Posted in Հայոց պատմություն

Ատլանտիդա

Ատլանտիդա հին հուն․ հայտնի ըստ ավանդության կղզի-պետություն։ Առավել մանրամասն նկարագրված Պլատոնի երկխոսության մեջ, ինչպես նաև հայտնի Հերոդոտոսի, Դիոդորոս Սիցիլիացու, Ստրաբոնի հիշատակումներում և ակնարկներում։

Ատլանտիդայի գտնվելու վայրի մասին նախնիների ցուցմունքները հայտնի չեն։ Ըստ Պլատոնի` կղզին գտնվում է Հերկուլեսյան սյուներից արևմուտք` Ատլանտա սարի առջևում։ Ուժգին երկրաշարժի ժամանակ, որն ուղեկցվում էր ջրհեղեղով, կղզին իր ողջ բնակչությամբ մեկ օրում անցավ ջրի տակ։ Պլատոնը նշում է մ.թ.ա. 9500 թվականը որպես աղետի ժամանակաշրջան։

Ատլանտիդայի մասին պատմվածքների հետաքրքրությունը արտահայտվեց Վերածննդի դարաշրջանում։

Ատլանտյան օվկիանոս

Ատլանտյան օվկիանոս լատ.՝ Oceanus Atlanticus զբաղեցրած տարածքի մեծությամբ և խորությամբ Երկիր մոլորակի երկրորդ օվկիանոսն է Խաղաղ օվկիանոսից հետո։ Հյուսիսում գտնվում է Գրենլանդիայի և Իսլանդիայի միջև, Եվրոպայի և Աֆրիկայի միջև արևելքումՀյուսիսային Ամերիկայի և Հարավային Ամերիկայի միջև արևմուտքում, իսկ Անտարկտիդան օվկիանոսի ծայր հարավում է։ Ատլանտյան օվկիանոսի մակերեսը կազմում է 91.66 միլիոն կմ², որից մոտավորապես 16 %-ը պատկանում է ծովերինծոցերին և նեղուցներին։

Ատլանտյան օվկիանոսի անվանումն առաջացել է հունական դիցաբանության տիտան Ատլասի անունից:

Ծովեր և ծոցեր

Ատլանտյան օվկիանոսի ծովերըծոցերը և նեղուցները զբաղեցնում են 14.69 միլիոն կմ մակերես, որն ամբողջ օվկիանոսի տարածքի ավելի քան 16 %-ն է։ Ծավալը կազմում է 29.47 միլիոն կմ (8,9 %): Ատլանտյան օվկիանոսի ամենահայտնի ծովերն ու ծոցերն են (ժամ-սլաքի ուղղությամբ)՝ Իռլանդական ծովԲրիստոլի ծոցՀյուսիսային ծովՆորվեգական ծովԲալթիկ ծովԲոտնիկի ծոցՖիննական ծոցՌիգայի ծոցԲիսկայան ծոցՄիջերկրական ծովԱլբորան ծով, Բալեարյան ծովԼիգուրյան ծովՏիրենյան ծովԱդրիատիկ ծովՀոնիական ծովԵգեյան ծովՄարմարա ծովՍև ծովԱզովի ծովԳվինեական ծոցՌիսեր-Լարսենի ծովԼազարևի ծովՈւեդդելի ծովՍկոշայի ծով (վերջին չորս ծովերը երբեմն համարում են Հարավային օ   վկիանոսի մասեր), Կարիբյան ծովՄեքսիկական ծոցՍարգասյան ծովՄենի ծոցՍուրբ Լավրենտիոս

շծոց, Լաբրադորի ծով։ Առանձնացվում են նաև Իրմինգերի ծովը (Գրենլանդիայի և Իսլանդիայի միջև), Կելտական ծովըԻրուազյան ծովըՎատտեն ծովը։