Մայրամուտ
Սարն առել վրան ծիրանի մի քող, Ննջում է կարծես ծաղկե անկողնում, Անտառն արևի բեկբեկուն մի շող Ծոցի մեջ պահել ու բաց չի թողնում:
Ժայռի ստվերը գետափին չոքել, Վիզը երկարել ու ջուր է խմում, Հովն ամպի թևից մի փետուր պոկել, Ինքն էլ չգիտի,թե ուր է տանում:
Քարափի վրա շողում է անվերջ Ոսկե բոցի պես թևը ծիծառի… Կանգ առ,հողագունդ,քո պտույտի մեջ Թող մայրամուտը մի քիչ երկարի:
Առաջադրանքներ
1. Դուրս գրիր բանաստեղծական գեղեցիկ պատկերները:
2. Օրվա ո՞ր պահն ես ավելի շատ սիրում: Պատմիր այդ մասին:
Ես ամենից շատ սիրում եմ վաղ առավոտը: Եվ գիտեք թե ինչու՞, մարդիկ բոլորը զբաղված են այդ ժամին, մեկը շտապում է դպրոց, մյուսը՝, աշխատանքի, իսկ մյուսն էլ դեռ չի շտապում իր տաք Այդ ժամին, չնայած, որ քաղաքը արթնանում է իր խոր քնից , բայց կարծես ամեն ինչ լուռ է, ավելի խաղախ, իսկ երեկոյան երբ մարդիկ վերադառում են աշխատանքից քաղաքը ավելի աղմկոտ է դառնում,
Ժայռից մասուր է կաթում, Կարմիր սարսուռ է կաթում, Ձորում մշուշ է:
Առուն մասուր է տանում, Կարմիր սարսուռ է տանում, Ի՜նչ էլ աշխույժ է:
Առուն բարի է այնպես, Հասկանալի է այնպես, Այնպես անուշ է:
Նա երկնչում է քարից, Բայց երբ թռչում է քարից, Ահռելի ուժ է:
Առուն ինչպես կլռի, Սերս եկել է ջրի, Ձեռքինը կուժ է:
Առուն մասուր է տանում, Կարմիր սարսուռ է տանում, Աշուն է, ուշ է:
Հարցեր և առաջադրանքներ
1. Դուրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ
բացատրիր:
Սարսուռ-սառը քամի
Երկնչել- վախենալ
2. Դեղին ներկիր այն պատկերները, որոնք հուշում են, որ աշուն է ներկայացված:
3. Բնության ո՞ր երևույթն է իբրև անձ ներկայացված (անձնավորված):
Առուն այստեղ անձնավորված է:
4. Փորձիր գտնել փոխաբերական իմաստով գործածված արտահայտությունները:
Առուն բարի է այնպես
Կարմիր սարսուռ է կաթում
Նա երկնչում է քարից
Սերս եկել է ջրի
Ամպրոպից հետո Երկինքն ավելի կապույտ է լինում, Խոտերն ավելի կանաչ են լինում Ամպրոպից հետո։ Ամպրոպից հետո Ճերմակ շուշանը ավելի ճերմակ, Կակաչն ավելի կարմիր է լինում Եվ մեղրածաղիկն՝ ավելի դեղին։ Ամպրոպից հետո Սարերն ավելի բարձր են երևում, Խոր են երևում ձորերն ավելի, Եվ տափաստաններն՝ ավելի արձակ։ Ծառերն ավելի խոնարհ են լինում Ամպրոպից հետո, Եվ հավքերը մեր գլխավերևում Իրար կանչում են ավելի սրտով. Ամպրոպից հետո Բարի է լինում արևն ավելի, Եվ մենք ավելի սիրով ենք իրար Բարի լույս ասում։
Ամպրոպից հետո աշխարհը և դու Հասկանալի եք լինում ավելի…
Հարցեր և առաջադրանքներ
1. Ո՞ր տողերում է խտացված հեղինակի հիմնական ասելիքը՝ ստեղծագործության հիմնական գաղափարը:
Ամպրոպից հետո աշխարհը և դու Հասկանալի եք լինում ավելի…
2. Ո՞րն է այս բանաստեղծության փոխաբերական իմաստը:
Որ ամպրոպից հետո ամենինչ փոխվում է: Ամպոպև այստեղ փոխաբերական իմաստով է ներկայացված:
3. Ի՞նչ ապրումներ ես ունենում ամպրոպի ժամանակ, գրավոր պատմիր:
Ամպրպի ժամանակ ես մի պահ սկսում եմ վախենալ, կարծ ես տրամադրություս փոխվում է, բայց անմիջապես էլ անցնում է այդ երևույթը, քանի որ ես գիտոմ, որ անձրևից և ամպրոպից հետո ծիածան է դուրս գալիս և ամեն ինչ խաղավում ու առաջվանն է դառնում:
4. Ինչպե՞ս են ընկերներ ձեռք բերում. ի՞նչն ես կարևորում ընկերության մեջ:
Ես ընկերներ շատ հեշտ եմ ձեռքբերում, մայրս ասում է, որ իմ բնավորությունը շատ հեշտ է, ես կարողանում եմ շփվել մարդկանց հետ, իսկ ընկերներ ձեռք բերելու համար շատ կարևոր է հենց դա: Ես եթե մեկի հետ ուզում եմ շփվել, մոտենում եմ նրան և առաջարկում ինչ որ խաղ խաղալ: Եվ դրանից հետո շատ հեշտությամբ մենք շարունակում ենք ընկերություն անել:
Իմ համար ընկերության մեջ կա 2 կարևոր բան՝
1.միշտ հավատարիմ լինել
2. միշտ օգնել ընկերոջը
5. Բաանաստեղծության միջից դուրս գրիր հերոսներին իրենց բնութագրող բառերի հետ. օրինակ՝ կապույտ երկինք
բարձր սարերն
կանաչ խոտեր
ճերմակ շուշան
խոր ձորեր
բարի արև
խոնարև ծառեր
դեղին մեղրածաղիկ
կարմիր կակաչ
