Ես երազում էի մի տնային կենդանի ձկնիկ կամ շնիկ ունենալ: Մայրս և հայրս խիստ դեմ էին, նրանք չեն սիրում տանը կենդանիներ պահել: Ես և քույրիկս արդեն հաշտվել էինք այդ մտքի հետ, երբ մի օր մայրս և հայրս աշխատանքից վերադարձան 2 ձկնիկով: Մեզ անակնկալ էին մատուցել: Ես և քույրս աշխարհով մեկ էինք եղել: Շատ էինք ոգևորվել: Անմիջապես նրանց կոչեցինք մեր անուններով՝ Մանե և Գայանե: Նրանք շատ փոքրիկ էին, ես այնպես վախենում էի նրանց համար, պառկում էի և գիշերները մտածում նրանց մասին, թե արդյո՞ք կկարողանանք նրանց խնամել, կերակրել, ճիշտ պահել: Ես և քույրիկս հոգ էինք տանում նրանց մասին, կերակրում, փոխում ջուրը, խախում, խոսում նրանց հետ: Մի օր էլ հերթական անգամ հայրիկիս հետ գնում էինք կեր գնելու, հայրս մեզ կրկին անակնկալ մատուցեց, ասաց ընտրեք ևս երկու ձկնիկ, մենք այնքան ուրախ էինք, գնեցինք 2 կապույտ պոչիկներով ձկնիկներ, բերեցինք և բաց թողեցինք ջրում, մի վայրկյան էլ չանացավ և մենք տեսանք, թե ինչպես այս նոր ձկնիկները ընկերացան մյուսների հետ: Իմ ձկնիկները հիմա շատ են մեծացել ու շատ գեղեցկացել: Նրանց հիմա խնամում է մեր ընկերուհին, երբ վերադառնամ անպայման իմ ձկնիկներին ետ կբերեմ:
Սա իմ ձկնիկներից մեկի լուսանկարն է`

