Սարդուրի Ա (ծննդ. թվ. անհայտ մ.թ.ա. 910-900 — մ.թ.ա. 824 թվական), Վանի թագավորության մ.թ.ա. մոտ 834-828 թվականներին։ Շաուրնակելով Արամեի և իր հոր Լուտիպրիի քաղաքականությունը։
հաջողությամբ դիմակայել է Ասորեստանի կողոպտչական արշավանքներին, ընդարձակել և ամրապնդել թագավորության սահմանները։ Գահակալման սկզբնական տարիներին միավորելով Արածանի գետի միջին և ստորին ավազանի «երկրները», արևմտյան սահմանը հասցրել է մինչև Եփրատ գետը։Սարդուրի Ա միավորել է Վանա լճի ավազանի երկրները և հիմնադրել արքունի նոր բերդաքաղաք Տուշպան Տոսպավան, որն այնուհետև դարձել է Արարատյան աքադերեն՝ Ուրատու թագավորության ռազմական գլխավոր հենակայանը հարավում՝ ընդդեմ Ասորեստանի։
Գահակալման սկզբնական տարիներին միավորելով Արածանի գետի միջին և ստորին ավազանի «երկրները», արևմտյան սահմանը հասցրել է մինչև Եփրատ գետը։ Ասորեստանում Սալմանասար Գ-ի դեմ ապստամբություններն ու գահակալական կռիվները (մ.թ.ա. 827-825) զգալիորեն հեշտացրել են Սարդուրի Ա-ի առաջխաղացումը դեպի հարավ, որտեղ նա պետության սահմաններն ընդարձակել է մինչև Հայկական Տավրոսի լեռնաշղթան:
Իմ կարծիքը
Սարդուրի Ա-ն շատ լավ թագվաոր է եղել, նան շատ հզոր էր, նա կարողացավ հիմնադրել նոր արքունի քաղաք Տուշպան, ապա ընդարձակեց պետության սահմանները։
Արգիշտի Առաջին
Արգիշտի Ա (մոտ. մ. թ. ա. 827 – մոտ. մ. թ. ա. 764), Վանի թագավորության արքա մոտ մ.թ.ա. 786 թվականից։ Մենուա թագավորի որդին և հաջորդը։ Արգիշտի Ա-ի գահակալության տարիներին Վանի հայկական թագավորությունը հասել է հզորության գագաթնակետին։Գրեթե Հայկական ամբողջ լեռնաշխարհը միավորելով Վանի թագավորության մեջ՝ Արգիշտի Ա-ն հետևողականորեն վարել է անհնազանդ ցեղային իշխանությունների կենտրոնախույս ձգտումները ճնշելու քաղաքականություն, թուլացրել է նրանց ուժերը, հարկերի ու պարտավորությունների ենթարկել, նրանց տիրույթներում ռազմական հենակետեր ստեղծել, վերաբնակեցրել իր տիրապետության տակ եղած այլ վայրերում (ըստ Խորխորյան տարեգրության, ավելի քան 200 հազար մարդու)։Արգիշտի Ա-ն ունեցել է նաև եռանդուն շինարարական և տնտեսական գործունեություն։ Արին-բերդում հայտնաբերված արձանագրությունների համաձայն Արգիշտի Ա-ն գահակալման հինգերորդ տարում կառուցել է Էրեբունի քաղաքը, որտեղ վերաբնակեցրել է 6600 հոգի՝ Խաթե և Ծուպա երկրներից։ Էրեբունի քաղաքի բերդն ունեցել է արքունի պալատներ և կրոնական տաճարներ, պահեստներում պահվել է զինամթերք և պարեն։ԱյսպիսովԱրգիշտի Ա օրոք Բիայնիլի-Ուրարտու-Արարատ թագավորությունը հասավ աննախադեպ հաջողությունների վերածվելով Առաջավոր Ասիայի հզորագույն ուժի: Արգիշտին որոշում է զբաղվել նվաճված տարածքների յուրացմամբ, տերության ներքին հզորության ամրապնդմամբ: Զարկ տրվեց քաղաքաշինությանը. հիմնվեցին այնպիսի խոշոր վարչատնտեսական կենտրոններ, ինչպիսիք էին Էրեբունին և Ք.ա. 776 թ. Արարատյան դաշտում հիմնված Արգիշտիխինիլին: Անցկացվեցին նոր ջրանցքներ, ընդլայնվեցին մշակովի հողատարածքները. այդ միջոցառումները կոչված էին բավարարելու տերության աճող կարիքները:
Իմ կածիքը
Արգիշտի Ա-ն շատ հզոր թագավոր է եղել, բավական է միայն այն փաստը, որ նա մ.թ.ա. հիմնադրել է էրեբունի- Երեվան քաղաքը։ Արգիշտի Ա-ն հասցրել է մեր թագավորությունը հզորության գագաթնակետին։ Նա շատ արձանագրություններ է թողել իրենից հետո, մի այդպիսի արձանագրությունն էլ կա թողած Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղում։ Մի մեծ ժայռաբեկորի վրա կա Արգիշտիի սեպագրությունը ” Ես’ Մենուա թագավորի որդի Արգիշտին, անցել եմ այստեղով”։ Ես շատ հպարտ եմ, որ մենք այսպիսի թագավորներ ենք ունեցել։