Posted in Բնագիտություն

Եվրոպա Մայրցամաք

ԵվրոպաԵրկրագնդի վեցաշխարհամասերից մեկը, որն ամբողջությամբգտնվում է Հյուսիսային և մեծամասամբ Արևելյան կիսագնդերում։ Աշխարհամասը հյուսիսում սահմանակիցէ Հյուսիսային սառուցյալ օվկիանոսին, արևմուտքից՝ Ատլանտյան օվկիանոսին, իսկհարավից՝ Միջերկրական ծովին։ Համարվումէ Եվրասիա մայրցամաքի ծայրարևմտյանհատվածը։

Սկսած մոտ 1850 թվականից, Եվրոպայի և Ասիայիաշխարհագրական ջրբաժանը համարվումեն Ուրալյան և Կովկասյան լեռներըՈւրալգետըԿասպից և Սև ծովերը, ինչպեսնաև Սևծովյան նեղուցները[1]։Չնայած«մայրցամաք» տերմինը ասոցացվում է ֆիզիկական աշխարհագրության հետ, ցամաքային սահմանը որոշակի առումովկամայական է և մի քանի անգամվերաձևավորվել է, սկսած առաջինձևավորումից, որն իրականացվել է դեռ անտիկդարաշրջանում։ Եվրասիայի բաժանումը երկուաշխարհամասերի արտացոլում է արևելք-արևմուտք մշակութային, լեզվական և էթնիկտարբերությունները, որոնք տարբերվում ենտարածաշրջաններով, այլ ոչ բաժանարարգծով։ Աշխարհագրական սահմանը հաշվի չիառնում նաև քաղաքական սահմանաբաժինը, քանիոր ԹուրքիանՌուսաստանը և Ղազախստանը համարվում են միջմայրցամաքային երկրներ։ Սահմանաբաժան հանդիսացող Կովկասյանլեռներն անցնում եննաև Վրաստանի և Ադրբեջանի տարածքներով, ինչը ենթադրում է, որ այս պետություններիտարածքների մի մասը նույնպես գտնվում է Եվրոպա աշխարհամասում։

Եվրոպայի ընդհանուր տարածքը կազմում է 10,180,000 կիլոմետր քառակուսի (3,930,000 քառակուսի մղոն) կամ Երկիր մոլորակիմակերեսի 2 %-ը (ցամաքային տարածքի 6․8 %-ը)։ Քաղաքական տեսանկյունից Եվրոպանբաժանված է հիսուն ինքնավարպետությունների։ Տարածքով և բնակչությամբամենամեծ պետությունը ՌուսաստանիԴաշնությունն է։ Ռուսաստանի տարածքըկազմում է Եվրոպայի տարածքի 39 %-ը, իսկբնակչությունը՝ մոտ 15 %-ը։ 2016 թվականիտվյալներով, Եվրոպայի բնակչությանընդհանուր թվաքանակը կազմում է 741 միլիոնմարդ կամ երկրագնդի բնակչության 11 %-ը։ Եվրոպական կլիմայի վրա մեծապես ազդում ենԱտլանտյան տաք հոսանքները։ Ամառները շոգեն, իսկ ձմեռները՝ ցուրտ։ Ի տարբերություն Ասիայի և ՀյուսիսայինԱմերիկայի, որտեղ կլիման ավելի խիստ է, Եվրոպայում այն ավելի մեղմ է։ Ծովից հեռուգտնվող շրջաններում կլիմային սեզոնայինտատանումներն առավել տեսանելի են, քանմերձափնյա հատվածներում։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s