Posted in Uncategorized

Ալիսայի երազանքը

Ալիսան այնքան շատ էր սիրում Ամանորը: Նա անհամբեր սպասում էր Ամանորին: Ահա հասավ այդ բաղձալի օրը: Վերջապես այսօր գիշեր ժամը 12-ին ժամացույցի սլաքները կազդարարեն Ամանորի գալուստը: Եվ Ալիսան մտքում ուներ մի երազանք, ժամացույցի սլաքների հետ նա պետք է երազանք պահեր, և խնդրեր Աստծուն, որպեսզի ամեն օր Ամանոր լինի, այլ ոչ թե միայն տարվա մեջ մեկ անգամ:

Երբ ժամացույցի սլաքները հայտնեցին Ամնանորի գալուստը, Ալիսան էլ արդեն իր երազնքն էր հանձնել թղթին և հավատով սպասում իրականացմանը:

Հաջորդ օրը առավոտյան նա արթնացավ խորը քնից և օ՜հ զարմանք, պատուհանից դուրս նայեց, տեսավ ձյուն է գալիս, ներսում վառարանի կողքին երկանքով պառկած էր իր շունը, տոնածառի տակ շատ գեղեցիկ, փայլփլուն տուփերով նվերներ էին: Ամեն ինչ նույնն էր կարծես երեկվանից ոչինչ չէր փոխվել: Նա ուրախությունից գլուխը կորցրել էր: Պարում էր, երգում, պտտվում, ծնողներին համբուրում:

Եվ ահա եկավ հաջորդ օրը, կրկին ամեն ինչ նույնն է: Նույն տեղում է տոնածառը, նոր նվերեներով, սեղանի վրա տաք կակաո և թխվածքաբլիթներ, դսրում ձյուն:

Նա արթնացավ հաջորդ օրը, կրկին ամեն ինչ նույնն է: Եվ այսպես ամեն օր: Բայց գնալով մի բան փոխվում էր, Ալիսիան կարծես առաջվանը չէր , այլեւս նրան տոնածառն ու նվերները չէին հետաքրքրում, նույնիսկ չէր էլ ուզում բացել իր նվերները: Որքան օրերն անցնում էին, այքնան նա սկսում էր ատել այդ ամենն ու այդ միօրինակությունը: Մինչև մի օր նա արթնացավ, բայց իր անկողնուց իջնել չէր ուզում, երկար ժամանակ հայրն ու մայրն սպասում էին նրան սեղանի շուրջ տաք կակաո խմելու համար, երբ տեսան նա չի գալիս, գնացին նրա սենյակ ճշտելու թե ինչ է պատահել:

-Ալիսա՛, աղջիկս, ե՛կ քեզ ենք սպասում , արի ու բացիր քո նվերը, տես թե այսօր ի՞նչ գույն է այն:

-Ոչ ,ես այլեւս չեմ ուզում, այդ ամենն ինձ հոգնեցնում է,- աղջիկն սկսեց լաց լինել, -մայրիկ , հայրիկ ես որքան հիմար էի, չէի հասկանում, որ սխալ բան եմ ուզում: Ես ուզում եմ Ամանորը տարվա մեջ մեկ օր լինի, որ ես այդ հրաշքը վայելեմ, երկար սպասեմ, իսկ այսպես այն դարձավ հասարակ, նույնիսկ զզվելի:

Մայրը սկսեց նրան հանգստացնել.

-Ալիսա, ե՛կ միասին աղոթենք, խնդրենք Աստծուն, որ քեզ ների, և ամեն ինչ փոխի, թող տարվա մեջ մեկ օր լինի ամանորյա հրաշքը:

-Այո՛ մայրիկ, դու ճիշտ էիր, եթե Ամանորը լինի ամեն օր մենք այլևս չենք սիրի այն, ու չենք սպասի, և այն կկորցնի իր իմաստը: Ամեն ինչ ունի իչ ժամանակն ու նշանակություն