Posted in Uncategorized

Սարդուրի Ա

Սարդուրի Ա (ծննդ. թվ. անհայտ մ.թ.ա. 910-900 — մ.թ.ա. 824 թվական), Վանի թագավորության մ.թ.ա. մոտ 834-828 թվականներին։ Շաուրնակելով Արամեի և իր հոր Լուտիպրիի քաղաքականությունը։
հաջողությամբ դիմակայել է Ասորեստանի կողոպտչական արշավանքներին, ընդարձակել և ամրապնդել թագավորության սահմանները։ Գահակալման սկզբնական տարիներին միավորելով Արածանի գետի միջին և ստորին ավազանի «երկրները», արևմտյան սահմանը հասցրել է մինչև Եփրատ գետը։Սարդուրի Ա միավորել է Վանա լճի ավազանի երկրները և հիմնադրել արքունի նոր բերդաքաղաք Տուշպան Տոսպավան, որն այնուհետև դարձել է Արարատյան աքադերեն՝ Ուրատու թագավորության ռազմական գլխավոր հենակայանը հարավում՝ ընդդեմ Ասորեստանի։
Գահակալման սկզբնական տարիներին միավորելով Արածանի գետի միջին և ստորին ավազանի «երկրները», արևմտյան սահմանը հասցրել է մինչև Եփրատ գետը։ Ասորեստանում Սալմանասար Գ-ի դեմ ապստամբություններն ու գահակալական կռիվները (մ.թ.ա. 827-825) զգալիորեն հեշտացրել են Սարդուրի Ա-ի առաջխաղացումը դեպի հարավ, որտեղ նա պետության սահմաններն ընդարձակել է մինչև Հայկական Տավրոսի լեռնաշղթան:

Իմ կարծիքը
Սարդուրի Ա-ն շատ լավ թագվաոր է եղել, նան շատ հզոր էր, նա կարողացավ հիմնադրել նոր արքունի քաղաք Տուշպան, ապա ընդարձակեց պետության սահմանները։

Արգիշտի Առաջին


Արգիշտի Ա (մոտ. մ. թ. ա. 827 – մոտ. մ. թ. ա. 764), Վանի թագավորության արքա մոտ մ.թ.ա. 786 թվականից։ Մենուա թագավորի որդին և հաջորդը։ Արգիշտի Ա-ի գահակալության տարիներին Վանի հայկական թագավորությունը հասել է հզորության գագաթնակետին։Գրեթե Հայկական ամբողջ լեռնաշխարհը միավորելով Վանի թագավորության մեջ՝ Արգիշտի Ա-ն հետևողականորեն վարել է անհնազանդ ցեղային իշխանությունների կենտրոնախույս ձգտումները ճնշելու քաղաքականություն, թուլացրել է նրանց ուժերը, հարկերի ու պարտավորությունների ենթարկել, նրանց տիրույթներում ռազմական հենակետեր ստեղծել, վերաբնակեցրել իր տիրապետության տակ եղած այլ վայրերում (ըստ Խորխորյան տարեգրության, ավելի քան 200 հազար մարդու)։Արգիշտի Ա-ն ունեցել է նաև եռանդուն շինարարական և տնտեսական գործունեություն։ Արին-բերդում հայտնաբերված արձանագրությունների համաձայն Արգիշտի Ա-ն գահակալման հինգերորդ տարում կառուցել է Էրեբունի քաղաքը, որտեղ վերաբնակեցրել է 6600 հոգի՝ Խաթե և Ծուպա երկրներից։ Էրեբունի քաղաքի բերդն ունեցել է արքունի պալատներ և կրոնական տաճարներ, պահեստներում պահվել է զինամթերք և պարեն։ԱյսպիսովԱրգիշտի Ա օրոք Բիայնիլի-Ուրարտու-Արարատ թագավորությունը հասավ աննախադեպ հաջողությունների վերածվելով Առաջավոր Ասիայի հզորագույն ուժի: Արգիշտին որոշում է զբաղվել նվաճված տարածքների յուրացմամբ, տերության ներքին հզորության ամրապնդմամբ: Զարկ տրվեց քաղաքաշինությանը. հիմնվեցին այնպիսի խոշոր վարչատնտեսական կենտրոններ, ինչպիսիք էին Էրեբունին և Ք.ա. 776 թ. Արարատյան դաշտում հիմնված Արգիշտիխինիլին: Անցկացվեցին նոր ջրանցքներ, ընդլայնվեցին մշակովի հողատարածքները. այդ միջոցառումները կոչված էին բավարարելու տերության աճող կարիքները:

Իմ կածիքը
Արգիշտի Ա-ն շատ հզոր թագավոր է եղել, բավական է միայն այն փաստը, որ նա մ.թ.ա. հիմնադրել է էրեբունի- Երեվան քաղաքը։ Արգիշտի Ա-ն հասցրել է մեր թագավորությունը հզորության գագաթնակետին։ Նա շատ արձանագրություններ է թողել իրենից հետո, մի այդպիսի արձանագրությունն էլ կա թողած Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղում։ Մի մեծ ժայռաբեկորի վրա կա Արգիշտիի սեպագրությունը ” Ես’ Մենուա թագավորի որդի Արգիշտին, անցել եմ այստեղով”։ Ես շատ հպարտ եմ, որ մենք այսպիսի թագավորներ ենք ունեցել։

Posted in Uncategorized

08. 11. 21

Ծույլի հանգստյան օրը1.Մի ծույլ մարդ կար: Ողջ օրը անց էր կացնում՝ թախտին պառկած: Այս անբանը մի օր երազում տեսավ, որ ինքը դաշտում, քրտինքի մեջ կորած, աշխատում է: Առավոտյան արթնացավ թե չէ, կանչեց կնոջն ու պատվիրեց.
-Ինձ այլևս ծույլ չասես: Ողջ գիշեր աշխատել եմ:
Ասաց ու իրենից գոհ՝ պառկեց:
Հենց այդ ժամանակ պատուհանի մոտով անցնող հարևանը մի կտոր գաթա դրեց լուսամուտի գոգին ու ասաց.
-Տեղիցդ վե՛ր կաց, մոտեցի՛ր լուսամուտին: Քեզ համար այնտեղ գաթա եմ դրել:
-Ի՜նչ ես ասում, ես այսօր տեղիցս չեմ շարժվելու, քանի որ ողջ գիշեր աշխատել եմ: Այսօր իմ հանգստյան օրն է:

Աշնան մասին այլ ստեղծագործություններ հիշելով՝ համեմատի´ր այս գործի հետ:
Աշունն այլ ստեղծագործություններում ավելի  մռայլ է, թախծոտ, իսկ այս ստեղծագործությունն ավելի ուրախ է։ Տերյանը շատ է անդրադարձել աշնանը, եւ բոլոր ստեղծագործություններն էլ տխուր են, լացակումած, բայց այստեղ այդպես չէ։

1.Ի՞նչ տպավորություններ ստացար ստեղծագործությունից:
Ես այս ստեղծագործությունից հասկացա, որ շատ նեղլիկ է կյանքի ճանապարհը, եւ նրա վրա բուսնած   կյանքի ծառը նույնպես բարակ է, այն դողում է, դա մեր կյանքն է, որ շատ հեշտությամբ կարող է կոտրվել, բայց հաջորդ սյունակում ասվում է, որ այնքան մեծ է այդ ճանապարհի սիրտը, որտեղ տեղ կգտնվի ամենքի համար։

Ես երբեք ականատես չեմ եղել հունձի։ Բայց հարցրեցի իմ տատիկին, նա պատմեց ինձ, որ հնում շատերն էին գնում հունձի, դա հոգնեցուցիչ, բայց շատ հետաքրքիր աշխատանք էր, մարդիկ պատրաստում էին տարբեր կերակուրներ, իրենց հետ վերցնում միրգ, քաղցրավենիք եւ գյուղի մարդկանցով մեկնում հունձի։ Երգելով անում էին իրենց գործը, իսկ երեկոյան, վերադառնալով տուն, տեսնում էին սեղանը՝ լցված համեղ եւ տաք կերակուրներով, ընտանիքի մյուս անդամները դիմավորում էին հունձ մեկնող աշխատավորներին։ Ճիշտ է, դա դժվար աշխատանք էր, բայց բոլորն էլ անում էին սիրով։

2.Տրված բարդ բառերի առաջին
բաղադրիչները փոխելով` ստացի´ր նոր բարդ բառեր:
Հորդահոս, սառնորակ, անուշահամ, կենսագիր, զբոսանավ, կարմրազգեստ, գայլաձուկ:
1.Հորդահոս֊արագահոս
2.Սառնորակ֊բարձրորակ
3.Անուշահամ֊քաղցրահամ
4.Կենսագիր֊պայմանագիր
5.Զբոսանավ֊նավահանգիստ
6.Կարմրազգեստ֊կանաչազգեստ
7.Գայլաձուկ֊շնաձուկ.

3. Տրված բառերի վերջին բաղադրիչները փոխելով` ստացի´ր նոր բառեր:
Բարձրախոս, դեղնակտուց, ջրաղաց, աշխարհամարտ, ծովածոց, լեռնագնաց, սրբավայր:
բարձրախոս_բարձրահարկ
Դեղնակտուց֊դեղնագույն
Ջրաղաց֊ջրհոս
Աշխարհամարտ-աշխարհամաս
Ծովածոց-ծովաջուր
Լեռնագնաց֊լեռնաշղթա
Սրբավայր֊սրբազան

Ծանոթանում ենք Կոմիտասի ստեղծագործություններին:

ԱՇՈՒՆ ՕՐ

4.Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։
Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։

Գոռաց երկինք, բուք արավ,
Հևաց, հևաց.
Ծերուկ երկիր սուգ արավ։
Ճաքեց հեռուն ամպ,
Երկիր դողաց-բա՛մբ։

Բողբոջ արև շող կապեց,
Դողաց, սողաց,
Արյուն-ամպից քող կապեց։
Վառեց լեռան լանջ,
Լեռան ցավատանջ։

Տեղաց անձրև մաղ տալով,
Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։

1.Ի՞նչ տրամադրություն է իշխում ստեղծագործության մեջ:
Ստեղծագործության մեջ տիրում է աշնանային մռայլ տրամադրություն։

2.Դու ի՞նչ վերնագիր կընտրեիր:
Աշուն է եկել։

3.Բացատրում ենք մգեցված բառերը:
բամբ֊բամբ ձայն, նշանակում է բարձրաձայն
Բողբոջ֊սերմի արձակած առաջին ծիլը
Ցավատանջ֊ շատ ուժեղ ցավ, ցավից տառապող
Մարմանդ֊մեղմ

4.Գտնում ենք ստեղծագործության մակդիրները:
ծերուկ֊սևուկ
Դողաց բամբ
Արյուն ամպից

ԱՇՈՒՆ-ԳԻՇԵՐ

Ձյունիկ լուսին
Սարի ուսին,
Դեղին-կարմիր շաղալեն,
Ալիք-ալիք խաղալեն,
Ծովի ծոցին՝
Ալ ժապավեն
Տվել բոցին։

Ծառեր, հողմեր,
Ամեն կողմեր,
Թռչուն դառել երգելով,
Հեռու-հեռու հերկելով,
Երան-երան
Թռչելով
Օդի վրան։

1.Ինչի՞ մասին է ստեղծագործությունը:
Բնության մասին է։
2.Առանձնացնում ենք գծիկով գրված բառերը, շարքին ավելացրո´ւ նման գրությամբ ևս մի քանի բառ:
Դեղին- կարմիր
Ալիք- ալիք
Երան- երան
Շատ – շատ
Պարապ- Սարապյան
Գալ-գնալ
Օրոր-շորոր
Մանր-մունր

3.Գտնում ենք գոյականները. եզակի թվով գոյականները դարձնում ենք հոգնակի, հոգնակիով դրվածները` եզակի:
Լուսին- լուսին որ
Սար- սարեր
Ալիք- ալիքներ
Ծով- ծովեր
Բոց- բոցեր
Ծառեր- ծառ
Հողմեր- հողմ
Կողմեր- կողմ
Թռչուն- թռչուններ
Օդ- օդեր
ԱՇՈՒՆ

6.Ծառեր, թփեր լեցուն միրգ,
Մառան տարան գիրկ ու գիրկ,
Աշուն սնավ։

Սաղարթ–սաղարթ սարսելով,
Ոսկի տերև դարսելով
Աշուն քնավ։

Տարափ ու բուք փչելով,
Վայուն–մայուն ճչելով՝
Աշուն ծնավ։

1.Աշնան մասին այլ ստեղծագործություններ հիշելով՝ համեմատի´ր այս գործի հետ:
Աշունն այլ ստեղծագործություններում ավելի  մռայլ է, թաղծոտ, իսկ այս ստեղծագործությունն ավելի ուրախ է։ Տերյանը շատ է անդրադարձել աշնանը եւ բոլոր ստեղծագործություններն էլ տխուր են, լացակումած, բայց այստեղ այդպես չէ։

2.Մգեցված բառերը բացատրի´ր բառարանի օգնությամբ:
սարսել֊սոսկալ
Դարսել֊շարել
Տարափ֊հորդ անձրև
Վայուն֊վայոց
Մայուն֊բառաչ

ՃԱՆԱՊԱՐՀ

7.Բարակ ուղին սողալով,
Ոտի տակին դողալով,
Ճամփի ծայրին բուսել է
Կյանքի ծառը շողալով։

Ի՜նչ լայն սիրտ է, որ ունի
Այս ճանապարհն Անհունի․․․
Մարդու, բույսի, գազանի
Եվ թևավոր թռչունի։

1.Ի՞նչ տպավորություններ ստացար ստեղծագործությունից:
Ես այս ստեղծագործությունից հասկացա, որ շատ նեղլիկ է կյանքի ճանապարհը եւ նրա վրա բուսնած   կյանքի ծառ նույնպես բարակ է, այն դողում է, դա մեր կյանքն է, որ շատ հեշտությամբ կարող է կոտրվել, բայց հաջորդ սյունակում ասվում է, որ այնքան մեծ է այդ ճանապարհի սիրտը, որտեղ տեղ կգտնվի ամենքի համար։

2.Ի՞նչ փոխաբերություններ կան ստեղծագործության մեջ։
Բարակ ուղին սողալով,
Ոտի տակին դողալով,
Կյանքի ծառը շողալով,
Ինչ լայն սիրտ է, որ եւ ի այս ճանապարհ Անհունի։

ՀՈՒՆՁ

8.Ջեռավ ամառն ու ջեռավ,
Բերավ կատարն ու բերավ,
Ցայտեց ցորեն
Արտեն, ձորեն։
Ճամփաներում՝
Կյանք է եռում՝
Դաշտեն կալեր կիզվելով,
Հասկեն շարեր դիզվելով։Երգ ու տաղով
Ոսկի սայլեր ու որան.
Հերկ ու բաղով
Պղինձ-քայլեր շորորան։Երգ ու տաղեր՝
Ոսկի սայլեր օրորում,
Հերկ ու բաղեր՝
Պղինձ քայլեր շորորում։

1.Երբևէ ականատես եղե՞լ ես հունձի:
Ես երբեք ականատես չեմ եղել հունձի։
Բայց հարցրեցի իմ տատիկին նա պատմեց ինձ, որ հնում շատերն էին գնում հունձի, դա հոգնեցուցիչ , բայց շատ հետաքրքիր աշխատանք էր, մարդիկ պատրաստում էին տարբեր կերակուրներ, իրենց հետ վերցնում միրգ, քաղցրավենիք եւ գյուղի մարդկանցով մեկնում հունձի։ Երգելով անում էին իրենց գործը, իսկ երեկոյան վերադառնալով տուն տեսնում էին սեղանը լցված համեղ եւ տաք կերակուրներով տան մնացածները դիմավորում էին հունձ մեկնող աշխատավորներին։ Ճիշտ է դա դժվար աշխատանք էր, բայց բոլորն էլ անում էին սիրով։
2. Հարազատներիցդ կարող ես հետաքրքրվել, հարցուփորձ անել: Արդյունքը կներկայացնես բլոգումդ:

3.Հունձի մասին, հունձը նկարագրող այլ ստեղծագործություններ փնտրի´ր: Եթե գտնես, փորձի´ր համեմատել միմյանց հետ:
Հունձք կը ժողվեմ
Հունձք կը ժողվեմ մանգաղով,
― Լուսնակը յարս է―
Ակոս ակոս ման գալով,
― Սիրածս հարս է:

Գլխեբաց եմ ու բոպիկ,
― Անո՜ւշ են հովեր―
Արտերուն մեջ թափառիկ,
― Մազե՜րս են ծովեր:

Ցորեն, կակաչ, կարոտով,
― Կաքավը կու լա―
Կապեցի մե՛կ նարոտով,
― Ձեռքերն են հինա:

Հասկերուն մեջ, վերևեն,
― Ասուպը անցավ―
Աստղեր մյուռոն կը ծորեն,
― Դեմքը լուսացավ:

Քանի՜ խուրձեր շաղերով,
― Վարդենին թաց է―
Ես կապեցի խաղերով,
― Ծոցիկը բաց է:

Արտըս խոզանով մընաց,
― Կ՚երթա՜ լուսնակը―
Դեզերով լեռ եմ շինած,
― Սի՜րտս է կըրակը:

Մանգաղըս քարին եկավ,
― Յարըս յա՜ր ունի―
Քարեն լորիկը թըռավ,
― Լե՜րդըս կ՚արյունի:
Երկու ստեղծագործությունների մեջ էլ խաղաղ, հանգիստ աշխատանքային ընթացք է մերկացված, որտեղ վերջնական է հասել, կալերն են կապել, եւ երգեր են հյուսվել։
ՆՈՃԻՆԵՐՆ ՈՒ ՄԱՅՐԻՆԵՐ

9.Մուգ նոճիներ միգապար՝
Ճամփի վերև սիգապար՝
Դեպի երկինք հրազայր,
Կանաչ հուսով սրածայր,
Ճյուղերն ի վեր կոնավոր՝
Կարծես լինին տոնավոր։

Կուսատերև մայրիներ՝
Հուսաբեղուն այրիներ,
Փշերն աչքին պիշելով՝
Արև օրեր հիշելով,
Քարերի ծոց պատառել
Ամպերի գոգ կատարել։

1.Նոճիների ու մայրիների մասին քեզ հետաքրքրող տեղեկությունները ներկայացրո´ւ բլոգումդ:
Նոճի
Նոճին (կիպարիս) նոճազգիների ընտանիքի ասեղնատերև, մշտադալար ծառ կամ թուփ է: Հայտնի է նոճու մոտ 20 տեսակ՝ տարածված Եվրոպայի, Ասիայի, Հյուսիսային Աֆրիկայի և Հյուսիսային Ամերիկայի բարեխառն գոտում: Ղրիմում, Այսրկովկասում և Միջին Ասիայում մշակվում է նոճու 11 տեսակ: Առավել տարածված է մշտադալար նոճին: ՀՀ չոր մերձարևադարձային գոտում աճեցվում են մշտադալար և արիզոնյան նոճիները:

Ծառի սաղարթը բրգաձև է, բարձրությունը՝ մինչև 30մ: Ասեղնատերևները մանր թեփուկանման են՝ խեժային գեղձիկներով: Կոները գնդաձև են, բազմանիստ, շուտ բացվող: Սերմերը մանր են, տափակ, կարմրագորշավուն, թևավոր: Բազմանում է սերմերով, կտրոններով, պատվաստմամբ: Բնափայտը դեղնավարդագույն է, բնորոշ սուր հոտով, ամուր և թեթև: Օգտագործվում է կահույքի պատրաստման համար: Ապրում է մինչև 2000 տարի: Նոճին երաշտադիմացկուն է, ջերմա- և լուսասեր:
Մայրիների։

Ռուսաստանում հաճախ մայրի են անվանում սիբիրյան սոճին, որը գեղեցիկ, հզոր, 40 մ բարձրության ծառ է։ Ապրում է մինչև 500 տարի։ Բնափայտն ամուր է, թեթև ու գեղեցիկ։ Ծառերի խեժից պատրաստում են բևեկնախեժ և բևեկնայուղ։ Ասեղնատերևներից պատրաստված թուրմն օգտագործում են որպես հակալնդախտային միջոց։ Մայրին համարվում է անմահության խորհրդանիշ։

Հայաստանում մայրի աճեցնում են շատ վաղուց։ Հին Հայաստանում հարգի էր փյունիկյան մայրին։ Մ. թ. ա. 3-րդ դարի վերջին հայոց Երվանդ Դ թագավորն Ախուրյան գետի ափին տնկել է մայրու անտառ և ավանել «Ծննդոց անտառ»։

2.Քեզ անծանոթ բառերը բացատրի´ր բառարանի օգնությամբ:
Կոնավոր֊կոնաձև
Նոճին֊կիպարի

Հրազայր-Հրից զարկված՝ ճարակված։
Սրածայր-Սուր ծայր ունեցող։
Կոնավոր-Կոնի ձև ունեցող, կոնաձև:
տոնավոր-Նա, որի տոնն է կատարվում։
Պիշելով-ուշադիր զննել։
պատառել-Պատռել, ճղել, պատառների բաժանել։

3.Փորձի´ր այլ ծառերի նվիրված ստեղծագործություններ գտնել ու դասավորել դրանք այբբենական կարգով:

Բարդիների պուրակում

Բարդիները խշշացին,
Աղբյուրները լաց եղան,
Տխուր իրար նայեցին
Ջահել աղջիկն ու տղան:

Տղան ասաց,_Մոռացի՛ր,
Մեր միջև էլ սեր չըկա…
Արցունքները լվացին I’ll
Թուխ աչքերը աղջկա:

ՈՒ կանգնեցին նրանք լուռ,
Անջատման վիշտը հոգում,
Եվ գլխահակ ու տխուր՝
Բարդիների պուրակում:

Իջավ խաղաղ իրիկուն,
Ստվերները չքացան,
Եվ մի հուզիչ լռություն,
ՈՒ երկու սիրտ քարացան…

Տղան զգում էր ամոթ,
Աղջիկը խոր մի կսկիծ,
Եվ երեկոն էր աղոտ
Նրա վշտին կարեկից:

Բարդիները խշշացին,
Աղբյուրները լաց եղան,
Բաժանվեցին գնացին,
Ջահել աղջիկն ու տղան

Եղեվնին

Անտառից եկած կանաչ եղևնին,
Հիշում է կանաչ իր ընկերներին,
Արահետներն է հիշում ձյունի տակ,
Հիշում է բացատն ու բուքն սպիտակ:
Երկինքն է հիշում իր գլխի վերև,
Եվ իր մայր անտառն ասեղնատերև,
Հովերն է հիշում նա գարնանային,
Որ իրեն այնպես օրորում էին:
Վաղորդյան ցողի գոհարն է հիշում,
Եվ մայրամուտի թևերն աբրեշում,
Հիշում է սոսափն ամեն մի ծառի,
Խարույկն է հիշում անտառապահի:
Հիշում է բոլորն ու չի ափսոսում,
Որ էլ անտառի երգը չի լսում,
Ինչո՞ւ ափսոսա, երբ իր թևերին
Գարուն է բերել երեխաներին,
Գարուն է բերել այս ձմռան օրով
Եվ տուն է մտել կանաչ շորերով.
Ե՞րբ է նա այսպես զուգվել, զարդարվել
Եվ մարդկանց այսքան հրճվանք պատճառել,
Ե՞րբ է նա եղել այսքան երջանիկ
Ու ե՞րբ է տեսել այսքան խաղալիք:
Ե՞րբ են նրա մոտ այսքան մանուկներ
Երգել ու պարել մինչև ուշ գիշեր…
Զարդարանքներով, աստղերով իր պերճ
Կանգնել է ուրախ մանուկների մեջ,
Այնպես հպարտ է նայում աշխարհին,
Կարծես հենց ինքն է բերել Նոր տարին

Չինար

Օ՜ իմ չինարի, չինարի ծառ,
Ծերացել ես եւ չես ուզում ծաղկել:
Արմատներդ խորն են գնացել,
Անպաշտպան խոնարհվել ես.


Posted in Uncategorized

English

october 1-5

1. What does “tuition” mean?

a) the money you pay to live in an apartment

b) the money someone pays you to work for them

c) the money you pay to a university to study there

d) the money a university gives you to help you study

2. What does “grumpy” mean?

a) upset and irritable

b) confused

c) energetic

d) tired

3. What does “healthy” mean?

a) good for your body

b) good for your emotional state

c) good for your mental state

d) all of the above

Grammar Questions

1. She decides walking  to class.

a) to walk

b) walking

c) walk

d) walked

2. Valerie keeps getting  sick.

a) having

b) getting

c) being

d) doing

3. She is so much happy when she arrives.
happy

b) happiest

c) more happy

d) happier

Comprehension Questions

1. Why does Valerie always feel frustrated and irritable?
She spends a lot of time learning and working.

2. What healthy changes does Valerie make in her life?
She starts eating healthy food, giving up of junk food, goes to bed early, does exercises and walks to the school.
3.In your opinion, why is it important to take care of yourself?
Because when we take care of ourselves we  are healthy, beautiful and cheerful.

We Are All Born Free and Equal

David lives in a small town with his family. The town is pretty ordinary. Everyone goes to school, everyone goes to work at the town’s factory, and no one asks any strange questions.

But David is different. He does not want to go to school. He wants to work and help his family. He does not want to work at the town’s factory, though. He wants to open his own store. And he always asks these strange questions about «why do you do this?» and «why don’t you do that?»

Everyone laughs at him and no one really takes him seriously. No one except his friend Orlando. Orlando looks at David as a person with his own thoughts and ideas. He treats him respectfully. Orlando likes David, even though they disagree.
Time goes by and David grows his business. His hard work and sharp mind pay off, and he now has a chain of stores. He is a wealthy man. 

He rarely comes to visit his hometown. But when he does, there is one thing he always remembers. He always remembers his good friend Orlando, and their respectful friendship. And now that he can, he always helps him in times of need.


David lives in a small town  with his family. The town is pretty . Everyone goes to school, everyone goes to work at the town’s , and no one asks any strange questions.

But David is different. He does not want to go to school. He wants to work and help his family. He does not want to work at the town’s factory, . He wants to open his  store. And he always asks these strange questions about “why do you do this?” and “why don’t you do ?”

Everyone laughs at him and no one really takes him seriously. No one except his friend Orlando. Orlando looks at David as a person with his own thoughts and ideas. He treats him respectfully. Orlando likes David, even though they disagree.

Time goes by and David grows his business. His hard work and sharp mind pay off, and he now has a  of stores. He is a wealthy man.

He rarely comes to visit his hometown. But when he does, there is one thing he always remembers. He always remembers his good friend Orlando, and their respectful friendship. And now that he can, he always helps him in times of .