- Յուրաքանչուր եռյակից կազմի՛ր երեքական բարդ բառ:
Սենյակ, հյուր, խաղ- հյուրասենյակ, խաղասենյակ, հյուրախաղ
Ձյուն, ծաղիկ, շատ– ձնծաղիկ, ծաղկաշատ, ձնաշատ
Սեր, ընկեր, զրույց– զրուցակից, ընկերասեր,
Գիծ, ուղիղ, անկյուն– գծագիր, ուղղագիծ, անկյունագիծ
Երգ, պար, խումբ– երգչախումբ, պարախումբ,
Քաղաք, պետ, գյուղ– քաղաքապետ, գյուղապետ, գյուղաքաղաք
- Բառաշարքում ընդգծել —ուկ վերջածանց ունեցող բառերը:
Արդուկ, օձաձուկ, շուտասելուկ, ավելուկ, թզուկ, հայդուկ, սնդուկ, մածուկ, խղճուկ, արջամուկ, հեղուկ, թևանցուկ, շնաձուկ, պոչուկ, կաուչուկ, մժղուկ, շիկամուկ, դիպուկ, ջերմուկ, խենթուկ:
- Բառաշարքում ընդգծել —ոց վերջածանց ունեցող բառերը:
Փողոց, սփռոց, դմբդմբոց, զնգոց, կրակոց, լիտրանոց, ծածկոց, դեղնաբոց, հյուրանոց, թրջոց, ջնջոց, արտառոց, դեղնաբոց, միջոց, մթերանոց, ծովածոց, արգելոց, հյուրանոց, սղոց, ծերանոց:
- Բառաշարքում ընդգծել –ոտ վերջածանց ունեցող բառերը:
Ժանգոտ, ծխախոտ, եռանդոտ, կարճաոտ, կորիզոտ, ստորոտ, նավթոտ, արոտ, կրքոտ, առավոտ, աղմկոտ, բամբասկոտ, յուղոտ, սրտամոտ, թախծոտ, հիվանդոտ, ձյունոտ:
- Բառաշարքում ընդգծել —որդ վերջածանց ունեցող բառերը:
Ժառանգորդ, ավելորդ, երիզորդ, հաճախորդ, խորդուբորդ, յոթերորդ, դահուկորդ, գնորդ, ակորդ, անձրևորդ, առաջնորդ, միջնորդ, ռեկորդ, պակասորդ, որսորդ, գարնանահորդ, վարորդ, երրորդ:
- Բառաշարքում ընդգծել —ակ վերջածանցն ունեցող բառերը:
Բանակ, սահնակ, դռնակ, բամբակ, պահակ, ամբարտակ, գնդակ, զսպանակ, կատակ, կայծակ, վրիպակ, մանկասայլակ, մշակ, սոխակ, ելակ, վահանակ, բռնակ, բարակ:
- Գրել գույն բաղադրիչով երեքական գունանուն` բույսերի անուններից, տարբեր առարկաների անուններից, մետաղների անուններից:
ոսկեգույն, արծաթագույն, երկնագույն, վարդագույն, մանուշակագույն, ծիրանագույն։
- Լրացնել հետևյալ առածներում բացթողնված բառերը` դրանք ընտրելով տրվածներից:
Ծանր, պաղ, լավ, սև, անպտուղ, անուշ, զորավոր, շիտակ, արդար, ոսկե, լավ:
Լեզու կա անուշ է, լեզուն կա` լեղի:
Անուշ յուղը ջրի տակ չի մնա:
Սպիտակ փողը սև օրվա համար է:
Խելքը ոսկե թագ է, ամեն մարդու գլխին չի լինում:
Անպտուղ ծառին քար գցող չի լինի:
Հեռավոր սուրբը զորավոր կլինի:
Ծանր քարը իր տեղում կմնա:
Լավ աղջիկը յոթ տղա արժե:
Շիտակ խոսքը հանաքով կասեն:
Լավ հնձվորը դաշտում էլ կհնձի, սարում էլ:
Պաղ ապուր, շան կերակուր:
- Հետևյալ առածների մեջ կետերի փոխարեն գրել նշված բառերի հականիշները:
Ջահելի աչքով աղջիկ առ, ահելի աչքով`ձի:
Գիտունի հետ քար քաշի, անգետի հետ փլավ մի կեր:
Ծամը երկար, խելքը` կարճ:
Թոկի երկարն է լավ, խոսքի` կարճը :
Գիժը մի քար գցեց ծովը, հազար խելոք չկարողացան հանել:
Խոսքը մեծին, ջուրը` փոքրին:
Փորձված թանը անփորձ մածունից լավ է:
Սև սիրտ, սպիտակ ատամ:
Մինչև հաստը բարակի, բարակի հոգին դուրս կգա:
Թանկից էժանը չկա:
- Տրված տեղանուններից -ացի, -յան և -ական ածանցներով կազմել նոր բառեր:
Սև ծով, Փոքր Ասիա, Նոր Զելանդիա, Միջին Ասիա, Հարավային Ամերիկա, Արևմտյան Եվրոպա, Խաղաղ օվկիանոս, Հարավային Կորեա:
սևծովյան, փոքրասիական, նոր զելանդական, Միջինասիացի, Հարավամերիկյան, Արևմտաեվրոպական, Խաղաղօվկիանոսյան, Հարավկորեական
- Կետերի փոխարեն գրել համապատասխան ածանցները:
անկենդան, չկամ, չխոսկան, տգետ, հայրիկ, կիսատ, փառք, վայրենի, աղոտ, արևելյան, եռանդուն, ազդակ, դողդոջուն, հնչեղ, համեղ: