
Բայց թոռան հետ նոր ուժ գտած…

Քար են շրջել, սար են շարժել այս ձեռքերը…
Ինչե՜ր, ինչե՜ր, ինչե՜ր չարժեն այս ձեռքերը՝
Նո՜ւրբ ձեռքերը,
Սո՜ւրբ ձեռքերը:

…Եկեք այսօր մենք համբուրենք որդիաբար
Մեզ աշխարհում ծնած-սնած,
Մեզ աշխարհում շահած-պահած,
Մեզնից երբեք չկշտացած,
Փոշի սրբող – լվացք անող,
Անվերջ դատող – անվերջ բանող
Ա՛յս ձեռքերը,
Թող որ ճաքած ու կոշտացած,
Բայց մեզ համար մետաքսի պես
Խա՜ս ձեռքերը…

Իմ սիրած  բանաստեղծությունը Պարույր Սեւակի ” Մոր ձեռքերը” ստեղծագործությունն է։   Այս բանաստեղծությունը  մոր ձեռքերի մասին է,  այն ձեռքերի որը մեզ խնամում, պահում, սնում, փայփայում ու մեծացնում է , թեկուզ եւ ծեր, բայց միշտ քնքուշ ու մեզ համար երիտասարդ։

Մարել-հանգցնել
բարդ բառ
Փլվել-քանդվել
բարդ բառ
Գտնել-հայտնաբերել
բարդ բառ
Շրջել-պտտել
Բարդ բառ
Համբուրել-պաչել
բարդ բառ
Նուրբ-մեղմ
պարզ բառ
Կրել-հագնել
բարդ բառ
Պսակվել-ամուսնանալ
բարդ բառ
Նազանքով- սեթևեթելով
բարդ բառ
Ծնվել-լույս աշխարհ գալ
Բարդ բառ